Posted in Մայրենի

Կախարդական առավոտ

Ես մի առավոտ արթնացա և նկատեցի, որ մեր տանը չեմ, այլ հայտնվել եմ անտառում։ Ես սկզբում մտածեցի ,որ մեր տունը ուղղակի կանաչել է, բայց հետո հասկացա, որ անտառում եմ։ Ես դժվարությամբ բարձրացա մի ծառ, որը շատ հարմար էր տնակ շինելու համար։ Ես գառան մորթուց անկողին պատրաստեցի, մի քիչ փայտ կտրեցի , մահճակալ կարեցի և քնեցի։ Հաջորդ առավոտ արթնացա, և արևածագը այնպես սիրուն էր, որ երբեք չեմ մոռանա, կյանքումս առաջին անգամ էի տեսնում։ Ես ծառից իջա և տեսա, որ իմ ծառը ամբողջությամբ կանաչ է։ Պարզվեց այդ անտառի արևը կախարդական է, այնտեղ հենց առավոտը ծագում է, ամեն ինչ կենդանանում է, նույնիսկ այն, ինչը կենդանի չէ։ Ես զգում եմ, որ իմ տունը շարժվում է։ Ես մինչև երեկոյան մտածում էի ոնց էր իմ տունը շարժվում։ Հետո հասկացա, որ դա կախարդական առավոտից է։