Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում, ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:
Առաջադրանքներ
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
- Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝
- կեսօր,-կես օր բարդ բառ
- արևամուտ,– արև մտնել բարդ բառ
- ձանձրալի,–ածանցավոր
- աշխարհ,-պարզ բառ
- ճանապարհորդ-ճանապարհ ածանցավոր
3. Կենդանաբանական այգու կապիկները ճամփորդեցին:
ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:
————— կապիկները ————— ——— ճամփորդեցին: ——————————
բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:
Կապիկները ճամփորդեցին։
գ) սենյակի լույսն անջատվեց:
Աննան այգում նվագում է:
Աստղերը երկնքում շողշողում են:
Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:
4. Գրի՛ր
այգի-պարտեզ
ճանապարհ-արահետ
արևամուտ-մայրամուտ
բառերի հոմանիշները:
5. Գրի՛ր տարօրինակ,-սովորական, բնական
գիշեր,-ցերեկ
նույն,տարբեր
դուրս գալ ներս մտնել
բառերի հականիշները:
6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:- մեծ տարօրինակ ձանձրալի
7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:
մեծ հետաքրքիր շատ տեղեր չբացահայտված