Բնագիտության հաշվետվություն։ Մենք ընկեր Անժելայի հետ ունեցել ենք շատ հետաքրքիր թեմաներ։ Երկրաշարժ, հրաբուխ և այլն։ Ունեցել ենք ամփոփիչ հարցեր, իսկ հիմա կներկայացնեմ ին ամենահետաքրքիր նյութերը։
Day: December 21, 2021
Քարոլորտ ամփոփիչ հարձեր
1.Ի՞նչ շերտերից է կազմված Երկիրը:
Երկիրը կազմված է մեջտեղ միջուկից, միջնապատյանից և երկրակեղևից:
2.Ի՞նչ է քարոլորտը:
Քարոլորտ են անվանում Երկրի միասնական թաղանթը որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից։
Ո՞ր պատասխանն է ճիշտ.
1. Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
ա) հարթակներում բ)երկրակեղևում
2. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
ա) նստվածքային բ) բազալտայինգ) Գրանիտային
Լրացրեք նախադասությունները:
1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում են սեյսմիկ գոտիներ:
2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմական տեսակ՝հարթավայր և լեռներ :
3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են գործող :
4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ :
5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են հարաբերական:
Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է: Ճիշտ է
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ:Սխալ է
3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Ճիշտ է
4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով: Սխալ է
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարությամբ: Ճիշտ է
Երկրաշարժ
Երկրաշարժի ժամանակ Երկրի կեղևը սկսում է ցնցվել, և եթե ցնցումներն ուժեղ են, դրանք կարող են նույնիսկ շենքեր քանդել: Այն վայրերում, ուր երկրաշարժներն ավելի հաճախ են լինում, շենքերը կառուցում են հատուկ ձևով, որ դիմանան ցնցումներին:
Երկրաշարժի ուժը չափվում է պայմանական միավորներով՝ բալերով: Մեկ բալից թույլ երկրաշարժերը չեն գրանցվում: Դրանք գրանցում են միայն հատուկ սարքերը: Մարդիկ երկրաշարժերը զգում են 3-4 բալ ուժգնության դեպքում: 7 բալից բարձր երկրաշարժերը համարվում են ավերիչ: Այն վայրերը, որտեղ երկրաշարժեր ավելի հաճախակի են տեղի ունենում, կոչվում է սեյսմիկ գոտիներ:
Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում է խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ, իսկ Երկրի մակերևույթին՝ օջախի վերևում գտնվող կետը կոչվում է երկրաշարժի վերնակենտրոն (էպիկենտրոն):
Սակայն շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է պաշտպանվել երկրաշարժի ժամանակ: Դա, իհարկե, կախված է այն բանից, թե մարդ որտեղ է գտնվում, երբ երկրաշարժ է սկսվում: Եթե շենքի ներսում եք և չեք հասցնի արագ դուրս գալ, ճիշտ կլինի թաքնվել որևէ ամուր կահույքի տակ, որպեսզի ընկնող իրերը ձեզ չվնասեն: Իսկ եթե դրսում եք, պիտի աշխատեք գնալ բաց տեղ՝ կառույցներից, ծառերից և հոսանքալարերից հեռու: