Posted in Մաթեմատիկա

Ամբողջ թվերի բաժանում (Մաթեմաթիկա)

669․ Երկու ամբողջ թվերի քանորդը բացասական է։ Ինչպիսի՞ն պիտի լինեն բաժանելիի և բաժանարարի նշանները։ + և -։

671․ Հաշվե՛ք.
ա) +38 ։ (–19)=-2, դ) –420 ։ (–15)=28, է) 0 ։ (–14)=0,
բ) –600 ։ (–150)=4, ե) –531 ։ (+3)=-177, ը) –121 ։ (–11)=11,
գ) –720 ։ (+120)=-6, զ) +837 ։ (–1)=-1, թ) +39 ։ (–13)=-3։

672. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն.
ա) –3 · -7 = 21, գ) –10 · 0 = 0,
բ) 6 · -6 = –36, դ) –9 · 9 + 1 = –80

ե) –21 · -2 + 3 = 45,
բ) 6 · -6 = –36

673. Հաշվե՛ք.
ա) 8 ։ (–2) – 14 ։ (–7) + (–12) ։ 4=-9, դ) (–55 ։ 11 + 48 ։ (–16)) ։ (–4)=2
բ) –18 ։ (–9) + 16 ։ (–8) – 24 ։ (–6)=0,
գ) (33 ։ (–3) – 40 ։ (–8)) ։ (–3)=2

674. Գտե՛ք արտահայտության արժեքը.
ա) (8 · +2 + 9) ։ (–5)=-5, եթե աստղանիշի փոխարեն գրված լինեն + 2,

  • 7, –3, –8 թվերը.
    բ) 0 ։ (15 – 4 · 3)=0, եթե աստղանիշի փոխարեն գրված լինեն +3, 0,
    +5, +4 թվերը։

675. Հայտնի են բաժանման հետևյալ հատկությունները. (a + b) : c = a : c + b : c, (a · b) : c = (a : c) · b: Ստուգե՛ք, որ այս հարաբերակցությունները ճիշտ են հետևյալ
ամբողջ թվերի համար. Այո ճիշտ են։
ա) a = 20, b = 10, c = –5,
բ) a = –18, b = –9, c = 3:

676․ a-ի և b-ի ի՞նչ արժեքների դեպքում կստացվի հավասարություն.
ա) 8 : 0 = 0, գ) 9 : 9 = 81, ե) (–1) : 1 = –1,
բ) 1 : 1 = 1, դ) -9 : 9 = –81, զ) 1 : (–1) = –1:

Posted in Մայրենի

Մայրենի07.12.22

07.12.22

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց  Սբ. Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր`  երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է  ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

  1. Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված բառակապակցությունները։ Ամբողջ օրը

2. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։

3. Բացատրիր ինքնավստահություն բառի իմաստը։ Ինքնավստահությունը դա երբ , որ դու ուրիշներին չես լսում գնում ես դեպի քո նպատակը

4. Փուրձիր պատմել աշխարh՝ քո աչքերով արտահայտաության մասին։Ներկայացրու քո պատկերացումները արտահայտության մասին։ Աշխարհը քո աջկերով դա նշանկում է քո կարծիքը աշխարհի մասին

Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:

Նաշու-աշուն, նղասե-սեղան, մաիտան, նագուր-գարուն, կոփիթոր, թոռա-աթոռ, լագդգդալ:

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

օգնական օքնական ոգնական

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

Խորդուբորդ խորդուբորթ խորթ ու բորթ Խորդ ու բորդ

Ո՞ր տարբերակն է ճիշտ ՝

Օրեցօր Օրէցօր Օրեցոր Օռեցոր

Ո՞ր բառերում է գրվում «է»՝

հնեաբան, մանրե, աչկ, էրեբունիանեական, ելևջ, հյուսկ-ն, ոստր-դող-րոցք, առ-ջ, այժմ-ական, հանրաքվ-լուս-ղ, աշտ-, վայր-ջք, քր-ական

Ո՞՚ր տարբերակն է ճիշտ՝

Ամասյա Ամասիա

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

․ամբարիշտ անբարիշտ

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

․Սրփել Սրբել

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

Նուրփ Նուրբ

Ո՞ր տարբերակն է ճիշտ՝

․ականջօղ ականջող