Posted in osen, Հորինուկներ, Մայրենի

Ճանապարհ

Ես գնում էի մի ճանապարհով, որը տանում էր երկինք։ Ես գնում էի, գնում։  Ոչ մի բան չի երևում։ Մեկ էլ մի հատ ծառ, որի վրա աճում էին դեղձախնձորներ։ Ես բարձրանում էի ծառը, քաղում դեղձախնձորները և շարունակում  իմ  ճանապարհը։ Հենց հասա երկնքին, այնտեղից սիրուն տեսարան էր բացվում դեպի երկիր մոլորակ։ Իմ գնացած ճանապարհը ինձ ցույց էր տալիս, թե ինչքան սիրուն է մեր մոլորակը։

Հետ վերադառնալուց թեքվեցի, ուղղությունս փոխեցի ու սկսեցի բարձրանալ մի ծառազուրկ ճանապարհով, բարձրացա, բարձրացա, հայտնվեցի Խուստուփի գագաթին։

Ահա թե ուր տարավ ինձ իմ ճանապարհը։