03.12.23
1.Ինտերնետի օգնությամբ փնտրել և բլոգում տեղադրել Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։
2.ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
1908
վառել,- բոցել բռնկել
պայծառ-Լուսավոր, լուսափայ
քնքշորեն -նուրբ հանգիստ
փայլատել-Գգվել, գուրգուր ել
Վառված – բռննկված։
Անգիր սովորիր։
Գտիր ընգծված բառերից առնվազն երկու հոմանիշ։
Կետերի փոխարեն գրել համապատասխան ածանցները:
—կենդան, —կամ, — խոսկան, —գետ, հայր—, կիս—, փառ—-, վայր—-, աղ—, արևել—, եռանդ—, ազդ—, դողդոջ—, հնչ—, համ—: