Փաստեր Գառնու Տաճարի մասին՝
Տաճարի 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը, իսկ տաճար տանող աստիճաններն այնքան խոշոր են և դժվար մագլցելի, որ վերև հասնելուց հետո դժվար է պատկերացնել, որ ընդամենը 9 աստիճան ես բարձրացել։ Աստիճանների բարձրությունը ևս պատահական չէ։ Նույնիսկ ամենաթիկնեղ և բարձրահասակ մարդը, բարձրանալով տաճար, ստիպված է խոնարհվել ամեն աստիճանի հետ։ Աստիճանների հանդիսավոր վերելքը պահանջում է դանդաղ, վեհապանծ ռիթմ. անհնար է վազել բարձր աստիճաններով ստիպված ես խոնարհվել ու խորհել։
Հին հայերը, ինչպես հույներն ու հռոմեացիները, բարձր էին գնահատում բաղնիքի դերը՝ որպես մարմնի լվացման, բուժման, հանդիպումների, մրցումների և ծիսակատարությունների համար նախատեսված վայրի։
Այդ մասին է վկայում ճարտարապետական բարձր արժեք ունեցող Գառնիի տաճարի բաղնիքը։