Փղերին օգտագծում էին և օգտագործում էն պահում վատ պայմաններում խփում և վնասում այդ ամենը արվում էր կենդանու դուխը կոտրելու համար։
Month: November 2021
Հարցեր ընկերոչս
Ինչու Գրիգոր Լուսավորիչին բացթողել խորվիրապից։
Ինչու է Գրիգորը եկել Հայաստան։
Ոնց է նրա ճիշտ անունը։
Ով է նրան բանտարկել։
Սարդարապատի ճակատամարտ
Ինձ համար ամենաթանկ բանը
Հայրս ուժեղ ծրագրավորման թիմի ղեկավարն էր։ Նա ինձ և եղբորս կանչում է իր մոտ և ասում է․
—Ես ձեզ տալիս եմ հիսուն օր ժամանակ, որպեսզի ինձ ասեք երկու բան, որը չկա ։
Ես ասացի․
—Լավ, հայրիկ։
Ես զբոսնում էի այգով և մտածում ինչ այնպիսի բան կա, որ չկա հայրիկի աշխատատեղում։Այդ ժամանակ եղբայրս տանը նստած կարդում էր “Ամենապիտանի բանը” հեքիաթը: Նա այդտեղից վերցնում է օրինակ և որոշում է, որ հացն է ամենապիտանի բանը, որը չկա հայրիկի աշխատատեղում։ Ես այդ ժամանակ հասկացա, որ դա ազատությունն է։Եվ այդ պահին մեր ժամանակը լրանում է։ Հայրը մեզ կանչում է իր մոտ և ասում եղբորս․
—Ի՞նչ կասես, որ իմ աշխատատեղում չկա։
Եղբարս պատասխանում է․
—Հաց չկա, հայրիկ, քո աշխատողները միշտ գնում են դրսում են սնվում։
—Լավ։ Իսկ դո՞ւ ինչ կասես, տղաս։
— Ազատություն չկա, միայն հանգստին կարող են դուրս գալ։

Մաթեմատիկա 11.15.2021
Ուղղանկյուն
Դասարանական և տնային առաջադրանքներ
1․ Ուղղանկյան կողմերից մեկը 3 սմ է, մյուսը` 7սմ: Գտիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը։ 3×7=21, 2×7+2×3=20
2․Ուղղանկյան կողմերից մեկը 5 սմ է, մյուսը` 9սմ: Գտիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը։ 5×2+2×9=28, 9×5=45
3․ Ուղղանկյան կողմերից մեկը 25 սմ է, մյուսը` 18սմ: Գտիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը։ 2×25+2×18=86,
4․Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա մակերեսը 3600 սմ2 է, իսկ կողմերից մեկը՝ 40սմ։
3600:40=90
2x(90+40)=260
5. Ուղղանկյան լայնությունը 23 մ է, իսկ երկարությունը լայնությունից մեծ է 7 մ-ով։ Որքա՞ն է ուղղանկյան մակերեսը։
23+7=30
30×23=690
6.Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 16 սմ է։ 16×2=32
7. Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։ 16×4=64
8․ Երբ ուղղանկյան լայնությունը մեծացրեցին 5 սմ-ով, իսկ երկարությունը՝ 10 սմ-ով, ապա ստացված ուղղանկյան պարագիծը հավասարվեց 80 սմ-ի։ Որքա՞ն էր ուղղանկյան պարագիծը։ 80-2=78
9․ 24 սմ պարագիծ ունեցող ուղղանկյունը տրոհված է 18 և 12 պարագծերով երկու փոքր ուղղանկյունների ինչպես ցույց է տրված նկարում։ Գտնել մեծ ուղղանկյան մակերեսը։
- 12սմ÷4սմ=3սմ
- 24սմ÷2սմ֊3սմ=9սմ
- 9սմ×3սմ=27սմ
10․ Նկարում պատկերված են երկու ուղղանկյուններ, որոնցից մեկի կողմերի երկարություններն են 9 և 12, իսկ մյուսինը՝ 8 և 10։ Կապույտ պատկերի մակերեսը հավասար է 80-ի։ Գտնել նարնջագույն մասի մակերեսը:
9սմ×12սմ=108սմ
108սմ-80սմ=28սմ
8սմ×10=80դմ
80սմ-28սմ=52սմ
Պատ 52սմ,քառ.
Մայրենի 11.15.2021
Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:
Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր: Երկիր-աշխարհ, իմաստուն-խելացի, վեհ կամք-, շտեմարան-նկուղ, մառան, փափագ-ցանկություն, ուղի-ճանապարհ, բարքեր-ապրելակերպ։
- Կանաչով նշված բառերի հականիշները գրի՛ր: Ամենապիտանի-անհրաժեշտ, վառեց-կրակ, իմաստուն-հիմար, լույս-մութ, լցնես-դատարկել, երիտասարդ-ծեր։
Մաթեմատիկա
Родовое дерево
Շրջանագիծ
Շրջանագիծը այնպիսի ներփակ գիծ է, որի բոլոր կետերը նույն հեռավորությունն ունեն մի կետից։
2․ Ի՞նչ է շրջանագծի շառավիղը։ Իսկ ի՞նչ է տրամագիծը։
Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ, իսկ եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է տրամագիծ։
3․ Ո՞ր հատվածն է կոչվում շրջանագծի լար։
Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար։
4․ Ի՞նչ է շրջանագծի աղեղը։
Շրջանագծի երկու կետերի միջև ընկած մասը կոչվում է աղեղ:
5․ Շրջանագծի լա՞ր է արդյոք նրա տրամագիծը։
Այո, տրամագիծը ամենաերկար լարն է։
6․ Ի՞նչ է շրջանը։
Հարթության այն մասը, որը սահմանափակված է շրջանագծով, կոչվում է շրջան:
7․ Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։
2 անգամ։
8․ Ողիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետերով պիտի անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։
Պատասխան` ուղիղը պետք է անցնի շրջանագծի կենտրոնով։
9․ Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։
Շրջանագծի ցանկացած հատվածում։
10․Գծե՛ք մի շրջանագիծ և նրա վրա նշե՛ք երեք կետ։ Յուրաքանչյուր կետից շառավի՛ղ տարեք։

Գծե՛ք երեք շրջանագիծ, որոնց կենտրոնները լինեն միևնույն կետում։

12․ Երկու շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։
Ոչ, չեն կարող հատվել, որովհետև 3սմ + 5սմ = 8սմ, որը փոքր է 10սմ-ից։
13․ Գծե՛ք մի շրջանագիծ։ Ապա տարե՛ք երեք ուղիղ այնպես, որ առաջին ուղիղը չհատի շրջանագիծը, երկրորդը շրջանագծի հետ մեկ ընդհանուր կետ ունենա, իսկ երրորդը՝ երկու ընդհանուր կետ։

Քանի՞ ճառագայթ է ելնում A կետից։


A)3 b)5
15․ Մեքենան, 1 ժամում անցնում է 60կմ, երկու քաղաքների միջև ճանապարհը անցել է 4 ժամում։ Քանի՞ օրում մի քաղաքից մյուսը կհասնի հետիոտնը, որը 1ժամում անցնում է 5կմ։
1) 60 × 4 = 240 (կմ)
2) 240 : 5 = 48 (ժամ)
48 ժամ = 2 օր
Պատասխան` 2 օրում։
16․ Քաղաքից դուրս է եկել մի բեռնատար մեքենա, որի արագությունը 60կմ/ժ է։ 1ժամ անց նրա հետևից նույն ուղղությամբ դուրս է եկել մի մարդատար մեքենա, որի արագությունը 80կմ/ժ է։ Քանի՞ ժամ անց մարդատար մեքենան կհասնի բեռնատարին։
1) 80 — 60 = 20 (կմ/ժ)
2) 60 : 20 = 3 (ժամ)
Պատասխան` 3 ժամ։
17․ Մանկապարտեզում կա 20 հեծանիվ․ դրանց մի մասը երկանիվ է, մի մասը՝ եռանիվ։ Բոլոր հեծանիվները միասին ունեն 55 անիվ։ Քանի՞ երկանիվ հեծանիվ կա մանկապարտեզում։
1) 20 × 2 = 40
2) 55-40 = 15
3) 20-15 = 5
Պատասխան` 5 հեծանիվ։
Կյանքից թանկ աբանը
Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը ,
Մեռնում էր, աչքը` ջրի երազին:
Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:
Մեռնող աղավնին խորհում է ինքնին.
-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.
Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:
-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:
Պարիկը ցողեր սրսկեց վերքին,
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով` ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:
-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:
-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի
Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:
-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին
Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-
Ասաց ջրերի լուսեղեն ոգին
Անծանոթ բառեր
բոսոր
դալկահար
- Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:
- Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը: Կյանք գին չունի