Posted in Ուսումնական նյութեր

մատենադարան

Մատենադարանը գտնվում է Մաշտոցի պողոտայի վեերին հատվածում և համարվում է ամենա-մեծ ծեռագրերի պահոց

Մատենադարանի դիմաց տեղադրված են հայտնի մարդկանց հուշարձանները՝

Թորոս Ռոսլին՝

Ռոսլինի ստեղծագործական ողջ գործունեությունն ընթացել է Հռոմկլայում, որտեղ այդ ժամանակ գտնվում էր կաթողիկոսական աթոռանիստը։ Հռոմկլայում պաշտոնավարած կաթողիկոսները մեծ ուշադրություն էին հատկացնում ձեռագրական մշակույթին, գրչության և մատենական նկարչության զարգացմանը։ Կաթողիկոսական ձեռագրատանը ձևավորված մանրանկարչության դպրոցը գլխավորն էր մյուս դպրոցների մեջ ու վճռական ազդեցություն ունեցավ կիլիկյան և ոչ միայն կիլիկյան գրքարվեստի հետագա զարգացման վրա։

2014 Erywań, Matenadaran (10).jpg

Գրիգոր Տաթևացու՝

Գրիգոր Տաթևացուն եղել է, Հայ փիլիսոփա, տնտեսագետ, աստվածաբան, մանկավարժ, եկեղեցական գործիչ։

2014 Erywań, Matenadaran (07).jpg

Անանիա Շիրակացու՝

Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում։ Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և ՍողոմոնիՍաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր Չորրորդ Հայքում։

Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով։ Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թվականներին, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում (ըստ Կորյունի վկայության. Մ. Խորենացին իր մանկության տարիներում սկզբնական կրթությունը ստացել է իր ծննդավայր Սյունիքում՝ Մեսրոպ Մաշտոցի այնտեղ հիմնած դպրոցում)։ Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թվականին, նա ուղարկվում է Վաղարշապատ։

Մխիթար Գոշ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մխիթար Գոշի՝

Մխիթար Գոշ (1130, Գանձակ – 1213, Գոշավանք), հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, հոգևորական, մանկավարժ, հասարակական գործիչ։

Մխիթար Գոշի առակներով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը։

Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։

Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել. հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները՝ Թագվոշ և Դոդոնա։ Հայտնի է, որ նա աշխարհիկ մարդ է եղել, երկար ժամանակ ապրել է Կիլիկիայում, շրջագայել է այլ վայրեր և ծանոթացել ժողովրդի, հատկապես աշխատավոր մարդկանց կյանքին։

Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր (ըստ Անանիա Շիրակացու՝ «ազատի տնից»)։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով Դ (մոտ 385-388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395-396 թվականներին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիքում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոս Սահակ Ա Պարթևի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։

upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/...

Կորյուն վարդապետը 5-րդ դարի հայ մատենագրության, կրթական ու մշակութային գործիչների գլխավոր դեմքերից է։ Ուսանել է Վաղարշապատում, այնուհետև ուսումը շարունակել է Կոստանդնուպոլսում, իսկ Ասորիքում հմտացել հունարենի և ասորերենի տիրապետման մեջ։ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հանձնարարությամբ ուսուցանելու է մեկնել Հայաստանի գավառները։ Ապա իր մյուս աշակերտներից ոմանց հետ ուղարկվել է Ասորիք և Կ.Պոլիս՝ ասորերենի և հունարենի մեջ հմտանալու։ Կորյունը և մյուսները հայրենիք են վերադարձել 431-ից հետո՝ իրենց հետ բերելով Ս.Գրքի հունական լավագույն օրինակներ, ինչպես և Նիկեայի առաջին ու Եփեսոսի տիեզերական ժողովների կանոնները։ Դրանից հետո Կորյունը զբաղվել է եկեղեցական և թարգմանչական գործունեությամբ, մասնակցել Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը։ Ենթադրվում է, որ թարգմանել է «Նար Մակաբայեցոց» գիրքը և այլ երկեր։ Բայց Կորյունի հեղինակությամբ մեզ հասած միակ վավերական գործը Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունն է, որ շուրջ 442-ին Հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու (Հողոցմեցի) պատվերով գրել է 443-451 թվականների ընթացքում։

Author:

Ես Արեգ Տոնոյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանում: Սիրում եմ ճամփորդել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s