Posted in english

English 07.10.23

School clubs, read the text, page 15,16

ESL Conversation Questions:

  1. When did you start school? Do you remember your first day? No I”m don"t remember that day vhen I go to school first time
  2. How far do you have to travel from home to school? How do you get to school? five times in everi veek
  3. Do you enjoy school life? What did you like and dislike about it? yes because I have mani friends and best teachers in this world
  4. Who is your favorite teacher? What do you remember about him or her?my favorite teacher is Ms Melkonyan
  5. What is your favorite subject at school? Why? my favorite subject is English because my english teacher is Ms Melkonyan
  6. Do you have to wear a uniform to school? No
  7. How many children are there in your class? What is the best number of students for a class? in my class learn 23 students its very great
  8. What do you and your classmates do during your lunch break? yes somtimes
  9. Is there bullying at your school? No
  10. Do you get a lot of homework? Do you think it helped you learn? sometimes yes somtimes no
  11. How much sport do you do at school? Is sport important for school kids? yes
  12. When students behave badly, how are they punished at your school?
  13. What do you think about physical punishment? Is it effective?
  14. Did you ever skip school? What did you do instead of going to school?
Posted in Մայրենի

Մայրենի Չալանկ


Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած էինք հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ

  1. Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած, էինք հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում, և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս  սովորաբար  խոր էր քնում  մինչև չհրեիր չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով, այդ տարօրինակ ձայներին` արթնացրեց հորս

 Տես մի, էն ինչ է  որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց:  Նորից մեկը դիպավ դռանը,  և լսվեց զսպված կլանչոց։

Շուն է   հարցրեց հայրս տարակուսած  անկողնում նստելով: Ապա վեր կացավ,  արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

2. Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

արխալուղը-Տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող հագուստ

կլանչոց-Շան աղիողորմ հաչոց, կաղկանձյուն:

հախուռն-Անխորհուրդ կերպով կատարված, առանց կշռադատելու արված:

Posted in Русский язык

Руский яазик

Упражнение

Подобрать подходящее по смыслу имя существительное и определи его род.

Добрая, любимая, родная mama .
Весенний, звонкий, говорливый смех .
Интересная, библиотечная, любимая книга .
Шелковое, красивое, длинное плотие .
Круглый, обеденный, деревянный стол .
Новогодний, веселый, долгожданный карнавал .
Яркое, весеннее, игривое солнце .
Сочное, вкусное, спелое яблоко .
Сладкий, ночной, кошмарный сон .
Чистая, питьевая, прозрачная вода .

мяагкий пухлий белий подушка

деревяаний металичский удобний стул

срашний белий глазастий приведеня

круглий белий чорний мяч

красний вкусний американский кетчуп

Posted in Ուսումնական նյութեր

Մաքուր նյութեր և խառնուրդներ :Նյութերի մաքրում:Հոկտեմբերի 2-6

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):

Մաքուր նյութերն ունեն որակական և քանակական հաստատուն բաղադրություն, հետևաբար և հաստաուն ֆիզիկական և քիմիական հատկություններ:Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:
Օրինակ. նորմալ ճնշման պայմաններում մաքուր ջուրը եռում է 100օC և պնդանում է 0oC ջերմաստիճանի պայմաններում.

Բնության մեջ նյութերը հանդիպում են հիմնականում խառնուրդների ձևով:
Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:Խառնուրդներում բաղադրիչները պահպանում են իրենց անհատական հատկությունները:
Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:

Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի խառնումով կարող ենք պատրաստել տարբեր տեսակի խառնուրդներ:

Օրինակ

Պղնձարջասպը ջրում լուծելիս ստացվում է պինդ-հեղուկ համասեռ խառնուրդ, իսկ կավը ջրում լուծելիս՝ պինդ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:
Բուսական յուղը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:
Էթանոլը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:
Գազերը միշտ առաջացնում են համասեռ խառնուրդ:

Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. պարզեցումը, 2. ֆիլտրումը, 3. բաժանիչ ձագարի կիրառումը, 4. մագնիսի ազդեցությունը.

Բաժանիչ ձագարի միջոցով առանձնացնում են հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները:

Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. շոգիացումը, 2. բյուրեղացումը, 3. թորումը.

Օրինակ. եթե կերակրի աղը լուծենք ջրում, ստացված թափանցիկ լուծույթից մի քանի կաթիլ կաթեցնենք ապակու վրա և տաքացնենք սպիրտայրոցի վրա, ապա շուտով կտեսնենք աղի բյուրեղները ապակու վրա:

Լրացուցիչ տնային առաջադրանք

  1. Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր: որոնք ունեն նույն մասնիկներով
  2. Քանի՞ տեսակի խառնուրդներ կան: 2
  3. Ո՞ր խառնուրդներն են կոչվում համասեռ: որոնք կազմված են միատեսակ մասնիկներից
  4. Ո՞ր խառնուրդներն են կոչվում անհամասեռ: որոնք կազմված են տարբեր մասնիկներից
Posted in Ուսումնական նյութեր

Մայրենի

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը։

Նյութը՝ Արևիկ Ներսիսյանի բլոգից։

1. Փորձիր հասկանալ, թե ինչ ասել է ,,փոքրիկ քայլերի արվեստ,,: դա կյանքի գիտելիքն է

2. Մի քանի ,,փոքրիկ քայլ,, էլ դու ավելացրու՝ շարունակելով հերոսի խնդրանքները:տուր ինձ մարդասիրություն

3. Քո կարծիքով ո՞րն է ամենակարևոր խնդրանքը: Այն վերնագի՛ր դարձրու և ստեղծագործի՛ր: ընկերություն

Posted in Պատմություն

պատմություն սեպտեմբերի 25ից մինչև Հոկտեմբերի 1

Ազգերի կամ ժողովուրդների և նրանց լեզուների ծագման վերաբերյալ հետաքրքրությունն առաջացել է շատ վաղ ժամանակներից։ Տարբեր ժամանակներում տարբեր բացատրություններ են տրվել դրանց վերաբերյալ , բայց դրանցից ոչ մեկն էլ վերջնական չէ, և առկա են տարբեր մոտեցումներ ։ Հայերի ծագման և վաղնջական պատմության հարցն ամենաշատ քննարկված հարցերից է. ժողովրդի ձևավորման վերաբերյալ կան մի քանի առասպելներ և տեսություններ։ Բալկանյան տեսության համաձայն հայերի նախնիներն են բալկաններից Հայկական լեռնաշխարհ գաղթած փռյուգիացի գաղութարարները ։ Հայերի ծագման մասին մեկ այլ տեսակետ հիմնված է Պատմահայր Խորենացու հաղորդած առասպելի վրա։ Այս մոտեցումը ենթադրում է հայ ժողովրդի՝ հիմնականում

տեղական ձևավորման
վարկածը։ Այն, որ հայ ժողովրդի ձևավորումը տեղի է ունեցել տևական փոխազդեցությունների
արդյունքում
և Հայկական լեռնաշխարհի տարածքում, հաստատվում
է նաև ժամանակակից
գենետիկական հետազոտությունների արդյունքում
։ Իսկ հայերենը հնդեվրոպական
լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։
Հնդեվրոպական նախահայրենիքն ու հայերը
Որտե՞ղ է գտնվել հնդեվրոպացիների նախահայրենիքը, ի՞նչ ուղղություններով
են տարածվել մայր լեզվից տրոհված լեզուները. այս հարցերին
պատասխանող տարբեր վարկածներ կան։ Դրանք հիմնված են առասպելաբա

Այդ վաղ պետականությունների միջև
ժամանակագրական ի՞նչ համընկնումներ կան, և
ի՞նչ կարելի է դրանից եզրակացնել։
Ստեղծե՛ք ժամանակացույց՝ Հայկական
լեռնաշխարհում վաղ պետական կազմավորումների
առաջացմանը և անկմանը հետևելու համար:
Օգտագործե՛ք տրված ժամանակացույցը որպես
ուղեցույց՝ ավելացնելով համապատասխան
տարեթվերը:
Արատտա
Հայասա Նաիրի
ժամանակագրական առանցք
Գլխի վերանայում
Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
Հնդեվոպական նախահայրենիք • «Տափաստանային» և «Հարավասիական (հայկական)»
վարկածներ • մասնավոր սեփականություն • Արատտա • Հայասա • Նաիրի
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ գիտական վարկածներ գիտեք Հնդեվրոպական նախահայրենիքի մասին, և
ի՞նչ տեղ ունի դրանցում Հայկական լեռնաշխարհը։
բ. Բացատրի՛ր։ Ինչպե՞ս ազդեց մետաղների օգտագործումը մարդու և բնության
հարաբերությունների վրա։
գ. Պարզաբանի՛ր և վերլուծի՛ր։ Ի՞նչ դեր խաղաց աշխարհագրությունը Հայկական լեռնաշխարհում
վաղ պետական կազմավորումների ստեղծման մեջ:
Ա3 | Քննադատական մտածողու թյուն

  1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞ւ էր բրոնզի գյուտն այդքան կարևոր գյուղատնտեսության,
    ռազմարվեստի և այլնի համար։ Բերե՛ք օրինակներ:ՔԱՆԻ ՈՐ ԲՌՈՆԶԸ ՀԱՄԵՄԱՏ ՄՅՈՒՍ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ Է ԲԱՅՑ ՆՈՒՅՆ ՉԱՓԻ ՈՐԱԿՈՎ Է ՕՐԻՆԱԿ թրերի համար
  2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչի՞ շնորհիվ հնդեվրոպական ժողովուրդներին հաջողվեց արագ տարածվել
    տարբեր ուղղություններով: քանի որ դրանք ունեին հզորություն
  3. Գնահատի՛ր։ Նշե՛ք և հիմնավորե՛ք լեզվի, անիվի և ձիերի ընտելացվման գյուտերից յուրաքանչյուրի
    ազդեցությունը մարդկանց կյանքում։ Դրանցից ո՞րն է ավելի նշանակալի և ինչո՞ւ: ամենա նշանակելի թվածներիծ դա լեզուն որովհետև ես չեի ուզենա լիքը եներգիա ծախսել միմիկաաներով խոսքի վրա
Posted in կենսաբանություն 7

Կենսաբանություն բորբոսասնկեր

Լրացուցիչ աշխատանք․

1. Ո՞ր սննդի վրա սնկեր զարգացան:
2. Ի՞նչ գույն ունեն բորբոսները: կանաչ և սև
3. Ի՞նչի մասին կարող են վկայել բորբոսների գույնի տարբերությունները: իրանց գոյատեվելու ժամանակի և թույնի աստիճանի հետ
4. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բորբոսի աճի համար: խոնավություն ուտելիք