Հարցեր
•Ներկայացրե՛ք և բնութագրե՛ք նախնադարի փուլերը, ի՞նչ զարգացում/փոփոխություն նկատվեց փուլերից յուրաքանչյուրում։
Հին նախնադար- Ստորին հինքարեդարյան (մոտ 2 միլիոն-մոտ 100 հազար տարի առաջ) մշակույթը բնորոշվում է քարե գործիքների պատրաստման շելյան և աշելյան տեխնիկայով։ Հատկապես աչքի են ընկնում Արզնիում և Արտին լեռան մերձակայքում հայտնաբերված աշխատանքի գործիքները։ Վերջինիս կայաններից և Որվանի (Ազոխ) քարայրում (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում) հայտնաբերված նախամարդու գործունեության մնացորդներն ունեն շուրջ 700-հազարամյա հնություն։ Պեղածոները բազալտից են ու վանակատից (օբսիդիան)։ Հայկական լեռնաշխարհն Առաջավոր Ասիայում եղել է վանակատի արտահանման կենտրոն։
միջին նախնադար-Միջին քարի դարը (մ.թ.ա. 12.000- 10.000 տարի առաջ) հին քարի դարից նոր քարի դարին անցման ժամանակահատվածն է։ Մարդու կյանքի համար նպաստավոր գրեթե բոլոր վայրերում ապրել է նեանդերթալյան մարդը, որը գործածել է մուստիերյան տեխնիկայով մշակված քարե գործիքներ, ապրել է գերազանցապես քարայրերում (ուսումնասիրված են «Երևան 1», Լուսակերտի և այլ քարանձավներ)։ Նեանդերթալյան մարդու ներքին ծնոտի հատված է հայտնաբերվել Որվանի համար մեկ քարայրում։ Մուստիերյան շրջանում առանձնացել են ձմեռային (նական) բնակավայրերը և ամառային որսորդական ճամբարները։
նոր նախնադար-Նոր քարի դարում (մ.թ.ա. 10.000- 5.500 տարի առաջ)՝ մ.թ.ա. 8-րդ հազարամյակի վերջերից, մեր հայրենիքի և Առաջավոր Ասիայի մյուս շրջաններում արդեն եղել են կայացած երկրագործ, հասարակություններ և առաջին նստակյաց բնակատեղիները։ Մ.թ.ա. 10-8-րդ հազարամյակներում Հայկական լեռնաշխարհում սկզբնավորվել են քաղաքակրթության անցման նախադրյալները։ 1990-ական թվականների 1-ին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափի հնավայրից հայտնաբերված գտածոները վկայում են, որ Հայկական (Արևելյան) Տավրոսի հյուսիսային շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։
• Մի քանի նապադասությամբ պատմե՛ք Հայկական լեռնաշխարհի մասին։ Հայոց լեռնաշխարը գոյացել է ասորեստանի հարձակումներից պաշտպանվելու համար։
• Ի՞նչ գործոններ են հարկավոր պետության ստեղծման համար։ Ի՞նչ է պետությունը։
• Ներկայացրե՛ք վաղ պետական կազմավորումները
տտնտեսություն պատճառ ձկտում
Պետություն, որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորման՝ քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը։
Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապես կազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույն համակարգի ներքո[1]։
• Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է ձևավորվել Վանի թագավորությունը։ Ասորեստանի հարձակումների ընդացքում հայոց լեռնաշխարը միացավ իրար որպեսզի դիմակայելու համար