
Առաջադրանքներ
1. Հոլովել քաղաք, աղջիկ, քույր , տունբառերը:
Ուղական
Սեռական
Տրական
Հայցական
Բացառական
Գործիական
Ներգոյական
2. Որոշեք, թե որ հոլովով են դրված ձեռքից, փայտով, երկրին, աշխարհում, գոյականները:
Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:
Մանրեսպան, միջօրե, լայնէկրան, երբևիցե, այժմ-ական, ամենա-ական, ան-րկյուղ, առ-րևույթ, առ-ջ, բազկ-րակ, գետ-զր, գոմ-շ, դող-րոցք, ելև-ջ, եղեր-րգ, երբև-, -լեկտրա-ռակցել, ինչևից-, մանր-, հն-աբան, մանր-, նախ-րե, չ-ն,չ-իր, որև-, չ-ինք, ստոր-րկրյա:
Գտնել հոմնաիշ բառեր պատմության հետևյալ հատվածում։
Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու, պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի` արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ, շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ, հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.
-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա