Posted in Մայրենի, Բնագիտական

Ծիծեռնակին

Աթաբեկ Խնկոյան

Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:

Նրա գալուն մարդիկ շատ էին սպասում,  նրանից գարուն էին պահանջում։

  1. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:

Սեվիկ մևիկ  աչքերով, մկրտաձև պոչիկով

  1. Ինչպես ես հասկանում.
  • Դու կապուտակ ծովով արի -Դու ծովի վրայով թռի, արի
  • Գարնան շնչով կանչով արի -Ծիծեռնակի գբալով գարոընն էլ գա
  1. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»

Լինում է, չի լինում մի ծիծեռնակ է լինում։ Էս ծիծեռնակը գարնանը պահում էր պարկի մեջ։ Երբ ձմեռը գնում է ծիծեռնակը բացում է պարկը և այդպես գալիս է գարունը։

  1. Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ նրանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:
  • Հայտտնի  179, Հայաստանում կա ծիծեռնակների 5 տեսակ՝ գյուղական, քաղաքային,  առափնյա, ժայռային,   շիկագոտի
  • Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
  • Գյուղական ծիծեռնակի քաշը՝ 14-22, 5 գ, թևի երկարությունը՝ 105-130 մմ։
  • Գյուղական ծիծեռնակի բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։
  • Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձվեր։
  • Գյուղական ծիծեռնակը սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։
  • Քաղաքային ծիծեռնակի քաշը՝ 20-22 գ, թևի երկարությունը՝ 97-118 մմ։
  • Քաղաքային ծիծեռնակը բնադրվում է գաղութներով։ Բույնը ծեփում է ցեխից՝ ժայռերի կամ շենքերի պատերին, կարող է բնադրվել նաև ոչ մեծ խմբերով։
  • Առափնյա ծիծեռնակի քաշը՝ 11-16 գ, թևի երկարությունը՝ 96-113 մմ։
  • Բոլոր տեսակի այդպիսի թռչունները ապրում են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։

 

 

 

 

Author:

Ես Արեգ Տոնոյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանում: Սիրում եմ ճամփորդել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s