Posted in Ուսումնական նյութեր

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:

Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:   Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:  Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
Աղբյուրներ
: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ  և  մաքուր աղբյուրներ
Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:
Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:
Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:
Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:  Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:
Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:
Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրա­կեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:
Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ­կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։
  2. Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները:
  3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:
  4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերները,  ջուրը:
  5. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:
Posted in Հորինուկներ, Մայրենի

Հսկա փաթիլը Ձմեռ պապիկի մոտ

Լինում է չի լինում մի մեծ փաթիլ է լինում։ Նա չի կարողանում ընկերանա իր տարիքայինների հետ, որովհետև նրան ոչ ոք չեն հավատում, որ նա ութ տարեկան է։ Նրան ասում են, որ երեսուներեք տարեկան փաթիլ է, ինչու է ուզում մեզ հետ խաղա։ Նա գնում է իր աշխարհը գտնելու։ Նա առաջինը գնում է լուսնի աշխարհ, այնտեղ գեղեցիկ էր, բայց դատարկ։ Նա գնաց արևի աշխարհ և վատ զգաց, այնտեղից թռավ ընկավ։ Նեպտունի աշխարհում նույնիսկ նրա համար էր ցուրտ։ Նա փախավ և ընկավ ձյան վրա, որտեղ մի գահ կար։ Նա նայեց, թե որտեղ է և տեսավ, որ ինչ-որ սարի գլխին է, որտեղ գահի վրա նստած էր Ձմեռ պապիկը։ Նա բարձրացավ սարի վրա և ասաց, որ երբ վերադառնա իր հայրենիք, Ձմեռ պապիկն այնպես անի, որ իր հետ ընկերանան։ Ձմեռ պապիկն ասաց, որ անպայման կկատարի իր ցանկությունը։ Հսկա փաթիլը լիքը լիքը փաթիլների հետ ընկերացավ։