Posted in բնագիտություն

Ջերմային երևույթների բազմազանությունը:

Դասի թեմա՝ Ջերմային երևույթների բազմազանությունը:

Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:
Օրինակ
Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:

Հալում և պնդացում
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
 Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

Որպեսզի նյութը հալվի, անհրաժեշտ է այդ նյութը տաքացնել մինչև որոշակի ջերմաստիճան: Բյուրեղային նյութերի համար այն խիստ որոշակի ջերմաստիճան է: 

Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը սկսում է հալվել, կոչվում է հալման ջերմաստիճան:

Օրինակ

Մի շարք նյութերի հալման ջերմաստիճանը (°C)

սնդիկ-39արծաթ962երկաթ1539
սառույց0ոսկի1064պլատին1772
անագ232պղինձ1085վոլֆրամ3387
կապար327չուգուն1200ցինկ420
ալյումին660պողպատ1500

Հալման ջերմաստիճանում նյութը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում:

0°C-ում ջուրը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակներում: Այդ ջերմաստիճանում սառույցը հալելու համար պետք է նրան էներգիա հաղորդել, իսկ ջուրը պնդացնելու համար՝ նրանից էներգիա վերցնել:

Հալման ընթացքում նյութի ջերմաստիճանը չի փոխվում:

Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
Այն նյութերը,որոնց անցումը մի վիճակից մյուս վիճակին տեղի է ունենում ոչ թե որոշակի ջերմաստիճանում, այլ՝ աստիճանաբար, անվանում են ամորֆ նյութեր:

Հալման և պնդացման երևույթները, դեռ հին ժամանակներից, մարդիկ օգտագործում են մետաղից տարբեր գործիքներ պատրաստելիս: Այդ նպատակով մետաղը հալում ու լցնում են նախապես պատրաստված կաղապարների մեջ և սառելուց հետո հանում կաղապարից:

 Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

Հեղուկի գոլորշացումը տեղի է ունենում ցանկացած ջերմաստիճանում, սակայն որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան արագ է տեղի ունենում գոլորշացումը: Գոլորշացման արագությունը կախված է նաև հեղուկի տեսակից: Օրինակ` եթերը, սպիրտը միևնույն ջերմաստիճանում ավելի արագ են գոլորշանում, քան ջուրը:Երբ դրսում ցուրտ է, խոնավ բնակարանում ապակիները «քրտնում» են, դրանց վրա ջրի փոքրիկ կաթիլներ են հայտնվում:

Նմանապես ցուրտ և խոնավ գիշերներին դրսում խոտի վրա ցող է առաջանում: Նշված դեպքերում ջրային գոլորշին փոխակերպվում է ջրի, այսինքն՝ տեղի է ունենում խտացում:

Գոլորշացմամբ և խտացմամբ են պայմանավորված տեղումները (տե՛ս շարժանկար): Երկրի մակերևույթին գտնվող ջուրը գոլորշանալով սկսում է վեր բարձրանալ: Վերևում, որտեղ ջերմաստիճանը ցածր է, գոլորշին խտանում է և անձրևի տեսքով թափվում ներքև:

Գոլորշանում են նաև պինդ մարմինները, օրինակ՝ սառույցը։ Դրա հետևանքով դրսում կախված սպիտակեղենը չորանում է նաև ձմռան սառնամանիքին։ Հնարավոր է նաև հակառակը՝ գոլորշին անցնում է պինդ վիճակի: Օրինակ՝ եղյամի առաջացումը Գոլորշացման յուրահատուկ տեսակ է եռումը:
Հետևելով եռման պրոցեսին` կարելի է նկատել, թե անոթի հատակին ինչպես են առաջանում և, աստիճանաբար մեծանալով, վեր բարձրանում պղպջակներ (տե՛ս շարժանկար): Դրանք պարունակում են ջրում լուծված օդ և առաջացած ջրային գոլորշի: Յուրաքանչյուր հեղուկ եռում է խիստ որոշակի ջերմաստիճանում:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
Նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջուրը եռում է 100°C ջերմաստիճանում: Եռման ողջ ընթացքում հեղուկի ջերմաստիճանը չի բարձրանում, չնայած մենք իրեն անընդհատ ջերմություն ենք հաղորդում: Հաղորդված ջերմությունը ծախսվում է ամբողջ ծավալից հեղուկի գոլորշացման համար:

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք: հալման և սառչման
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:ջերմային
  3. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան : դա այն ջերմաստիճանն է որւմ նյութը սկսում է եռալ
  4. Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Posted in Русский язык

ТОПОРНЫЕ братиа

ТОПОРНЫЕ КАМИНЫ
Мужчина уехал в далекую страну на работу. Деревня упала. Он видел, как жители этой деревни рубят дрова вручную.

«Братья, — сказал он, — зачем вы рубите дрова руками? У вас нет топора?»

«Что такое топор?» — спросили жители деревни.

Мужчина вынул свой топор из-за пояса, наломал дров, нарубил их и бросил в другую сторону. Когда жители деревни увидели это, они побежали в деревню и кричали друг на друга.

  • Эй, иди, посмотри, что сделали братья-топорщики.

Селяне собрались вокруг головы хозяина топора, просили, просили, давали много добра и забирали топор из его рук.

Continue reading “ТОПОРНЫЕ братиа”
Posted in Ուսումնական նյութեր

Домашне зоданиа

3.Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

1. Сколько человек живёт в Москве? В тексте написано что больше 10 миллионов, но вообще уже больше 13.

2. Когда в Москве начало работать метро? Первая линия работает с 1935 года

 3. Сколько в Москве высших учебных заведений? Более 200

4. В каком здании располагается посольство Республики Армения? В бывшем здании Лазаревского института восточных языков на Армянском переулке.

5

1. Москва – это научный, политический и промышленный центр России.

2. Большую роль в жизни столицы играет метро.

3. В метро очень светло.

4. Москва – центр культуры и науки.

 5. В Москве находится много театров и музеев .

Posted in Ուսումնական նյութեր

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:


Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):
4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:

Posted in Ուսումնական նյութեր

Մաթեմաթիկա (ռացիոնալ թվերի մոդուլը)

Հետևյալ թվերից ո՞րի մոդուլն է հավասար 1/58-ի:

Ընտրիր ճիշտ տարբերակ(ներ)ը:

  • −58
  • 1/58
  • −1/58
  • 58

Որոշիր տրված կետի հեռավորությունը զրոյից:

1) −1/344 թվի հեռավորությունը զրոյից հավասար է 1/344-ի:

2) 1/344 թվի հեռավորությունը զրոյից հավասար է -1/344-ի:

Գտիր արտահայտության արժեքը՝∣∣∣1/2∣∣∣−∣∣∣1/2∣∣∣

Պատասխան՝ 0:

Հաշվիր մոդուլը:

∣∣∣−14/15∣∣∣=

  • −15/14
  • −14
  • 15
  • −14/15
  • 15/14
  • 14/15

Լուծիր հավասարումը:

|-12/8|=12/8

Առաջինը տեղադրիր բացասական արմատը:

Պատասխան՝ x1=−1×2=1

Դիցուք b=51/16 և y=−(−b)

y և b թվերի վերաբերյալ ո՞ր պնդումներն են ճիշտ:

  • |y|=|b|
  • հավասար են
  • y=−5 1/16
  • y=-5 1/16
  • հակադիր են
  • y=−b
  • y=b

Գտիր|z|=0 հավասարման այն արմատների թիվը, որոնք ամբողջ թվեր են (եթե այդպիսի արմատներ չկան, ապա տեղադրիր «0»

Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • 3
  • 2
  • 0
  • 1

Կատարիր հետևյալ գործողությունը՝ ∣∣∣−11 1/2∣∣∣−∣∣∣−11 1/2∣∣∣

Պատասխան՝ 0:

Գտիր x-ը, եթե |−x|=15 2/5

Ընտրիր ճիշտ պատասխանները:

  • այդպիսի թիվ չկա
  • x=0
  • x=−15 2/5
  • x=15
  • x=1525
  • x=−15

Որոշիր|x|=1/2 հավասարման այն արմատների թիվը, որոնք խառը թվեր են (եթե այդպիսի արմատներ չկան, ապա տեղադրիր «0»):

Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • 3
  • 1
  • 2
  • 0

Հետևյալ թվերից ո՞րի մոդուլն է ամենամեծը՝ 4012, −4137, −4223, 39211

Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • −42 2/3
  • 40 1/2
  • −41 3/7
  • 39 2/11

Քանի՞ ռացիոնալ արմատ ունի |x|=16122 հավասարումը (եթե հավասարումը արմատ չունի, ապա տեղադրիր «0»):

Ընտրիր արմատների ճիշտ թիվը:

  • 0
  • 3
  • 1
  • 4
  • 2

Գտիր|y|<2 անհավասարման բոլոր ռացիոնալ լուծումները:

  • 0
  • 2
  • −18
  • −1
  • 1
  • −2 9/10
  • −2
  • −1 2/9
  • 1/14
Posted in Ուսումնական նյութեր

Մայրենի

«Ամենայն հայոց բանաստեղծը» խորագրով ներակայացրու հետաքրքիր տեղեկություններ Թումանյանի մասին։

2. «Թմկաբերդի առումը»։Սովորել բերանացի ։

3.Հատվածից դուրս գրիր բարբառային բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ։

4.Նշված հատվածում ի՞նչ է ուզում ասել հեղինակը մարդկությանը, բացատրիր և ներկայացրու։

4. Ողջույնի ու խրատի ինչպիսի՞ խոսք ինքդ կկառուցես ՝ ուղղված մարդկությանը։

Նախերգանք հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.



Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։
Posted in Русский язык

четверо друзей

Мы с друзьями отправились в освоение космоса, целью которого было вернуть шестидесятикилограммовый алмаз, украденный с Земли. Во время этой миссии на этой планете остался один из наших друзей, Алекс. Именно с этого момента и начались наши космические приключения. Мы начали возвращаться на ту планету. Но космическим ворам также удалось поймать нашего друга Даниэля и посадить его в тюрьму. Мы остались с двумя солнышками. Мы нашли путь к той тюрьме, но там было много замков, которые открывались при правильном ответе на загадку. Первый замок был открыт, если вы правильно ответили на эту загадку. Загадка звучала так: «Как по-другому называется планета Марс?»

Варианты: Ржавая планета или Красная планета?

Мы с Арегом подумали, обсудили и решили, что это Красная планета и это правильный ответ. Вопрос второй: «Что такое ледяные планеты?» Варианты: Уран и Нептун, Юпитер и Сатурн, Меркурий и Венера, Земля и Марс, Плутон.

Мы с Арегом подумали, обсудили и решили, что правильный ответ – Уран и Нептун. Мы подошли к последней головоломке. «Кто из этих животных никогда не был в космосе?»: обезьяна, черепаха, собака, змея. Мы с Арегом подумали, обсудили и решили, что змея — правильный ответ. Мы освободили Даниэля и убежали, мы отправились на планету, где оставили Алекса, и увидели, что Алексу нужна не помощь, а алмазные защитники. Он сумел победить их всех.Мы взяли Алекса и направились на гору Олимпиак на Марсе, чтобы поймать главаря воров. Мы поймали его и вернулись обратно на землю. Мы передали бриллиант в банк, а вора в тюрьму.

Я взял загадки из книги “Затерянные в космосе”.

Posted in Ուսումնական նյութեր

Կոորդինատային ուղղի վրա −40 9/15 թիվը գտնվում է −6 9/15 թվից (ընտրիր պնդման ճիշտ շարունակությունը).

  • ձախ
  • աջ
М_I_01_z№8(2).png

ՆշիրE կետի կոորդինատը:

Կոտորակը մի կրճատիր:

Պատասխան՝ E(3/10)

Համաձայն ես արդյո՞ք հետևյալ պնդման հետ.

Կոորդինատային ուղղի վրա −69 11/19 կոորդինատով կետը գտնվում է ավելի աջ, քան −13 11/19 կոորդինատով կետը:

  • ոչ
  • այո
М_I_01_z№9(2).png

Պարզիր, թե կոորդինատային ուղղի ո՞ր կետի կոորդինատն է հավասար 5/2-ի:

Պատասխան՝ ոչմի

Նշիր0О կետի նկատմամբ В(−32 3/7) կետին համաչափ կետի կոորդինատը:

Պատասխան՝ В կետին համաչափ կետի կոորդինատը 

-ն է:

Հետևյալ թվերից ո՞րն է կոորդինատային ուղղի վրա ամենաձախ գտնվող կետի կոորդինատը:

  • 0
  • −13
  • 21
  • 33
  • −1/45
  • −78 3/7
  • −45
  • −78 2/7

Ո՞ր կետն է գտնվում զրոյից ավելի հեռու.

A(−525), թե՞ B(4)

  • B
  • A
  • ոչ մեկը
М_I_01_z№9(2).png

Կոորդինատային ուղղի վրա ո՞ր կետի կոորդինատն է հավասար 3/2-ի:

 Նշիր ճիշտ տարբերակը:

  • O
  • F
  • L
  • T
Posted in Մայրենի, Ուսումնական նյութեր

Վահան Տերյան (Ամփոփում)

Վահան Տերյանը իմ սրտում թողեց մի հրաշալի հետք։ Այդ հետք կարող է փոխել բոլորի կյանքը, ոնցվոր փոխեց իմը Տերյանի կյանքը եղել է շատ դաժան սակայն նրա ոոշմի գրածում չի խոսվում չարից։ Ես կսկսեմ խոսել միայն բարուց բոլոր իրավիճակներում։