26.09.2022 երկուշաբթի
Սիրելի սովորեղներ, սկսում ենք ուսումնասիրել մայրենի լեզվի մի նոր բաժին, այն է ՝ դարձվածքներ։
Այսպիոսով, կան այնպիսի բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ փոխաբերական իմաստ են արտահայտում։Այսպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ։
օրինակ՝ Գլուխ կոտրել-ը դարձվածք է և նշանակում է << մի բանի համար չարչարվել, ճիգ գործադրել>>։
1․ Գրել տասը դարձվածք։
Գլուխ կոտրել, գլուխ պահել, քոռանամ ես, ականջ դնել, գրողը տանի
2. Լրացնել բաց թողնված տառերը։
lՆոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջայգին լցվել էր ոսկեզոծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն:
Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:
– Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն ան-
ամ ուրախացնում եմ մարդկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճուղերդ ես արդեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն:
Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.
– Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ: