Posted in Մայրենի, գրականություն

Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանությունը գտնվում է Իտալյաի Վենետիկ քաղաքի Սան Լազառո կամ Սուրբ Ղազար կղզու վրա։ Ժամանակին այնտեղ էն կանգնել Առմենո և Կիլիկիա նավերը երբ կիլիկյա նավը գնաց այնտեղ մնաց որպես նմուշ Առմենո նավը, սկայն 2014 թվի հոկտեմբերի 4ի վենետիկի ջրի բարձրանալու պատճառով Առմենո նավը թռավ կղզի և կոտրվեց։ դրանից հետո նրան վերականգնեցին և տարան վենետիկի թանգարան։ Այնտեղ սուրբ ղազար կղզում կա աշխարհում երորդ ձեռագրերի քնակով մատենադարանը։ այնտեղ կա իսկական մումիա և դրա ուղեղը։ իսկ ամենա հետաքրքիր բանը այնտեղ դա կոմիտասի մահադիմակն է դրա վրա նայև կա կոմիտասի բեղերի մազերը։ Մխիթարյան միաբանությունում կա նկարների հատված։ Մխիթարյան միաբանության համար սեպտեմբերի 8 հաջող թիվ է քանի որ սեպտեմմբերի ութին նրանց եկեղեցին փրկվեց փակվելուց այդ տարի վենետիկի բոլոր եկեղեցիները փակվեցին։ Նայև այնտեղ է իր հառսանիքը արել հենրիկ Մխիթարյանը

Posted in Մայրենի

Մայրենի Չալանկ


Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած էինք հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ

  1. Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած, էինք հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում, և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս  սովորաբար  խոր էր քնում  մինչև չհրեիր չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով, այդ տարօրինակ ձայներին` արթնացրեց հորս

 Տես մի, էն ինչ է  որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց:  Նորից մեկը դիպավ դռանը,  և լսվեց զսպված կլանչոց։

Շուն է   հարցրեց հայրս տարակուսած  անկողնում նստելով: Ապա վեր կացավ,  արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

2. Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

արխալուղը-Տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող հագուստ

կլանչոց-Շան աղիողորմ հաչոց, կաղկանձյուն:

հախուռն-Անխորհուրդ կերպով կատարված, առանց կշռադատելու արված:

Posted in Մայրենի

Մայրենի Առակներ

Առակը խրատական բնույթի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն է: Առաջացել է ժողովրդական բանահյուսության մեջ, հետո սկսել է մշակվել առակագիր գրողների կողմից:

Առակներում հանդես են գալիս ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիներ, բույսեր…: Նրանց միջոցով ծաղրվում են մարդկային վատ սովորույթները, գովաբանվում առաքինությունները: Այլաբանորեն գործածվելով` շատ կենդանիներ վերածվել են խորհրդանիշների, օրինակ առյուծը` քաջության, հզորության, աղվեսը` խորմանկության, էշը` հիմարության….

Ամենահին առկագիրը եղել է հույն Եզոպոսը: Նշանավոր առակգիրներ են Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, ֆրանսիացի Լաֆոնտենը, ռուս Իվան Կռիլով..

Հովհաննես Շիրազն առակագիր։

Անտառի առակը․․․

Ես գիտեմ տերևն ինչու է դողում,

Ինչ են բողոքում արմատներն հողում․․․
Եվ տերևներին արմատներն ասին.
― Շատ միք պարծենա, թե վերում եք դեռ,
Մենք ենք անտառը պահում մեր ուսին,
Արմատներով է անտառը անմեռ։
Մեզ լույս տվողը, իրավ է, դուք եք,
Բայց ինչ լույսով էլ անտառը զուգեք,
Ինչքան էլ մեզնից վերև բարձրանաք,
Թե բարձրանալով շատ գոռոզանաք,
Իմացեք, որ ձեր փառքը վեհաշուք
Հազիվ դիմանա մի գարուն-աշունք,
Կյանքը գոռոզին շատ չի համբերի,
Մի քամի, մի ձյուն ձեզ ցած կբերի,
Որ խելքի գալով
Գահը տաք լալով
Ավելի խելոք նոր տերևների,
Մեզ ավելի վեր տանող թևերի,

Որ Մայր արմատից ուր էլ բարձրանան՝
Կույր տերևի պես մեզ չմոռանան,
Դրախտն էլ մեզ տան՝
Չգոռոզանան։
Բախտդ ում գահն էլ քեզ բարձրացնի՝
Գոռոզությունդ քեզ կկործանի։

Աղավնին ու ագռավը

Ապշել էր մանուկ աղավնին բարի,
Որ, իբր ագռավն հինգ հարյուր տարի,
Կամ թե երեք դար
Կապրի անդադար,
Ու գեթ մի դարի կյանքի ծարավից՝
Ուզեց իմանալ գաղտնիքն ագռավից.
― Այդ ինչի՞ց է, որ՝
Ես էլ թևավոր,
Բայց դու մեզանից երկար ես ապրում,
Դու, որ չարժեիր իմ ոտի փոշին.
― Արի գաղտնիքը քեզ ցույց տամ իսկույն,―
Ասաց ագռավը և իջավ լեշին՝
Կտուցը խրեց հոտած լեշի մեջ․․․
Բայց իսկույն սոսկաց աղավնին իմ խեղճ.
― Թող կյանքս, ասավ, մի վայրկյան լինի,
Լավ է քիչ ապրեմ, իբրև աղավնի,
Քան թե դարերով, բայց իբրև ագռավ,―
Ասաց աղավնին ու երկինք թռավ։

․․․

Արծիվն ու աքլորը
Ինչո՞ւ չես թռչում, հարցրեց մի օր
Արծիվն աքլորին,
Թե՞ չես կարոտում հեռու, հեռավոր
Մեր սար ու ձորին,
Ինչո՞ւ չես ձգտում մի օր դեպի վեր,
Թե թևավոր ես, ինչո՞ւ չես թռչում։
― Իմ ինչի՞ն էին թռիչք ու թևեր,
Ոչ մի բարձունքի սիրտս չի տենչում.
Այսպես ինձ լավ է, չէ՞ որ ինձ այստեղ
Թե բույնն են տալիս և թե հաց ու ջուր։
― Այդ ասա,― ասաց արծիվը շքեղ,―
Այդ մի պուտ ջուրն է երկինքդ մաքուր,
Այդ հաց ու ջուրն է թևերդ պոկել
Ու սիրտդ կապել այս աղբանոցին,
Այդ է, որ կյանքում դու դեռ չես ջոկել,
Թե ինչ է արծիվն, ինչ են հավն ու ցին․․․

Ասաց իմ արծիվն ու երկինքը նետվեց,
Ու սավառնում էր ու խորհում էր խոր,
Թե բանաստեղծ չէ ամեն բանաստեղծ.
Ինչպես արծիվ չէ ամեն թևավոր։

․․․․

Մարդը հրում էր, որ ծովը ձգե,
Շունը ճգնում էր, որ կյանքը փրկե,
Տիրոջն էր կպչում՝ կառչում թաթերով,
Լուռ կատաղությամբ և թե լուռ սիրով,
Նույնիսկ աչքերում արցունք երևաց։
Բայց, երբ մարդն էլ կատաղեց, հևաց,
Երբ անսիրտ մարդն էլ անմիտ կատաղեց՝
Ծռվեց նավակը՝ ծովն ընկավ՝ թաղվեց,
Ծովն ընկավ մարդն էլ, բայց տես ինչ տեսավ.
Շունը խեղդվող տիրոջը հասավ
Բերանով իսկույն
Բռնելով մարդուն
Լողալով՝ մարդուն դուրս բերեց ծովից,
Եվ ինքը մեռավ իր սրտի ցավից․․․

․․․

Համեստություն
Արծիվը թառել կիսավեր վանքին.
Մտքում՝ նայում էր իր անցած կյանքին.
Բայց հանկարծ վանքի մի որմի վրա,
Տեսավ քանդակված պատկերն ինքն իրա.
Ու շա՜տ զարմացավ արքան ալեհեր.
Ե՞րբ է քանդակված՝ չէր տեսել դարեր,
Ինչո՛ւ չէր տեսել քանդակն երբևէ՝
Շուրջը չէ՜ր նայում օրերում իր վեհ.
Երբ, որպես ճճի՝ մարդուն ցած թողած
Ճախրում էր ինքը՝ աստղերին հասած․․․
Գոռո՜զ էր, ի՞նչ է,―
Բայց նո՛ր հասկացավ
Թևաթափ ոգին՝ երբ փառքից ընկավ.
Որ գոռոզ աչքը շուրջը չի տեսնում.
Մինչ համեստության հայացքն աստղերից
Մինչև ծովերի հատակն է հասնում․․․

Ցածրում է, իրավ, բայց բարձր է նորից
Համեստ մրջունը հպարտ արծվից․․․

Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։

Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին,
բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը,
ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու
դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու
վախկոտությունը։ Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։ Այդպիսիք
են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են
թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի
հեղինակը հույն Եզոպոսն է։ Առակներով հարուստ է նաև հին հնդկական
գրականությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելել Մխիթար Գոշի և Վարդան
Այգեկցու առակները։ Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների
ժողովածուներ, որոնցից ամենահայտնին «Աղվեսագիրքն» է (նկարահանվել է մուլտֆիլմ,
1975 թ., Հայֆիլմ)։ Ահա «Իմաստուն զինվորը» առակը «Աղվեսագրքից»։ Մի ոմն իմաստուն
զինվոր պատերազմ էր գնում, և նա երկու ոտքով կաղ էր։

  1. Ներկայացրու Մխիթար Գոշի,Վարդան Այգեկցու առակներից մի քանիսը։

Նշենին և շագանակենին

Քաղցր նշենին, մոր կողմից եղբայր լինելով դառն նշենուն, նեղվեց նրա դառնությունից և շագանակենուն դարձրեց իրեն բարեկամ ու եղբայր, գտնելով, որ երկու որակով նաբարոյակից է իրեն։ Եվ շատերից մեղադրվելով, ասաց.

— Ով իմ հակումներն ունի, նա է իմ եղբայրը:

Ոչ ոք չկարողացավ հակաճառել։

Posted in Մայրենի

Մայրեն

Առակը խրատական բնույթի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն է: Առաջացել է ժողովրդական բանահյուսության մեջ, հետո սկսել է մշակվել առակագիր գրողների կողմից:

Առակներում հանդես են գալիս ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիներ, բույսեր…: Նրանց միջոցով ծաղրվում են մարդկային վատ սովորույթները, գովաբանվում առաքինությունները: Այլաբանորեն գործածվելով` շատ կենդանիներ վերածվել են խորհրդանիշների, օրինակ առյուծը` քաջության, հզորության, աղվեսը` խորմանկության, էշը` հիմարության….

Ամենահին առկագիրը եղել է հույն Եզոպոսը: Նշանավոր առակգիրներ են Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, ֆրանսիացի Լաֆոնտենը, ռուս Իվան Կռիլով..

Հովհաննես Շիրազն առակագիր։

Անտառի առակը․․․

Ես գիտեմ տերևն ինչու է դողում,

Ինչ են բողոքում արմատներն հողում․․․
Եվ տերևներին արմատներն ասին.
― Շատ միք պարծենա, թե վերում եք դեռ,
Մենք ենք անտառը պահում մեր ուսին,
Արմատներով է անտառը անմեռ։
Մեզ լույս տվողը, իրավ է, դուք եք,
Բայց ինչ լույսով էլ անտառը զուգեք,
Ինչքան էլ մեզնից վերև բարձրանաք,
Թե բարձրանալով շատ գոռոզանաք,
Իմացեք, որ ձեր փառքը վեհաշուք
Հազիվ դիմանա մի գարուն-աշունք,
Կյանքը գոռոզին շատ չի համբերի,
Մի քամի, մի ձյուն ձեզ ցած կբերի,
Որ խելքի գալով
Գահը տաք լալով
Ավելի խելոք նոր տերևների,
Մեզ ավելի վեր տանող թևերի,

Որ Մայր արմատից ուր էլ բարձրանան՝
Կույր տերևի պես մեզ չմոռանան,
Դրախտն էլ մեզ տան՝
Չգոռոզանան։
Բախտդ ում գահն էլ քեզ բարձրացնի՝
Գոռոզությունդ քեզ կկործանի։

Աղավնին ու ագռավը

Ապշել էր մանուկ աղավնին բարի,
Որ, իբր ագռավն հինգ հարյուր տարի,
Կամ թե երեք դար
Կապրի անդադար,
Ու գեթ մի դարի կյանքի ծարավից՝
Ուզեց իմանալ գաղտնիքն ագռավից.
― Այդ ինչի՞ց է, որ՝
Ես էլ թևավոր,
Բայց դու մեզանից երկար ես ապրում,
Դու, որ չարժեիր իմ ոտի փոշին.
― Արի գաղտնիքը քեզ ցույց տամ իսկույն,―
Ասաց ագռավը և իջավ լեշին՝
Կտուցը խրեց հոտած լեշի մեջ․․․
Բայց իսկույն սոսկաց աղավնին իմ խեղճ.
― Թող կյանքս, ասավ, մի վայրկյան լինի,
Լավ է քիչ ապրեմ, իբրև աղավնի,
Քան թե դարերով, բայց իբրև ագռավ,―
Ասաց աղավնին ու երկինք թռավ։

․․․

Արծիվն ու աքլորը
Ինչո՞ւ չես թռչում, հարցրեց մի օր
Արծիվն աքլորին,
Թե՞ չես կարոտում հեռու, հեռավոր
Մեր սար ու ձորին,
Ինչո՞ւ չես ձգտում մի օր դեպի վեր,
Թե թևավոր ես, ինչո՞ւ չես թռչում։
― Իմ ինչի՞ն էին թռիչք ու թևեր,
Ոչ մի բարձունքի սիրտս չի տենչում.
Այսպես ինձ լավ է, չէ՞ որ ինձ այստեղ
Թե բույնն են տալիս և թե հաց ու ջուր։
― Այդ ասա,― ասաց արծիվը շքեղ,―
Այդ մի պուտ ջուրն է երկինքդ մաքուր,
Այդ հաց ու ջուրն է թևերդ պոկել
Ու սիրտդ կապել այս աղբանոցին,
Այդ է, որ կյանքում դու դեռ չես ջոկել,
Թե ինչ է արծիվն, ինչ են հավն ու ցին․․․

Ասաց իմ արծիվն ու երկինքը նետվեց,
Ու սավառնում էր ու խորհում էր խոր,
Թե բանաստեղծ չէ ամեն բանաստեղծ.
Ինչպես արծիվ չէ ամեն թևավոր։

․․․․

Մարդը հրում էր, որ ծովը ձգե,
Շունը ճգնում էր, որ կյանքը փրկե,
Տիրոջն էր կպչում՝ կառչում թաթերով,
Լուռ կատաղությամբ և թե լուռ սիրով,
Նույնիսկ աչքերում արցունք երևաց։
Բայց, երբ մարդն էլ կատաղեց, հևաց,
Երբ անսիրտ մարդն էլ անմիտ կատաղեց՝
Ծռվեց նավակը՝ ծովն ընկավ՝ թաղվեց,
Ծովն ընկավ մարդն էլ, բայց տես ինչ տեսավ.
Շունը խեղդվող տիրոջը հասավ
Բերանով իսկույն
Բռնելով մարդուն
Լողալով՝ մարդուն դուրս բերեց ծովից,
Եվ ինքը մեռավ իր սրտի ցավից․․․

․․․

Համեստություն
Արծիվը թառել կիսավեր վանքին.
Մտքում՝ նայում էր իր անցած կյանքին.
Բայց հանկարծ վանքի մի որմի վրա,
Տեսավ քանդակված պատկերն ինքն իրա.
Ու շա՜տ զարմացավ արքան ալեհեր.
Ե՞րբ է քանդակված՝ չէր տեսել դարեր,
Ինչո՛ւ չէր տեսել քանդակն երբևէ՝
Շուրջը չէ՜ր նայում օրերում իր վեհ.
Երբ, որպես ճճի՝ մարդուն ցած թողած
Ճախրում էր ինքը՝ աստղերին հասած․․․
Գոռո՜զ էր, ի՞նչ է,―
Բայց նո՛ր հասկացավ
Թևաթափ ոգին՝ երբ փառքից ընկավ.
Որ գոռոզ աչքը շուրջը չի տեսնում.
Մինչ համեստության հայացքն աստղերից
Մինչև ծովերի հատակն է հասնում․․․

Ցածրում է, իրավ, բայց բարձր է նորից
Համեստ մրջունը հպարտ արծվից․․․

Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։

Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին,
բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը,
ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու
դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու
վախկոտությունը։ Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։ Այդպիսիք
են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են
թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի
հեղինակը հույն Եզոպոսն է։ Առակներով հարուստ է նաև հին հնդկական
գրականությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելել Մխիթար Գոշի և Վարդան
Այգեկցու առակները։ Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների
ժողովածուներ, որոնցից ամենահայտնին «Աղվեսագիրքն» է (նկարահանվել է մուլտֆիլմ,
1975 թ., Հայֆիլմ)։ Ահա «Իմաստուն զինվորը» առակը «Աղվեսագրքից»։ Մի ոմն իմաստուն
զինվոր պատերազմ էր գնում, և նա երկու ոտքով կաղ էր։

  1. Ներկայացրու Մխիթար Գոշի,Վարդան Այգեկցու առակներից մի քանիսը։
Posted in Մայրենի

Ծառեր Հրանտ Մաթևոսյան

Дата: 2 сентября, 2023Автор: arevikmuradyan0 Комментарии

Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, իմ հույսսէր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում — իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է — իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս: Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր- բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ — երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է: Ամբողջ Վանքերը Իշխանից աստծու չափ շնորհակալ էր գիտե՞ս ինչի համար — բոլորին կարող էր վնաս տալ: Կարո՛ղ էր: Նրա վտանգը ծովիանի՛, ծովիանի նման խաղում ու ցոլում էր Վանքերից Բորչալու ու Բորչալվից Ղազախ բոլորի վրա և ամեն րոպեի կայծակ կդառնար ու կտրաքեր ուզածդ խեղճուկրակի գլխին: Բոլորի համար նրա լավությունն էն էր՝ որ չէր տրաքում, թե չէ ուրիշ լավություն ոչ ոքի համար նա չի արել: Լավություն բոլորին քո պապ ու իմ պատրոն Ավետիքն է արել: Ուրիշի համար՝ մեղու, պատվաստ, կացնի կոթ, ուրիշի համար՝ սել, ամուսնացած եղբոր փոխարեն՝ բանակ, եղբոր բանտարկված տղայի համար՝ կառավարչի մոտ կոռի — նա աստծու լավությունն էր էս ամբողջ գյուղին, և գիտե՞ս ինչ էր ասել նրա Գիքոր փոքր ախպերը. «Էդ ո՜նց է Սարգսի համար կոռի գնաց, ինձ համար ձեռուոտն էդպես կապվել է՝ մի սել չի սարքում» (մի կաղնի կտրելու իրավունքի դիմաց անտառապահը Գիքորից մի եզանսել է ուզած եղել): Քո պապ ու իմ պատրոն Ավետիքի ճիշտ պատասխանը դա է, դու մի կարծիր, թե նրա վարքն ուրիշ պատասխան ունի: Շնորհակալություն ո՞վ էր ասում նրա ձիուն — ոչ մեկը: Բեռն իջեցնում ու քամակին ձեռաց ճիպտում էին — բեռը՝ իրենց, քրտնահոտը՝ տիրոջը — գնա՛: Խիղճ, խղճի վրա խիղճ, խղճի վրա խիղճ, ներսից խիղճ, դրսից խիղճ — դա խի՞ղճ է թե փալասե տիկնիկ, զավակս, զավակս, իմ հոգսս, իմ տանջանքս, իմ անհանգստությունս, իմ տառապանքս, իմ բեռս: Աղջիկ եք տեսնում՝ կանգնում նայում եք ու աչքներդ լցվում է, տղա եք տեսնում՝ բերաններդ բա՜ց նայում եք, հիվանդ գառան համար լաց եք լինում, սիրուն հորթի համար լաց եք լինում — ձեր փորում տղամարդու սի՞րտ է թե սազը ձեռին աշուղ: Քո պապ Ավետիքի քնա՜ծ, դանդա՜ղ, բա՜րի, էն էլ ես ինչ իմանամ բարի՞ թե վախկոտ չեղած մի պուտ արյունը էդ ո՜նց կարողացավ կտրել մերանի պես քո մեջ Իշխանի տված էն կատաղի վարար արյունը, անդադար, խաբեբա, շողոմքոր, համարձակ, անքուն, վրիժառու, զնգուն-զվարթ-ավազակ առնաուտի արյունը քո մեջ էդ ո՜նց կտրվեց Ավետիքի քնած մի պուտ արյունից: Թե՞ էդքան դուրեկան է ծնկներն օջախին դեմ անել, ժպտալով ննջել ու հուսալ ու հավատալ, թե աշխարհը բարի է: Էծը թուփ — գելը էծ: Է՞ծն ես թե թուփը, գե՞լն ես թե էծը , ո՞րն ես: Կա՛մ — կա՛մ: Չէ՜ մի. դուք սպասեք ձեր դրախտին՝ որ վանքի զանգերն իրիկվա մեջ զրնգան, իրիկվա մեջ վանքի աղբյուրը երգի, հոգնած իրիկվա միջով ձեզ բարձած բերեն, վերցնեն ձեր բեռը քրիստոսի իրիկվա մեջ և ուռչի՜ շնորհակալությունը բկների մեջ, խեղդի — «շնորհակալ եմ, ձի, Բորչալվից, է՜, մի ձմեռվա հաց բերիր երեխեքիս համար, պարտական ենք, ձի»:
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես — հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել…
© 1958 — 2021, Հրանտ Մաթևոսյան

Կադրա՜։

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

2.Պատմվածքում առանձնացրու այնպիսի մտքեր,որոնք քեզ հոգեհարազատ են, որոնք արդիական են (այժմեական, ժամանակակից, առօրյա, ակտուալ)։ իմ հույսս, տրաքում էր չարությունից

3. Բացատրի՜ր շնորհակալություն բառի իմաստը, ինչպե՞ս ես դու շնորհակալ լինում ծնողիդ, ընկերոջդ․․․ ։ շնորհակալություն-գոհության նշան

ծնողներիս շնորհակալ եմ քանի որ նրանք ինձ բերեց ին աշխարհ և մեծացրին։

Ընկերներիս շնորհակալ եմ որ ոչմի պահի ինձ մենակ չեն թողում

Posted in Մայրենի

Մայրենի հաշվետվություն

Այս տարի մայրենի լեզուն շատ հետաքրքիր ու հավես անցավ չհաշված կենսաբանության դասարանում անցկացված դասերից մայրեի լեզուն այս տարիներին շատ կարևոր է որովհետև մենք գտնվում են ք շատ մեծ աշխարհում որտեղ բոլորը փողի համար կռվում են իսկ եթե մենք մեր լեզուն չիմանանք և չիմանանք մեր գրականությունը մեր երկրի վրա ով ինչ կուզի կանի մեր գրքերը կառտագրի և իրա անունից կհանի աշխարն ի վեր և ոչ ոք չի իմանա որ դա մենք ենք գրե այլ ոչ թե նա

Continue reading “Մայրենի հաշվետվություն”
Posted in Մայրենի

Մայրենի

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։


Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:
Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․
Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Բառարանային աշխատանք:
1.Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:
2.Գտիր տրված բառերին մեկական  հոմանիշ` դեպք, ընդհարվել, մրրիկ,  ճառագայթ, ամայի, գաղտագողի, աստիճանաբար:

Քերականական աշխատանք;
Տրված հատվածում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները;
Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները:

ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։