Posted in Մայրենի, Ուսումնական նյութեր

Մայրենի 05.10.2022

Քո ցանկությամբ ընտրի՛ր Ղ․ Աղայան փաթեթից որևէ ստեղծագործություն (հեքիաթները,պատմվածքները, զրույցները,  բանաստեղծությունները) և կարդա՛, բլոգումդ վերլուծի՛ր, դասարանում պատմի՛ր, հիմնավորի՛ր ընտրությունդ։

ԱՆՏԱՌԻ ՄԱՆՈՒԿԸ

Աղայան Հեքիաթներ (page 18 crop).jpg

1

Անտառի խորքում մի ճոճ[1] կար կապած և նրա մեջ մի մանուկ դրած։ Լաց էր լինում մանուկը։ Մայր չկար մոտը, որ ծիծ տար, հայր չկար, որ պահպաներ։ Անտառում մարդ չկար։

Մի գթոտ պախրակով[2]՝ կաթնալից կրծքով, եկավ ճոճի մոտ իր հորթուկի հետ և տխուր ձայնով երեխին ասաց.

Սիրո՛ւն երեխա, որբ ես մնացել,
Քո անբախտ մորը գերի են տարել.
Նա գնա՜ց, կորա՜վ, էլ ետ չի գալու,
Էլ ո՛չ մի անգամ քեզ ծիծ չի տալու։
Նա քեզ փաթաթեց լայն տերևներով,
Ճոճի մեջ կապեց նանիկ ասելով,

Նա լաց էր լինում աղի արցունքով,
Իր վերջին նանիկն ասում էր լալով.
«Նանա, բալի՛կս, նանա՜,
Մեծատերև թաթաշոր[3],
Մանրատերև ոտաշոր,
Քամին կանի՝ ժաժ կըտա,
Պախրեն կըգա՝ ծիծ կըտա,
Նանա, գառնո՛ւկս, նանա՜»…
Ահա եկել եմ, որ ծիծ տամ ես,
Պահեմ, պահպանեմ իմ հորթուկիս պես։2

Պախրան ծիծ տվավ երեխին, երեխան կշտացավ ու քնեց։ Պախրան իր հորթին թողեց երեխի մոտ, իսկ ինքը գնաց մոտերքում արածելու, որ կաթը շատացնի և գա երկուսին էլ ծիծ տա։ Հորթը մնաց երեխի մոտ, օրորեց նրան և նանիկ ասաց.

Նանա՜, մանկիկ, նանա՜,
Իմ մերը քո մոր նման չի,
Ամեն խոտից կծիլ չի,
Ամեն ջրից խմիլ չի,
Ամեն տափին[4] նստիլ չի.
Նա սարեսար ման կըգա,
Որբ կըգտնի, ծիծ կըտա,
Նանա՜, մանկիկ, նանա՜…

Պախրան կուրծքը լիքը ետ դարձավ արոտատեղից և ծիծ տվավ երեխին էլ, հորթին էլ։

Ով որ տարով կմեծանա, մեր երեխան օրով մեծացավ։ Շատ չանցավ՝ նա դուրս եկավ ճոճիցը, մեկ օր չորեքթաթ տվավ, մյուս օրը ոտքի կանգնեց, մի քանի անգամ սահեց, վայր ընկավ, բայց շուտով ամրացավ և սկսեց պախրի հետևից վազվզել։3

Մի թագավոր որդի չուներ, երազումն ասացին. «Թագավո՛ր, Աստված քեզ մի որդի պիտի տա անտառի խորքումը»։

Մեկ անգամ անզավակ թագավորը որսի գնաց իր որսորդների հետ։ Շատ ման եկան, ոչինչ չգտան, բայց որ հասան անտառի խորքը, այնտեղ մի պախրի հետք գտան և նրա մոտ՝ մի երեխի ոտնատեղեր։

Ամենքը մնացին զարմացած և չէին հավատում, որ երեխի կլինին ոտնատեղերը. բայց թագավորն իսկույն հիշեց իր երազը և հրամայեց որսորդներին, որ երեխի հետքը քշեն և ուր որ լինի՝ գտնեն նրան։

Որսորդները գնացին և, երկու ժամ չանցած՝ մի սիրուն մերկ տղա բերին թագավորի մոտ և պատմեցին, թե ինչպե՛ս գտան նրան պախրի ծիծը ծծելիս։

Թագավորը շատ ուրախացավ, երեխին գրկեց, համբուրեց և անունը դրավ Պախրատուր։ Պախրատուրը մեծացավ թագավորի պալատումը, լավ ուսում առավ, վերջը դառավ թագավոր և մեծ զորքով գնաց իր մորն ազատեց գերությունից։

Գոյականներ-ծառ, ճոճ, մանուկ, եղնիկ, հորթ, թագավոր, որսորդ, անտառ, երեխա , զորք։

Ածականներ սիրուն, անբախտ, կաթնալից, տխուր, աղի, լայն, գթոտ, անզավակ, մերկ, մեծատերև, մանրատերև։

Posted in Մայրենի

Հայոց լեզու հինգի առաջադրանքներ

Առ 185

Կատուն մռմռում էր․ երևի նեղացրել էին։

Երեխան նվնվում էր․ երևի նեղացրել էին։

Մարդը ցատկեց ցանկապատից դուրս։

Գնդակը ցատկեց ցանկապատից դուրս։

Continue reading “Հայոց լեզու հինգի առաջադրանքներ”
Posted in Մայրենի, Մայրենիի ստոգատես

Ինքնաստուգում

  1. Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարhի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին: Բարի, ուրիշ մարդկանց խղճացող, խելացի, արագ կողմնորոշվող

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից: Նվագելով գայլերին քարացրեց։

4. Վերնագրի՛ր տեքստը: Փրկության մեղեդի

5. Կազմի՛ր նոր բառեր  աշխարհ, ճանապարհ բառերով:

Աշխարհ- աշխարհագետ, աշխարհամաս, աշխարհագրություն։

Ճանապարհ-ճանապարհորդ

6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

գոյական -սրինգ , անտառ

ածական -ամենաբարի, քաղցր, կախարդական

բայ- մխիթարել ,սթափվեց

նա- դերանուն

7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի
 քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին: Նա մխիթարում էր

8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել- օրհնել

պսպղալ- փայլել

թշնամի- հակառակորդ

5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84: երկու հազար իննսունինը, երեսունյոթ, քառասունհինգ, յոթ հարյուր վաթսունվեց, ութսունչորս։

Posted in Մայրենի

Հայոց լեզու 5ի առաջադրանքներ

Վարժհ․ 182

Շուշան-շուշան ծաղիկ

Աշոտ երկատ-մետաղի պես և երկաթի նման պինդ ու ուժեղ

Ձախորդ-անհաջողակ

Առյուծ Մհերը-շատ ուժեղ, շատ հոզոր Առյուծ Մհեր

Երզնկացին-տեղ ցույց տվող

Արևելցի-տեղ ցույց տվող

Արքանների հովիտ-հովիտ, որտեղ արքանների հարստությունն էր

Վարժ․ 183

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին։

Ուզում եմ նմանվել Սասունցի Դավթին։

Էպոսի վերջին Փոքր Մհերն էր։

Գրքի հերոսը մի փոքր տղա է։

«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը։

Գտածը Պղնձե մատանի էր։

Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղձեհանք կոչվող հանքը։

Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը։

Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր:

Վարժ․ 184

Ա խմբի բառերը անձ ցույց տվող բառեր են, իսկ Բ խմբի բառերը իր ցույց տվող բառեր։

Գոյականները բաժանվում են երկու խմբի ով, ովքեր և ինչ, ինչեր ով, ովքեր անձ ցույց տվող օրինակ՝ Գերմանացի, Գայան է և այլն, իսկ ինչ, ինչերը իր ցույց տվող բառեր օրինակ՝ պայուսակ, բարձ և այլն։ Կամ էլ այսպես կարող ենք հասկանալ ով, ովքերը շնչող, իսկ ինչ, ինչերը անշունչ առարկաններ։

Posted in Մայրենի

<> Մայրենի

Ղ. Աղայանի  «Վաճառականի խիղճը» պատմվածքի միջից դո՛ւրս գրիր 10 անձ  ցույց տվող և 10 իր ցույց տվող գոյականներ:

Անձը ցույց տվող բառեր-Գյուղացի, որդի, վաճառական, աշակերտ, գործակատար, հայր, մայրիկ, Աստված, քահանա, Թագավոր։

Իր ցույց տվող բառեր-Խանութ, փող, պատշքամբ, նամակ, ռոճիկ, դատաստան, քաղաք, կոպեկ, թեյ, խիղճ։

Posted in Մայրենի

Հայոց լեզու 5ի առաջադրանքներ

Վարժ․ 176

Իշխել-իշխույթ, իշխում, բժշկել-բժիշկ, բուժում, բացել-բացույթ, բացում, ուսուցանել-ուսուցիչ, ուսուցում, ճեղքել-ճեղքույթ, ճեղքում, պահել-պահում, հյուսել-հյուսույթ, հյուսում, գրել-գրում, գրույթ, գործել-գործույթ, գործում, զգալ-զգում, հարցնել-հարցույթ, հարցում։

Վարժ․ 177

Քաջություն, մեծություն, գեղեցկություն, հատկություն, հասարակություն, հարմարություն, դեղնություն, գունատություն, հնչողություն, շքեղություն, պերճություն, խեղճություն, տկարություն։

Վարժ․ 179

Վարժություն Ա խմբում բոլոր բառերը փոքրատառով են սկսում, իսկ Բ խմբում բոլորը մեծատառով։

Posted in Մայրենի

Իմ երգը

  • Կարդա՛  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը: Կարդացել եմ։
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները: Անծեր-անտակ, անվերջ, անհատ։
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը: Երկյուղ-ահ։
  • Գրի՛ր հարուստ-աղքատ, առատ-քիչ, ճոխ-աղքատ, խղճուկ, բախտավոր-անբախտ, բարություն-չարություն բառերի հականիշները:
  • Գրի՛ր, թե ինչով է հարուստ Թումանյանը: Գանձերով (փոխաբերական իմաստ)։
  • Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը: Հովհաննես Թումանյանը ուզում է ասել, որ նա հարուստ է ոչ թե փողով այլ հեքիաթներով և բանաստեղծություններով։
  • Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես, որ  արդեն  հասել  են,  ու  եկել է քաղելու ժամանակը:«Ափսոս, որ սանդուղք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ  էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Posted in Մայրենի, Ուսումնական նյութեր

Դասարանական և տնաըին

Հունվարի 31 

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:    Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:    «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:    Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:    Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…    Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…    Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:    Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…    Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…    Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:    Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:    Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:    Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…    Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Հարցեր և առաջադրանքներ

      1.   Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:

Եղնիկը Ավետիք Իսահակյան

  1. Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները: որսրդ

որսորդ- որսկան

Խորունկ- Խոր

Անդուլ – Անդադար

խարտիաշ-Շիկահեր

Posted in Մայրենի, Մայրենիի ստոգատես, Ուսումնական նյութեր

Հաշվետվությոն մայրենի

Ես մասնակցել եմ ուսոիմնական ամառ, ստեղծագործական աշխատանքներին ամեն ամսյա ֆլեշմոբերին։

Փաթիլը

Ուսումնական ամառ

Ինձ համար ամենաթանկ բանը

Ոսումնական աշուն

Մասնակցել եմ Սեպտեմբեր, Հոկտեմբեր նոյեմբեր ամիսների Ֆլեշմոբերին։

Ինձ ամենադուր եկած նախագիծը ձմեռային ստեղծագործականն է Փաթիլը։

Ահա և իմ մայրենիի բաժինը