Posted in osen, Հեռավար ուսուցում, Մայրենի, Ուսումնական նյութեր, ընտանեկան նախագծեր

Կախարդական ձու

կախարդական ձու

Լինում է, չի լինում  մի տղա,  որը մի  ձվիկ ուներ։ Ձվիկը շատ  փոքրիկ էր,  նրա վրա ծիծաղում էին։

Բայց նրա  ձվիկը   բոլոր մյուս ձվերին  հաղթում էր   ցանկացած զատկական  խաղում։ Մի օր այդ    ձվիկի հակառակորդը մեծ-մեծ  էր։ Նրա մեջ 10000000 փոքր  ձվիկ կմտներ։ Այդ ժամանակ փոքր տղան  պարտվեց ու իր ձվիկին ստիպված տվեց հակառակորդին։ Բայց այդ տղան  չհանձնվեց, մի ուրիշ ձու կախարդեց  և հաջորդ  տարի հաղթեց  այդ մեծ  ձվին  և ստացավ ոսկե  ձու:

Posted in Մայրենի, Ուսումնական նյութեր

Տարօրինակ հարցեր

Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի  տղա որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
– Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
– Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
– Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
– Ինչո՞ւ պոչը ձուկ ունի: Continue reading “Տարօրինակ հարցեր”

Posted in osen, Մաթեմատիկա, Ուսումնական նյութեր

Մաթեմատիկա 02.04

1. Թվի թվանշանները վերադասավորի՛ր այնպես, որ ստանաս հնարավոր ամենափոքր և ամենամեծ թվերը։

Թիվը Ամենափոքր թիվը Ամենամեծ թիվը

25481 12458 85421

164892 124689 986421

200147 120047 742100 Continue reading “Մաթեմատիկա 02.04”