Ես հունվարի երկուսին հայրիկի ծնունդից հետո մորաքույրի հետ այցելեցի իրենց տուն։ Հետո առավոտը տատիկենց հետ տատիկի գյուղ՝ Սառնաղբյուր գնացինք։ Այնտեղ լիքը ձյուն կար։ Մենք իրիկունը ետ վերադարձանք քաղաք և պարզվեց, որ քաղաքում էլ է ձյուն գալիս, էնպես զարմացանք։ Դրանից մի քանի օր հետո գնացինք Աշտարակ հայրիկի ընկերոջ ամառանոցը։ Այնտեղ կրակ արեցինք, խորոված պատրաստեցինք։