Մաս1
Ես բարձրանում էի մի սար, որի ճանապարհը անցնում է արևի մեջով։ Սարի գագաթը նույնիսկ Նեպտուն մոլորակից չի երևում։ Ես բարձրանում եմ ու բարձրանում և մին էլ մի լույս է երևում։ Արագ վազում եմ նրա մոտ տեսնում, ու տեսնում դա մեծ վիշապի կրակներ են։ Նա միանգամից հարձակվում է ինձ վրա։Մի մսի կտոր եմ հանում և տալիս իրեն, նա հանգստանում է և մարդկային ձայնով ասում․
-Դու այս սարն ես բարձրանու՞մ։
-Այո,- պատասխանում եմ ես։
Բարձրացի իմ պոչին, քեզ կօգնեմ։ Մենք բարձրանում ենք ու բարձրանում և ես զգում եմ, որ ցուրտ է, ես նրա բերանին մոտ եմ բերում մի փայտ, որը նա վառում է ու ես մոտ եմ բերում ինձ և տաքանում։ Մի քիչ էլ ենք բարձրանում և օդը քչանում է։ Մենք կանգնեցինք, ես իմ ջերմաչափով ստուգեցի քանի Ցելսիուս է, ես տեսա որ – 120 է նա կրակը ավելի ուժեղացրեց։ Մենք շաուրունակեցինք։ Հաջորդ օրը մենք հասանք Նեպտուն մոլորակ։ Այնտեղից մի քիչ էլ բարձրացանք և գագաթը երևաց մենք հասանք գագաթ։ Մենք բարձրացանք գագաթը և այնտեղից գեղեցիկ տեսարան բացվեց դեպի արեգակնային համակարգ։