Posted in Ուսումնական նյութեր

մափեմ աբ

1․ Գտիր օրինաչափությունը և որոշի հաջորդ 2 թիվը

1)

18

2)

10

3)

4

4)

106

5)

185

6)

35

7)

200

8․ Ինչպե՞ս չորս  հատ  9-ով ստանալ 20 99:9+9

9․ Ինչպե՞ս հինգ հատ 1-ով ստանալ 100 111-11=55

10․ Ինչպե՞ս   հինգ հատ 4-ով ստանալ 55 = 44:4+44=55

Posted in Ուսումնական նյութեր

English

October 23-28
An end of term report
Read an end of term report to practise and improve your reading skills.

Meeting people at a dinner

Meeting people at a dinner

Listen to introductions at a dinner party to practise and improve your listening skills.

October 16-20

Helping other people, English in mind, page 19
Grammar: page 20, Present continuous tense, exercises.
Page 21, exercises

Posted in Ուսումնական նյութեր

Կարդալ և ներկայացնել, Հայկ և Բել

Հատվածներ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից»

Այս Հայկը…. վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով։ Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների ու դյուցազունների վրա տիրապետելու։ Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնատիրության դեմ, երբ մարդկային ցեղը սփռվում, տարածվում էր ամբողջ երկրի լայնության վրա` բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժեղների մեջ։ Որովհետև այս ժամանակ ամեն մի մարդ կատաղած՝ սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էր մյուսներին տիրելու, երբ Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և ամբողջ երկիրը գրավել։ Հայկը, չկամենալով սրան հնազանդվել, Բաբելոնում իր Արամանյակ որդուն ունենալուց հետո չվեց, գնաց Արարադի երկիրը, որ գտնվում էր հյուսիսային կողմերում իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, զորավոր մարդկանցով՝ թվով մոտ երեք հարյուր հոգի և ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով և բոլոր տուն ու տեղով։ Գնում, բնակվում է մի լեռան ստորոտում, դաշտավայր տեղում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ առաջուց ցրվածներից։ Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով, այնտեղ կալվածական բնակելի տուն է շինում և տալիս է ժառանգություն Կադմոսին՝ Արամանյակի որդուն…
Իսկ ինքը…. մնացած մարդկանցով և տուն ու տեղով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն, թե այստեղ բնակվողները հայեր են՝ Թորգոմի տան սերնդից։ Շինում է և մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն։

….Երբ Տիտանյան Բելը իր թագավորությունն ամենքի վրա հաստատեց, ապա իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանց հետ ուղարկեց հյուսիսային կողմը՝ Հայկի մոտ, որ նա գա հնազանդության և խաղաղությամբ ապրի….

Հայկը Բելի պատգամավորներին հետ է դարձնում, խստությամբ պատասխանելով։ Ուղարկվածը վերադառնում է Բաբելոն։

….Իսկ Բելը, հանդուգն ու հսկա ամբոխի զորությամբ, ինչպես մի մեծ հորձանք, զառիվայրից ներքև հեղեղվելով, շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները՝ վստահ լինելով զորավոր մարդկանց քաջության և ուժի վրա։ Այս ժամանակ ուշիմ ու խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա հսկան շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին՝ թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր մարդկանց և ուրիշների, որ իրեն էին ենթարկվում, գնում հասնում է մի ծովակի ափ, որի ջրերը աղի են և իրենց մեջ մանր ձկներ են պարունակում: Եվ իր զորքերին ձայնելով, ասում է նրանց.

– Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ անցած կանգնած Կլինի Բելը քաջերի բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, և մեր աղխը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք։
Եվ ամբողջ ասպարեզներ դեպի առաջ անցնելով, հասնում են շատ բարձր լեռների միջև մի դաշտաձև տեղ։ Եվ ջրերի հոսանքի աջ կողմում բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով, գլուխները վեր բարձրացնելով, տեսնում են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը, որ հանդուգն հարձակումով ցիրուցան սուրում է երկրի երեսի վրա, իսկ Բելը մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում….

Եվ երկու կողմի հսկաները միմյանց հասնելով՝ երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին գրոհելով, և իրար վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևերով:

Այս անսպասելի սարսափելի դիպվածը տեսնելով, Տիտանյան արքան զարհուրեց և հետ–հետ քաշվելով, սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր։ Որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի նորից ճակատ կազմի։ Աղեղնավոր Հայկը, այս բանը հասկանալով, իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում, և գոռոզացած Տիտանյանը այս կերպով կործանվում, ընկնում է վայր ու շունչը փչում։ Իսկ ամբոխը, այս մեծ քաջագործությունը տեսնելով, փախչում է, ամեն մեկը՝ իր երեսը դարձած կողմը։
…Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ այն բլուրը, որտեղ ընկավ Բելը քաջ զորականների հետ, Հայկը կոչեց Գերեզմանք, որ այժմ ասվում է Գերեզմանակ։ Բայց Բելի դիակը դեղերով զմռսելով՝ Հայկը հրամայում է տանել Հայք և թաղել մի բարձրավանդակ տեղում՝ ի տես իր կանանց և որդիների։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։

Posted in Ուսումնական նյութեր

Մաքուր նյութեր և խառնուրդներ :Նյութերի մաքրում:Հոկտեմբերի 2-6

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):

Մաքուր նյութերն ունեն որակական և քանակական հաստատուն բաղադրություն, հետևաբար և հաստաուն ֆիզիկական և քիմիական հատկություններ:Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:
Օրինակ. նորմալ ճնշման պայմաններում մաքուր ջուրը եռում է 100օC և պնդանում է 0oC ջերմաստիճանի պայմաններում.

Բնության մեջ նյութերը հանդիպում են հիմնականում խառնուրդների ձևով:
Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:Խառնուրդներում բաղադրիչները պահպանում են իրենց անհատական հատկությունները:
Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:

Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի խառնումով կարող ենք պատրաստել տարբեր տեսակի խառնուրդներ:

Օրինակ

Պղնձարջասպը ջրում լուծելիս ստացվում է պինդ-հեղուկ համասեռ խառնուրդ, իսկ կավը ջրում լուծելիս՝ պինդ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:
Բուսական յուղը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:
Էթանոլը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:
Գազերը միշտ առաջացնում են համասեռ խառնուրդ:

Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. պարզեցումը, 2. ֆիլտրումը, 3. բաժանիչ ձագարի կիրառումը, 4. մագնիսի ազդեցությունը.

Բաժանիչ ձագարի միջոցով առանձնացնում են հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները:

Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. շոգիացումը, 2. բյուրեղացումը, 3. թորումը.

Օրինակ. եթե կերակրի աղը լուծենք ջրում, ստացված թափանցիկ լուծույթից մի քանի կաթիլ կաթեցնենք ապակու վրա և տաքացնենք սպիրտայրոցի վրա, ապա շուտով կտեսնենք աղի բյուրեղները ապակու վրա:

Լրացուցիչ տնային առաջադրանք

  1. Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր: որոնք ունեն նույն մասնիկներով
  2. Քանի՞ տեսակի խառնուրդներ կան: 2
  3. Ո՞ր խառնուրդներն են կոչվում համասեռ: որոնք կազմված են միատեսակ մասնիկներից
  4. Ո՞ր խառնուրդներն են կոչվում անհամասեռ: որոնք կազմված են տարբեր մասնիկներից
Posted in Ուսումնական նյութեր

Մայրենի

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը։

Նյութը՝ Արևիկ Ներսիսյանի բլոգից։

1. Փորձիր հասկանալ, թե ինչ ասել է ,,փոքրիկ քայլերի արվեստ,,: դա կյանքի գիտելիքն է

2. Մի քանի ,,փոքրիկ քայլ,, էլ դու ավելացրու՝ շարունակելով հերոսի խնդրանքները:տուր ինձ մարդասիրություն

3. Քո կարծիքով ո՞րն է ամենակարևոր խնդրանքը: Այն վերնագի՛ր դարձրու և ստեղծագործի՛ր: ընկերություն

Posted in Ուսումնական նյութեր

Արատա

Արատտաշումերական սեպագրերում հիշատակվող երկիր։ Հիշատակումը կապված է Ուրուքի երկու վաղ թագավորներ Էնմերկարի և Լուգալբանդայի հետ, որոնք նաև կան Շումերի թագավորների ցանկում։

Հայաստանի Մ.թ.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն՝ շումերական և աքքադական գրավոր հուշարձանները։ Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում։ Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ։ Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում։ Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը Մ.թ.ա. III-II հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայի երկրներում, այդ թվում՝ Վանի թագավորությունում։ Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը։ Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է։ Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին։

Posted in Ուսումնական նյութեր

1In Johannesburg most people speakCorrect at least five languages.

➪ We use the present simple for permanent situations or things that are usually or often true.

2Languages are disappearingCorrect very fast. Half of world’s languages will disappear by 2100.

➪ We use the present continuous to talk about situations that are changing or developing.

3You can’t see Tim now; he hasWrong a bath.

Correct answer: ‘s having
➪ We use the present continuous for actions in progress now or ‘around now’.
➪ The verb have is a non-action verb only when it means ‘to own’ ‘to possess’. It is a dynamic or action verb with other meanings: have a nap, have a shower, have dinner, etc.

4Please keep quiet, I ‘m listeningCorrect to the radio. You know I ‘m listeningWrong to the news in the mornings.

Correct answer: ‘m listening/listen
➪ We use present progressive for actions in progress now or ‘around now’ (I’m listening now).
➪ We use present simple for habits; for actions that we do (o we don’t do) regularly (I listen in the mornings).

5What time does the first train leaveCorrect?

➪ We use the present simple to refer to future events which are timetabled.

6I never wearCorrect a scarf, but today I ‘m wearingCorrect one because it’s unusually cold.

➪ We use present simple for habits (I never wear).
➪ We use the present continuous for actions in progress now or ‘around now’ (today I’m wearing).

7I finished watching the series you recommended. Now I ‘m watchingCorrect another one.

➪ We use the present progressive to talk about temporary actions or events that are going on ‘around now’ (maybe not at the moment of speaking, but these days, weeks, etc.). I’m not watching the series right now, as I am speaking, but I’m watching it these days.

8What do you doWrong tonight? Would you like to come and watch the game?

Correct answer: are you doing
➪ We use the present continuous to talk or ask about future arrangements, i.e. future actions that are already planned or decided.

9Nobody thinksCorrect they will win the match.

➪ We use the present simple and not progressive with stative or non-action verbs.
➪ Think is a non-action verb when it means ‘believe’, ‘be someone’s opinion’.

10You look worried. What are you thinkingCorrect?

➪ Think is a stative verb when it means ‘believe’, but it’s a dynamic verb when it refers to the mental process of thinking.

  1. Andy sometimes read comics. (to read)
  2. We never watch  TV in the morning. (to watch)
  3. Listen! Sandy sling  in the bathroom. (to sing)
  4. My sister usually  help in the kitchen. (to help)
  5. My mother making  breakfast now. (to make)
  6. They often  clean the bathroom. (to clean)
  7. Look! The boys  come home. (to come)
  8. Every day his grandfather go  for a walk. (to go)
  9. I chat with my friend at the moment. (to chat)
  10. Cats eat  mice. (to eat)