Posted in Մայրենի

Չախ չախ թագավոր

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։  — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։

Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորը ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է, ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա՜, թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք, հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, ա՛յ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։ — Ես՝ ո՞վ, թագավորի աղջիկը՝ ո՞վ։ Ո՛չ ապրուստ ունեմ, ո՛չ տունուտեղ, ո՛չ մի ձեռք շոր․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․  — Դու մի՛ վախենա, ես ամեն բան կանեմ,— հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. «Հա՜յ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց, փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է, մեջը մտել։ Ինձ ուղարկեց, որ գամ, իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա, իր թշնամիներից վրեժն առնի»։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

— Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ՛, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։ — Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտե՜ղ․․․

Նստում են ճաշի։ Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան, և, վերջապես, ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչելով։

— Բան չկա, դարդ մի՛ անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,– խնդրում է թագավորը։ — Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի․ յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են․

— Շահ-Մարինը։

— Պա՜, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է․ ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի, թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը․ թե չէ՝ վայն եկել է, ձեզ տարել։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ-Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ անվերջ խոտհարքներ։

― Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։

Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։ — Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տունուտեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ, ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով, գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի, փախի՛, էս երկրից կորի՛, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աոջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են՝ մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են՝ ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում՝ խելքը թռցնի։ Էսպեսով, աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին, ու նորից սկսում են քեֆը։

Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղերը։

Չախչախ թագավորը, իր կինն ու Քավոր Աղվեսն ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

պարզ բառեր – քեֆ, կոտ, յոթ, քավոր, տեր։

ածանցավոր բառեր- թագավորական, հարսանքավոր, ձիավոր, ունեցած

բարդ բառեր -տերուծառա, նախրապան, ջրաղացպան,ոսկեզօծ, մեծամեծ

Posted in Մայրենի

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  էն:  Տանձերը, ախր, միշտ այդպես  էն,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  էն,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես՝  արդեն  հասել  էն,  ու  եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ  էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  չգտվեմ իմ ձայնի՞ց»:

Posted in Մայրենի

Իմ Արատես

Արատեսը գտնվում է Վայոց ձորի մարզում։ Այնտեղ է գտնվում Արատեսւ վանքը(նկ․1) Արատես, ես առաջին անգամ եղել եմ անցյալ տարի էլի ձմեռը և էլի ճամբար։ Նախորդ տարի մասնակցել եմ “Ձմեռային Քանդակներ” նախագծին, իսկ այս տարի “Տորք Անգեղ” հեոսապատման բեմականացման նախագծին։ Այս տարի մինր մեր գնալը, այնտեղ էր գնացել քանդակագործների խումբը՝ իմ սիրելի ընկեր Հարութի գլխավորությամբ, որպեսզի քանրանձավի գլխին բեմ պատրաստեին։ Երևանից մեկնել էինք իմ ընկեր Ալեքսի հետ ու այնտեղ էինք գնացել մեծ խմբով՝ մեր դպրոցի 4-5 րդ դասարանցիների հետ։ երբ հասանք Արատես այնտեղ ամեն ինչը սպիտակի մեջ կորած էր։Երբ մեր ավտոբուսը մնաց ձների մեջ՝ ես, իմ ընկեր Ալեքսը 5-րդ ցիներ Սարոն և Սերոն առաջինը վազքով հասանք ճամբարի տարածք։ Այստեղ մեզ դիմավորեցին բարձր դասարանցիները։

Տորք Անգեղ ներկայացումից հետո, սովորել ենք ազգային պար “Յարխուշտան” ու խաղացել ազգային ուժախաղեր։

Նկ 2, 3, 4

Նկ․ 1
Ալեքսը
Ազագային ուժախաղ

Սիրում եմ Արատեսը, որովհետև այնտեղ գնում ենք առանց ծնողների ու իմ մտերիմ ընկերների հետ։

Շնորհակալություն ընկեր Հասմիկ և ընկեր Քրիստսինե

Posted in Հորինուկներ, Մայրենի

Հսկա փաթիլը Ձմեռ պապիկի մոտ

Լինում է չի լինում մի մեծ փաթիլ է լինում։ Նա չի կարողանում ընկերանա իր տարիքայինների հետ, որովհետև նրան ոչ ոք չեն հավատում, որ նա ութ տարեկան է։ Նրան ասում են, որ երեսուներեք տարեկան փաթիլ է, ինչու է ուզում մեզ հետ խաղա։ Նա գնում է իր աշխարհը գտնելու։ Նա առաջինը գնում է լուսնի աշխարհ, այնտեղ գեղեցիկ էր, բայց դատարկ։ Նա գնաց արևի աշխարհ և վատ զգաց, այնտեղից թռավ ընկավ։ Նեպտունի աշխարհում նույնիսկ նրա համար էր ցուրտ։ Նա փախավ և ընկավ ձյան վրա, որտեղ մի գահ կար։ Նա նայեց, թե որտեղ է և տեսավ, որ ինչ-որ սարի գլխին է, որտեղ գահի վրա նստած էր Ձմեռ պապիկը։ Նա բարձրացավ սարի վրա և ասաց, որ երբ վերադառնա իր հայրենիք, Ձմեռ պապիկն այնպես անի, որ իր հետ ընկերանան։ Ձմեռ պապիկն ասաց, որ անպայման կկատարի իր ցանկությունը։ Հսկա փաթիլը լիքը լիքը փաթիլների հետ ընկերացավ։

Posted in Հորինուկներ, Մայրենի

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Շաուրնակություն

Եղնիկը գնում էր ու գալիս գնում էր ու գալիս երեխաներս ասեցին չի լինի մեր տւնը տանենեք անտառում դնենք։ Եղնիկը հենց լսումա գնում է իր ընկերների և ծնողների հետ գալիս։ Նրանք մեզ օգնեցին տունը բարձրացնենք դնենք մի մեծ կառքի վրա։ Օգնեցին տանենք մի բացատում դնենք։

Posted in Մայրենի

Մշուշների շղարշի տակ

Հորինի՛ր աշնանային մի սիրուն հեքիաթ: Հեքիաթդ նկարի՛ր ու վերնագրի՛ր:

Անգի՛ր սովորիր  նաև Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

 1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:խաշամի,խաշամն  [գոյական] (ժողովրդական)

Նույնն Է՝ Խազալ: անհամարձակ Ոչ համարձակ, համարձակություն չունեցող։ Որոտալ Դղրդալ, ուժգին ձայնով՝ աղմուկով պայթել՝ բանել՝ շարժվե։ կծկվել[չեզոք բայ] Կծիկ դառնալ, կծիկի ձև ընդունել։

2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:մշուշների շաղարշ մեգ շաղարշի հոմանիշ չեմ  գտել։ քամի Հողմ

3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

4. Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում,դեղին,չորացած տերևների գույնը

բ)  ի՞նչ ձայներ ես լսում:քամու ամպի լեզուն կուլ տալու

Posted in osen, Հեռավար ուսուցում, Մայրենի, Ուսումնական նյութեր

Մայրենի 22.10.20

1.Հաշվի´ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

Երևան — 5 տառ, 7 հնչյուն:

Արև-երեգ տառ չոր հնչյուն

ոզնի-չորս տառ հինգ հնչյուն

ոհմակ-հինգ տառ վեց հնչյուn

հրեղեն-վեց տառ վեց հնչյուն

երախտամոռ-ինը տառ տաս հնչյուն

տերև-չորս տառ հինգ հնչյուն

հարևան-վեց տառ յոթ հնչյուն

եղանակ-վեց տառ յոթ հնչյուն

սեղան-հինգ տառ հինգ հնչյուն

երազ-չորս տառ հինգ հնչյուն

2. Տրված բառերը վանկատի՛ր (վանկերի բաժանի՛ր): Բառերի դիմաց գրված է վանկերի քանակը:

Օրինակ՝ արահետ (3)- ա-րա-հետ

Արահետ (3)-

կածան (2)-կա, ծան

հերոս (2)-հե, րոս

բերանբաց (3)-բե, րան, բաց

արկածային(4)-ար, կա, ծա, յին

արդարադատ (4)-ար, դար, ա, դատ

կարգապահ (3)-կար, գա, պահ

հերթական (3)-հեր, թա, կան

մատակարարել (5)-մատ, ա, կա, րա, րել

ազատասեր (4)-ազ, ատ, ա, սեր,

3Տրված են վանկերՎերականգնի´ր վանկատված (վանկերի

բաժանվածբառերը

Օրինակ` թե-թե-վա-նալ – թեթևանալ:

Ա. Տե-րև, ա-րև-մուտք, ա-րև-կող, Տա-թև: 1.տերև, արև, մուտք։ 2.Արևի կող Տաթև

Բ. Տե-րե-վա-թափ, անձ-րե-վա-յին, ա-րե-վոտ, սե-վուկ,  բե-վե-ռա- յին,  ձե-վա-կան, թե-վա-վոր,  ու-ղե-վոր: Տերևաթափ, անձրևային, արևոտ, սեվուկ, բեվեռային, ձեվական, թեվավոր, ուղեվոր

4.  Նախորդ վարժության Ա և Բ  շարքի բառերը գործածելով՝ մի սիրուն աշնանային  պատմություն հորինի՛ր:

Աշնանային գեղեցիկ օր

Մի օր տերևաթափ եղավ ծառերը ասեցին ես ինչու մեր սիրուն զգեստերը թաթվեցին—աշունն պատասխանեց քամին փչեց

Posted in Մայրենի, Ուսումնական նյութեր

Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:

-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:

-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:

Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:

-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :

— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:

Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:

Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:

Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.

-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:

-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:

Եվ շատ չի անցնում,  մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:

Փիլոս, դու փիլո՜ս…

Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.

-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…

Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:

Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:

Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:

Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:

Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:

2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը-գյուղացի, գլխով անցածը-իր հետ կատարված, պարի տաք ժամանակը-թեժ պարի ժամանակ, «հայ-հույ» անել-, շունչը իրեն քաշել-չշնչել,  վազելը մեկ անել-մի շնչով վազել, հանդ-դաշտ, հանդիմանել-կշտամբել, գավազան-ձեռքի փայտ:

3.Հեքիաթը բաժանի՛ր փոքր մասերի և յուրաքանչյուր մասի համար վերնագիր մտածի՛ր:

Փիլոսի գտած ասեղը

Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

Փիլոսի սպանած կատուն

Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Posted in osen, Մայրենի

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան

Օրան, օրան,

Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ

Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,

Հևաց, հևաց.

Ծերուկ երկիր սուգ արավ։

Ճաքեց հեռուն ամպ,

Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև 

Դողաց, սողաց,

Արյուն-ամպից քող կապեց։

Վառեց լեռան լանջ,

Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,

Մարմանդ-մարմանդ,

Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,

Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ

Սողուն-սողուն,

Ձորում մշուշ կախ տվավ։

Քամին ելավ վեր,

Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկ-դալուկ,

Սարի վրա ցիր եկան։

Հալեց աշուն օր

Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օրան Քաղած հացահատիկ՝ հունձ, որ պետք է կալսվի:

Պաղեց-սառեց

 Հևաց-արագ և ընդհատաբար շունչ քաշել, հեթհեթալ:

  Մարմանդ-Մեղմ, հանդարտ: Մարմանդ քամի: 

Դալուկ-Դժգույն, գույնը գցած, գունատ

3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

Աառավոտ-լուսաբաց, արևածագ

,  արև-արեգակ,

  Քող-շղարշ,

 Քուն-նինջ,

 մշուշ-մառախուղոտ, 

Քքամի-փոթորիկ,

 ժիր-ուրախ

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

վար եկան-,

  շար եկան-շարվեցին,

 բուք արավ-բքեց,

 սուգ արավ-սգեց,

 մաղ տալով-մաղելով,

 շաղ տալով-շաղելով,

 փախ տվավ-փախավ,

 կախ տվավ-կաղեց, 

ցիր եկան-ցրվեցին

5. Ընտրի՛ր բանաստեղծական  6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

Սև ամպերրը գալիս են սարերի վրա, բուք են անում, այս ամենին հաջորդում է արևի արթնացումը ու ամպերի պարտությունը։