Posted in Ուսումնական նյութեր

Բնագիտություն ամփոփում

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք: Երբ, որ մենք ծախսում ենք ուժ և շարժում առարկան մեր ուժերով։
  2. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:  Ինչքան մենք ուժ ենք գործադրում և շարժում մարմինը։
  3. Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է արևից ստացող ճառագայթից:
  4. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի: Էլեկտրական էներգիա, ջերմային էներգիա։
  5. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր: Նրանք օրգանական նյութերն ընդունում են պատրաստի ձևով՝ սնվելով այլ կենդանիներով, բույսերով։
  6. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։  Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից:
  7. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարար կշռության վիճակում։ Մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում են, երբ նրանց ջերմաստիճանները հավասարվում են։
  8. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։ Կան էլեկտրական, մետաղական, էլեկտրոնային, հեղուկային և այլ ջերմաչափերի տեսակներ։
  9. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։ Դնում ենք թևի տակ։
  10. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք: Հալում, ծտացում, պնդացում, սառեցում և այլն։
  11. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում: Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
  12. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան : Երբ, որ ջուրը եռում է 100 ջերմաստիճանում դա կոչվում է եռման ջերմաստիճան։
  13. Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:  Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:
  14. Ի՞նչ է մարմնի կշիռը: Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
  15. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը: Տիեզերական ձգողության ուժն ուղիղ համեմատական է փոխազդող մարմինների ծանրության արտադրյալին։
  16. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ: Եթե Երկրագնդից դեպի վերև կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև ընկած ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:
  17. Ի՞նչ է մեխանիկական շարժումը: Մեխանիկական շարժում են կոչվում ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։
  18. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը: Ափի ուղությամբ։
  19. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները: Մարդիկ և մեքենաները շարժվում են իսկ ձկները լողում են ջրի մեջ երկնքում թռչում են թռչունները:Արագ դանդաղ կամ անհավասար հավասար։
  20. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում: Որպեսի իմանալ մեքենայի միջին արագությունը։
Posted in Մայրենի

Դստեր` Նվարդի հուշեր

Կարդա Նվարդի հուշերից և փորձիր պատմել, տեսագրել ։

Դստեր` Նվարդի հուշերից

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին:  Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ: 
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները:  Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:
***
Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ:
Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից:
Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Ազայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

***Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր , կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր:

Փորձի՜ր սովորել բերանացի։

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Posted in Ուսումնական նյութեր

Կրկնություն մաթեմաթիկա

807․ Գտե՛ք տրված թվին հակադիր թիվը.

ա)18 ½  , բ)4 5/9  , գ)- 1/3 , դ) 0-0 , ե)3/11 , զ)-14 5/2:

808․ Կոորդինատային ուղղի վրա կետեր են նշված (տե՛ս նկ. 91)։ Գրե՛ք այդ կետերի կոորդինատները։

B- (-1 1/4), C(2/4):

810. Խորհրդարանի պատգամավորների ընտրության ժամանակ մի տեղամասում կայացած քվեարկության արդյունքները ներկայացված են շրջանաձև դիագրամով (նկ. 91)։ Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) Ընտրողների քանի՞ տոկոսն է մասնակցել քվեարկությանը։ 100:

բ) Թեկնածուներից ո՞րն է հաղթել։ Երկրորդ թեկնածուն։ 10։

գ) Հաղթողը իր մրցակցից քանի՞ տոկոսով ավելի ձայն է ստացել։

դ) Ընտրողների քանի՞ տոկոսն է հաղթողին դեմ քվեարկել։65։

811. Մարմնի զանգվածի և նրա ծավալի հարաբերությունը կոչվում է խտություն։ Մի մետաղյա չորսուի ծավալը 96 սմ3 է, իսկ երկրորդինը՝105 սմ3։ Նո՞ւյնն են արդյոք այդ չորսուների խտությունները, եթե՝

ա) առաջինի զանգվածը 592 գ է, իսկ երկրորդինը՝ 840 գ. ոչ

բ) առաջինի զանգվածը գ է, իսկ երկրորդինը՝ գ։ այո

813. Բեռը տեղափոխելու համար անհրաժեշտ է 15 մեքենա՝ յուրաքանչյուրը 6 ½ տ բեռնատարողությամբ։ Նույն բեռը տեղափոխելու համար2 ½ տ բեռնատարողությամբ քանի՞ մեքենա անհրաժեշտ կլինի։ 39:

814․ Չափե՛ք ուղղի վրա նշված A և B կետերի հեռավորությունը (տե՛սնկ. 92) և գծե՛ք նույնպիսի մի ուղիղ։ Գծված ուղիղը կոորդինատային ուղիղ դարձնելու համար որոշե՛ք միավոր հատվածի

երկարությունը և նշե՛ք կոորդինատների սկիզբը այնպես, որ A կետի կոորդինատը լինի –4, B-ինը` +2։

815․ Շրջանագծի երկարությունը 108 սմ է։ Ի՞նչ երկարություն ունի այդ շրջանագծով սահմանագծված շրջանի այն սեկտորի աղեղը, որի անկյունը հավասար է 180Օ-ի, 120Օ-ի, 90Օ-ի, 60Օ-ի, 30Օ-ի։ Կազմե՛ք համապատասխան համեմատություններ աղեղի երկարության և

նրա սեկտորի անկյան մեծության հարաբերությունների համար։

180։360 108=54

120:360 108=36

90:360 108=27