Posted in Մայրենի, Ուսումնական ձմեռ, Ուսումնական նյութեր

Ամանորը տարբեր երկրներում

Ճապոնիա

Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է։ Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է։

ղկլնկլղ

Կորեա

Ամանորի պարտադիր իրերից է գեղեցիկ զարդարված փոցխը։ Ամենայն հավանականությամբ հենց այդ փոցխի միջոցով են Ամանորի գիշերը «դիզում երջանկությունը»: Ի դեպ, Արևելքում տարածված են նաև ծննդյան տոնավաճառները, որտեղից կարելի է ձեռք բերել ոչ միայն հագուստ, կոշիկ, սնունդ և այլն, այլև երազանքներ, հույսեր և երջանկություն։ Այդ տոնավաճառում, օրինակ՝ կարելի է ձեռք բերել «դարումա»՝ փայտյա կամ փափուկ մի խաղալիք, որը բուդդայական պանթեոնից է։

20121212_seoulbeats_xmas3

Իսպանիա

Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա և շամպայն։ Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար։

images.jpg

Իտալիա

Ամանորի գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը՝ դրանք փոխարինելով նորերով։ Իտալացիները մեծ ուշադրություն են դարձնում, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարում։

զբ.jpg

Դանիա

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա։ Այն ևս անակնկալով է։ Շիլայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքնված է ընկույզ կամ նուշ։ Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին։ Ում բաժին է հասնում թաքնված ընկույզը, նրան այդ տարի մեծ հաջողություն է սպասվում:

ղցվբնմ,մ.jpg

Օգտվել եմ Վիքիպեդիայից

Posted in Հորինուկներ, Մայրենի

Բարև, ձմեռ

Բարև, ձմեռ։ Ես շատ ուրախ եմ, որ դու եկար ,որովհետև հունվարին իմ հայրիկի և եղբոր, իսկ փետրվարին իմ ծնունդն է։ Ու դու նոր տարի է գալիս, դա իմ սիրած տոնն է, ուտել խմելու օրն է։ Նաև ձյուն և անձրև է գալիս, և հնարավորություն է տալիս ձնագնդիկ խաղալ և ձնեմարդ պատրաստել։