Posted in Ուսումնական նյութեր

Մայրենի 10.03.22

  1. Գրել ակտիվ և պասիվ բառապաշարներում ապրող բառեր․

Ակտիվ — բարև, տուր, գնա, հեռախոս, նայիր, ապրես, դուռ, կոշիկ, դպրոց, ջուր…

Պասիվ — սկուտեղ, գավաթ, լաբորատորիա, հովհար, վարդակ, կառապան…

Թարգմանել:

  1. Зевс пожелал назначить птицам царя и объявил день, чтобы все явились к нему. А галка, зная, какая она некрасивая, стала ходить и подбирать птичьи перья, украшая ими себя. Настал день, и она, разубранная, предстала пред Зевсом. Зевс за эту красоту уже хотел её выбрать царём, но птицы, вознегодовав, обступили её, каждая вырывая своё перо; и тогда, голая, она снова оказалась простой галкой.Так и у людей должники, пользуясь чужими средствами, достигают видного положения, но, отдав чужое, остаются такими же, как были. Источник: https://pritchi.ru/id_5230

Զեվսը ցանկացավ ընտրել թռչուններին թագավոր և հայտարարեց օր, որպեսզի բոլորը գային իր մոտ: Իսկ արջնագռավը իմանալով, թե նա ինչքան տգեղ է, սկսեց թռչունների փետուրներով զարդարվել: Ահա հասավ այդ օրը և նա լրիվ կերպարանափոխված կանգնեց Զեվսի առաջ: Այդ գեղեցկության համար Զեվսը ուզում էր նշանակել նրան թագավոր, բայց թռչունները չթողեցին: Յուրաքանչյուրը մոտեցավ ագռավին և պոկեց նրա փետուրները: Եվ այդ ժամանակ նա մերկացավ, նորից դարձավ սովորական ագռավ: Այդպես էլ մարդկանց դեպքում է: Պարտքի տակ մնացածները օգտվելով ուրիշների միջոցներից, հասնում են նշանավոր դիրքի, բայց վերադարձնելով, մնում են նույնը, ինչ որ կային:

3. Տեղադրել համապատասխան բառը:

Բար, բառ, կրունկ, կռունկ, համար, համառ :

Կռունկների երամը թռչում էր տաք երկրներ:

Քեզ համար մի նվեր եմ պատրաստել:

Աղջկա կոշիկի կրունկը կոտրվեց:

Այդ համառ տղային համոզելը դժվար է:

Օտար քաղաքում ականջիս հայերեն բառեր հասան:

Այդ ծառն այլևս բարք չի տալիս: