Posted in Ուսումնական նյութեր

Հայրենագիտության հաշվետվություն

Այսօր ես կամփոփեմ հայրենագիտությունը։ Մենք ընկեր Հեղինեիի հետ արել ենք շատ ու շատ հետաքրքիր բաներ օրինակ՝ հարցեր ընկերոջը Գրիգոր Լուսավորիչի հետ կապված։ Մենք ընկեր Հեղինեի հետ ճամփորդել ենք և արել ենք շատ բաներ։ Կարդացել ենք առասպելներ հետ կապված պատմություններ։

Ահա իմ ամենահետաքրքիր նյութերը Հայրենագիտությունից։

Արա գեղեցիկ և Շամիրամ

Posted in Ուսումնական նյութեր

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը՝ Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, և սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։

Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ  ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։

Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։

Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։ Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին՝ դիակների մեջ գտնելու իր տենչալի Արային։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապա-րանքի վերնատանը։

Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։

Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում  է ժոդովրդի խռովքը։

Posted in Ուսումնական նյութեր

Բնագիտություն

Բնագիտության հաշվետվություն։ Մենք ընկեր Անժելայի հետ ունեցել ենք շատ հետաքրքիր թեմաներ։ Երկրաշարժ, հրաբուխ և այլն։ Ունեցել ենք ամփոփիչ հարցեր, իսկ հիմա կներկայացնեմ ին ամենահետաքրքիր նյութերը։

Երկրաշառժ

Քարոլորտ ամփփիչ

Posted in Ուսումնական նյութեր, բնագիտություն

Երկրաշարժ

Երկրաշարժի ժամանակ Երկրի կեղևը սկսում է ցնցվել, և եթե ցնցումներն ուժեղ են, դրանք կարող են նույնիսկ շենքեր քանդել: Այն վայրերում, ուր երկրաշարժներն ավելի հաճախ են լինում, շենքերը կառուցում են հատուկ ձևով, որ դիմանան ցնցումներին:

Երկրաշարժի ուժը չափվում է պայմանական միավորներով՝ բալերով: Մեկ բալից թույլ երկրաշարժերը չեն գրանցվում: Դրանք գրանցում  են միայն հատուկ սարքերը: Մարդիկ երկրաշարժերը զգում են 3-4 բալ ուժգնության դեպքում: 7 բալից բարձր երկրաշարժերը համարվում են ավերիչ: Այն վայրերը,  որտեղ երկրաշարժեր ավելի  հաճախակի են տեղի ունենում, կոչվում է  սեյսմիկ  գոտիներ:
Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում է խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում  է երկրաշարժի օջախ, իսկ Երկրի մակերևույթին՝ օջախի վերևում գտնվող կետը կոչվում է երկրաշարժի  վերնակենտրոն (էպիկենտրոն):
Սակայն շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է պաշտպան­վել երկրաշարժի ժամանակ: Դա, իհարկե, կախված է այն բանից, թե մարդ որտեղ է գտնվում, երբ երկրաշարժ է սկսվում: Եթե շեն­քի ներսում եք և չեք հասցնի արագ դուրս գալ, ճիշտ կլինի թաքն­վել որևէ ամուր կահույքի տակ, որպեսզի ընկնող իրերը ձեզ չվնասեն: Իսկ եթե դրսում եք, պիտի աշխատեք գնալ բաց տեղ՝ կա­ռույցներից, ծառերից և հոսանքալարերից հեռու:

Posted in Մայրենի, Մայրենիի ստոգատես, Ուսումնական նյութեր

Հաշվետվությոն մայրենի

Ես մասնակցել եմ ուսոիմնական ամառ, ստեղծագործական աշխատանքներին ամեն ամսյա ֆլեշմոբերին։

Փաթիլը

Ուսումնական ամառ

Ինձ համար ամենաթանկ բանը

Ոսումնական աշուն

Մասնակցել եմ Սեպտեմբեր, Հոկտեմբեր նոյեմբեր ամիսների Ֆլեշմոբերին։

Ինձ ամենադուր եկած նախագիծը ձմեռային ստեղծագործականն է Փաթիլը։

Ահա և իմ մայրենիի բաժինը

Posted in Ուսումնական նյութեր

Самостоятельная работа

К водопаду мы думали отправиться расствете, но вышли поздно. Солнце уже пекло. Дорога тянулась по берегу моря. Под ногами хрутели чёрные водоросли. волны их выкинули на берег, а солнце высушило. К вечеру добрались до места. Мы расположились у скалы. Но вот солнце спряаталось и сразу спустились сумерки. Мы розложили костёр и устроили ночлег.

Posted in Մայրենիի ստոգատես, Ուսումնական նյութեր

Մայրենի 12.13.2021

Կաղանդ Պապային մօրուքը ճերմակ է
Ալիւրի  նման,

Ըսէ — Կաղանդ Պապա
Մօրուքէդ հաց կը շինուի՞

Բառերը կարդա՛  այսպես.

Ալիւր-ալյուր

կը շինուի— կշինվի

2. Անուշապուր բառը բաղադրիչների բաժանի՛ր, այդ բառի բաղադրիչներով կազմի՛ր նոր բառեր:

Անուշ – ապուր

Գետնանուշ, դդմապուր, Հայկանուշ