Posted in Մայրենի, Մայրենիի ստոգատես

Չորս ընկերներ

Ես և իմ ընկերները գնացել էինք տիեզերական հետախուզության, որի նպատակն էր հետ վերադարձնել Երկիր մոլորակից գողացած վաթսուն կիլոգրամանոց ադամանդը։ Այդ գործուղման ժամանակ մեր ընկերներից Ալեքսը մնաց այդ մոլորակի վրա։ Հենց այդ պահից էլ սկվսեց մեր տիեզերական արկածները։ Մենք սկսեցինք հետ վերադառնալ այդ մոլորակ։ Բայց տիեզերական գողերը կարողացան բռնել նաև մեր ընկեր Դանիելին և բանտ տանել։ Մնացինք երկու Արեգներով։ Մենք գտանք այդ բանտ տանող ճանապարհը, բայց այնտեղ լիքը կողպեքներ կային, որոնք բացվում էին հանելուկի ճիշտ պատասխանի դեպքում։ Առաջին կողպեքը բացվում էր, եթե այդ հանելուկին ճիշտ պատասխանեիր։ Հանելուկը հետևյալն էր՝ “Ինչպե՞ս են անվանում Մարս մոլորակը այլ կերպ”

Տարբերակներ՝ Ժանգոտ մոլորա՞կ, թե” Կարմիր մոլորակ։

Ես և Արեգը մտածեցինք, քննարկեցինք և որոշեցինք, որ դա Կարմիր մոլորակն է և դա ճիշտ պատասխանն էր։ Հարց երկրորդ՝ “Որո՞նք են սառցե մոլորակները”։ Տարբերակներ՝ Ուրան ևՆեպտունը, Յուպիտերը և Սատուրնը, Մերկուրին և Վեներան,Երկիր և Մարսը, Պլուտոնը ։

Ես և Արեգը մտածեցինք, քննարկեցինք, և որոշեցինք, որ Ուրանը և Նեպտունը ճիշտ պատասխանն էր։ Մենք հասանք վերջին հանելուկին։ “Այս կենդանիներից ո՞րը երբեք չի եղել տիեզերքում” ՝ կապիկ, կրիա, շուն, օձ։ Ես և Արեգը մտածեցինք, քննարկեցինք, և որոշեցինք, որ օձն է ճիշտ պատասխանը ։ Մենք Դանիելին ազատեցինք և փախանք, գնացինք հասանք այն մոլորակ, որտեղ Ալեքսին էինք թողել և տեսանք, որ Ալեքսին պետք չի օգնություն, այլ ադամանդի պաշտպաններին։ Նա կարողացել էր բոլորին հաղթել։Մենք Ալեքսին վերցրեցինք և ուղղորդվեցինք դեպի Մարսի վրայի Օլիմպիկուս սար, որպեսզի բռնեինք գողերի ղեկավարին։ Մենք նրան բռնեցինք և հետ վերադարձանք երկիր։ Ադամանդը մենք հանձնեցինք բանկ, գողին էլ՝ բանտ։

Հանելուկները վերցրել եմ “Տիեզերքում կորածները” գրքից։