349․ Գտե՛ք երկու շրջանագծերի իրարից ամենահեռու և իրար ամենամոտ կետերի հեռավորությունները, եթե շրջանագծերի շառավիղները 4 սմ և 5 սմ են, իսկ նրանց կենտրոնների հեռավորությունը 12 սմ է։
5+4=9
12-9=3
5+4=9
12+9=21
Պատ.՝3 և 21
362․ Տրված է բավիղի հատակագիծը։ Գտե՛ք ելքը՝ ներկելով բավիղի բոլոր փակուղիները։
363․
368․ Առնվազն քանի՞ կշռումով կարելի է գտնել կեղծ մետաղադրամը 73 մետաղադրամների մեջ։ 4 կշռումով։
376․ Հետևյալ պատկերներից որո՞նք ունեն համաչափության առանցք։ Շեղանկյունը, և կլորը։
377․ A և B քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ դուրս են եկել երկու մեքենաներ։ Առաջին մեքենայի արագությունը 60 կմ/ժ է, երկրորդինը՝ 10 կմ/ժ-ով ավելի։ Քանի՞ ժամ անց նրանք կհանդիպեն, եթե քաղաքների հեռավորությունը 260 կմ է։
1) 60+10=70(կմ/ժ)
2)60+70=130(կմ/ժ)
260:130=2(ժ)
Պատ՝. 2ժամ:
378․ A և B կետերի հեռավորությունը 390 կմ է։ Երկու ավտոմեքենաներմիաժամանակ դուրս են գալիս A կետից և շարժվում դեպի B կետը։ Հասնելով B կետը՝ նրանք անմիջապես վերադառնում են A կետը։ B կետից ի՞նչ հեռավորության վրա մեքենաները կհանդիպեն, եթե առաջին մեքենայի արագությունը 80 կմ/ժ է, իսկ երկրորդինը՝ 50 կմ/ժ։
Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է: Հատվածներ գրքից
Մերուսուցիչը
Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.
— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:
Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու, պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի` արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց. -Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ, շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ, հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.
-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:
Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.
— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:
Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.
— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:
Հարցեր և առաջադրանքներ։
Ո՞վ է ուսուցիչը քեզ համար: Ուսուցիչը ինձ համար մի բարի մարդ է որը մեզ հետ կիսում է իր գիտելիքները
Ինչպիսի՞ ուսուցիչ դու կլինեիր։ Ես կլինեի Հյուսիսային դպրոցի ընկեր քրիստինեի նման տեղ- տեղ կատակասեր տեղ-տեղ ջղին տեղ-տեղ բարի
3. Մեկնաբանիր այս հատվածը․
Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:
Միայնակ դասատուի մաին մի պատմություն
4. Բառախաղ, բառերի վերադասավորումով կազմիր նոր բառեր։
սրահ- ահ
սնար-սար
դրամ-մարդ
ագռավ- վագռ
վտակ- վատ
ծառա- ծառ
շուն-նուշ
5. Հետևյալ բառից կազմիր նոր բառեր․
Ատամնաբուժական– ատամ, մատ, բու, տականք
Կազմիր հինգ նախադասություն՝ օգտագործելով դարձվածքնե