Բարև ձեզ։ Ես Արեգ Տոնոյաննեմ։ Այսoր ես կներկայացնեմ ուսումնական երրորդ շրջանի ամփոփումը հայրենագիտության տեսանկյունից։ Ընկեր Հեղինեի հետ մենք արել են բազում նախագծեր օրինակ՝ դրանցից իմ ամենաշատ հավանածը, ճամփորդություն դեպի Երևանի ձիարձաները կամ հեծյալ արձաները։
Բագրատունյաց շրջանի ի՞նչ ճարտարապետական կառույցներ են պահպանվել այսօր։
Հաղպատ, Սանահին, Սբ․ Խաչ եկեղեցի, Տաթևի վանքը, Ախթամար, Անի։
Բագրատունյաց թագավորություն
Աշոտ II Երկաթ
10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։ Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։ Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի, որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց, կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:
Գագիկ Առաջին Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100 հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր զորավար Վահրամ Պահլավունուն։ Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ, տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները` հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։ Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր ապրում։
Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։ Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։ Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:
Քո ցանկությամբ ընտրի՛ր Ղ․ Աղայան փաթեթից որևէ ստեղծագործություն (հեքիաթները,պատմվածքները, զրույցները, բանաստեղծությունները) և կարդա՛, բլոգումդ վերլուծի՛ր, դասարանում պատմի՛ր, հիմնավորի՛ր ընտրությունդ։
ԱՆՏԱՌԻ ՄԱՆՈՒԿԸ
1
Անտառի խորքում մի ճոճ[1] կար կապած և նրա մեջ մի մանուկ դրած։ Լաց էր լինում մանուկը։ Մայր չկար մոտը, որ ծիծ տար, հայր չկար, որ պահպաներ։ Անտառում մարդ չկար։
Մի գթոտ պախրակով[2]՝ կաթնալից կրծքով, եկավ ճոճի մոտ իր հորթուկի հետ և տխուր ձայնով երեխին ասաց.
Սիրո՛ւն երեխա, որբ ես մնացել, Քո անբախտ մորը գերի են տարել. Նա գնա՜ց, կորա՜վ, էլ ետ չի գալու, Էլ ո՛չ մի անգամ քեզ ծիծ չի տալու։ Նա քեզ փաթաթեց լայն տերևներով, Ճոճի մեջ կապեց նանիկ ասելով,
Նա լաց էր լինում աղի արցունքով, Իր վերջին նանիկն ասում էր լալով. «Նանա, բալի՛կս, նանա՜, Մեծատերև թաթաշոր[3], Մանրատերև ոտաշոր, Քամին կանի՝ ժաժ կըտա, Պախրեն կըգա՝ ծիծ կըտա, Նանա, գառնո՛ւկս, նանա՜»… Ահա եկել եմ, որ ծիծ տամ ես, Պահեմ, պահպանեմ իմ հորթուկիս պես։2
Պախրան ծիծ տվավ երեխին, երեխան կշտացավ ու քնեց։ Պախրան իր հորթին թողեց երեխի մոտ, իսկ ինքը գնաց մոտերքում արածելու, որ կաթը շատացնի և գա երկուսին էլ ծիծ տա։ Հորթը մնաց երեխի մոտ, օրորեց նրան և նանիկ ասաց.
Նանա՜, մանկիկ, նանա՜, Իմ մերը քո մոր նման չի, Ամեն խոտից կծիլ չի, Ամեն ջրից խմիլ չի, Ամեն տափին[4] նստիլ չի. Նա սարեսար ման կըգա, Որբ կըգտնի, ծիծ կըտա, Նանա՜, մանկիկ, նանա՜…
Պախրան կուրծքը լիքը ետ դարձավ արոտատեղից և ծիծ տվավ երեխին էլ, հորթին էլ։
Ով որ տարով կմեծանա, մեր երեխան օրով մեծացավ։ Շատ չանցավ՝ նա դուրս եկավ ճոճիցը, մեկ օր չորեքթաթ տվավ, մյուս օրը ոտքի կանգնեց, մի քանի անգամ սահեց, վայր ընկավ, բայց շուտով ամրացավ և սկսեց պախրի հետևից վազվզել։3
Մի թագավոր որդի չուներ, երազումն ասացին. «Թագավո՛ր, Աստված քեզ մի որդի պիտի տա անտառի խորքումը»։
Մեկ անգամ անզավակ թագավորը որսի գնաց իր որսորդների հետ։ Շատ ման եկան, ոչինչ չգտան, բայց որ հասան անտառի խորքը, այնտեղ մի պախրի հետք գտան և նրա մոտ՝ մի երեխի ոտնատեղեր։
Ամենքը մնացին զարմացած և չէին հավատում, որ երեխի կլինին ոտնատեղերը. բայց թագավորն իսկույն հիշեց իր երազը և հրամայեց որսորդներին, որ երեխի հետքը քշեն և ուր որ լինի՝ գտնեն նրան։
Որսորդները գնացին և, երկու ժամ չանցած՝ մի սիրուն մերկ տղա բերին թագավորի մոտ և պատմեցին, թե ինչպե՛ս գտան նրան պախրի ծիծը ծծելիս։
Թագավորը շատ ուրախացավ, երեխին գրկեց, համբուրեց և անունը դրավ Պախրատուր։ Պախրատուրը մեծացավ թագավորի պալատումը, լավ ուսում առավ, վերջը դառավ թագավոր և մեծ զորքով գնաց իր մորն ազատեց գերությունից։