Կամակոր թագավորը
Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում:Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դեր□ակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ:Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
– Թագավորն ապրած կենա, -ասում է նա, – ես քո ուզած վերմակը կկարեմ:Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
– Լավ, – ասում է թագավորը, – բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կա□ճ է անում:Տանում է, դնում թագավորի առաջ:Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, – ասում է դերձակը̀ գլուխ տալով, – քո ուզած վերմակը կարել եմ:Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, – ասում է թագավորն ու պառկում թա□տին, վերմակը քաշում վրան:Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:
-Թագավորն ապրած կենա, – ասում է դերձակը, – ամեն մար□ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել:Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնագետ դերձակին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
________________ դերձակներին _____________
_______________ կարճ ______________
թախտին
մարդ
2.Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.
կարող
3. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
ա/ գլուխը դատարկ – հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել – ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել – ձեռքով անել, հեռանալ
4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.
ա/ օրերից
բ/ գլուխ ________________
գ/ թագավոր
դ/ ոչինչ
5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:
_________________ երկրի ______ _________գոյական_____________
_______________ երկար ________ __________ածական____________
____________ դերձակը ___________ __________գոյական____________
_______________ ասում է ________ __________բայ____________
6.Տեքստում ընդգծված նախադասությունից դո՛ւրս գրիր ենթական և ստորոգյալը:
_______ Թագավորն ենթակա____________
_________ քաշում ստորոգյալ__________
7.Տեքստից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
__հարցական- Տես ̀ կհավանե՞ս:
__պատմողական- Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում:
8.Կետադրի՛ր հետևյալ նախադասությունը.
Դերձակը հասկացավ, որ թագավորը հիմար է:
9.Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.
ա/ Ծաղիկը _ ծաղկին __________ նայելով է բացվում:
բ/Թթու է, թան չի, ամեն ______ մարդու _______ բան չի:
գ/Մեջք –մեջքի որ տանք, __ սարեր, __________ շուռ կտանք:
դ/Արջից վախեցողը անտառ _ ,չի գնա __________:
/ սարեր,չի գնա, մարդու, ծաղկին/
10.Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:
որ իր վոտքեր չմրսեն։
11.Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:
___________________________ճիպոտ պահել իր թևի տակ_________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
12.Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:
վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
13.Ուրիշ ո՞ր հեքիաթի հերոսին ես նմանեցնում թագավորին:
______________________________Անբան Հուռիին_____________________________________________________
14.Կամակոր թագավորին պատժելու մի հնարք էլ մտածիր դու:
Վերմակը շատ ծանր կանեի, որ նա տակից դուրս չգա ու այնքան շոքի, որ հասկանա դերցակների խելքը։
15.Ինչպե՞ս ինքդ կվերնագրեիր տեքստը:
______________________________Սրամիտ դերձակ____________________________________________________