Posted in Մայրենի

Մյրենի (11.13.22)

Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:
Հատվածներ գրքից

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Հարցեր և առաջադրանքներ։

  1. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար: Ուսուցիչը ինձ համար մի բարի մարդ է որը մեզ հետ կիսում է իր գիտելիքները
  2. Ինչպիսի՞ ուսուցիչ դու կլինեիր։ Ես կլինեի Հյուսիսային դպրոցի ընկեր քրիստինեի նման տեղ- տեղ կատակասեր տեղ-տեղ ջղին տեղ-տեղ բարի

3. Մեկնաբանիր այս հատվածը․

Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Միայնակ դասատուի մաին մի պատմություն

4. Բառախաղ, բառերի վերադասավորումով կազմիր նոր բառեր։

սրահ- ահ

սնար-սար

դրամ-մարդ

ագռավ- վագռ

վտակ- վատ

ծառա- ծառ

շուն-նուշ

5. Հետևյալ բառից կազմիր նոր բառեր․

Ատամնաբուժական– ատամ, մատ, բու, տականք

Կազմիր հինգ նախադասություն՝ օգտագործելով դարձվածքնե

Գրողը տանի եսինչ գեղեցիկ է։

Վայ քոռանամ ես եսինչ բարձր տեղից ես սղում։

Ռաֆայել գլուխ մի պահիր։

Դավիթ ձեռ ես առնում։

Posted in Մայրենի

Անդաստան վերլուծություն

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Խաղաղություն թող լինի մահեր չլինեն տիրի խաղաղ երկինք։

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլ

Թող առատ բերք լինի ոսկի պես շատ դեղին ցորեն լինի

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

բերք լինի շատ ջուր լինի առատություն լինի միշտ սով չնկնի

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա

ենքան պտուղ լինի որ չհասցնեն հավաքեն շատ ուտելիք լինի ենքան գինի լինի որ բաժակներից թափվի։

Posted in Մայրենի

Կրկնություն (Մայրենի)

Հարցեր և առաջադրանքներ։

Հնչյուն-Ձայն

բառ-Հնչյուններից տառերից կազմված իմաստ արտահայտող շարք

բառակապակցություն- Երկու բառից կազմըվածմի խումբ

նախադասություն։- Բառերից կազմըված խումբ որը արտահայտում է իմաստ

Հայոց լեզվի զարգացման փուլերը։ Գրաբար, միջին հայերեն, աշխարաբար

Ակտիվ և պասիվ բառապաշար։ Ակտիվ բառապաշարի բառերնեն այն բառերը որոնք մեք օգտագործում ենք մեր խոսքի մեջ։

Պասիվ բառապաշարի բառերնեն այն բառերը որոնք կիրառվում են աշխատանքի մեջ։

Գրքային և խոսքային բառապաշար։ Գրքային բառերնեն որոնք կիրառվում են գրքերում

Դարձվածքներ։

Հոմանիշներ, հականիշեր։

Հոմանիշները նուն իմաստ առտահայտող բառերնեն

Հականիշները հակառակ իմաստ Առտահայտող բառերնեն բառերնեն

Գոյական անուն։

Posted in Մայրենի

Մայրենի տնային 10.20.22

Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ – տղա, անտառ
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞ – տղայի, անտառի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն – տղային, անտառին
Հայցական՝ ու՞մ, ի՞նչը – տղային, անտառը
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց – տղայից, անտառից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ – տղայով, անտառով
Ներգոյական՝ ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ կամ ինչո՞ւմ – տղայի մեջ, անտառի մեջ կամ անտառում

Ընթերցանություն

Հովհաննես Թումանյան , Անգին քարը

Հարցեր և առաջադրանքներ

1.Բնութագրիր հեքիաթում ապրող ժողորդին. ներկայացրու նրա`

ա)թագավորությունը,

բ)հետաքրքրասիրությունը,

գ)աստվածավախությունը,

դ) բարյացակամությունը:

2.Բնութագրիր Իբրահիմին

Նախանձ և չար։

Գտիր այն հատվածը , որտեղ ասվում է ,թե որն է երջանկությունը:

«Ես մի գեղեցիկ, խելոք ու աշխատասեր կին ունեի ու երկու կարմրաթշիկ, առողջ, աշխույժ երեխա։ Ինձ համար երջանիկ ապրում էի, ու իսկի մարգարեի խոստացած դրախտն էլ չէր պետքս…»՛

Ինչո՞ւ է հեքիաթը վերնագրված <<Անգին քարը>>

Հարուն Ալ Ռաշիդ թագավորը Սայիդի նվիրած քարը Անգին քար անվանեց ու ամեն անգամ, դատաստան տեսնելիս, դնում էր սեղանին, իր առջևը, էնպես էր դատաստան տեսնում։ Ավանդությունն ասում է, թե նրա նման էին վարվում նրա հաջորդները՝ արաբական մյուս թագավորները։

2. Տրված բառերի գործիական հոլովաձևերը( ումո՞վ , ինչո՞վ) կազմիր։

ա)Որդով, հայրիկով,քույրով,քաղաքով,անտառով,փողոցով:

բ)Ուրախությունով,քաջությունով,օգնությունով:

Posted in Մայրենի, Ուսումնական նյութեր

Մայրենի (Հոլովում)

Բառերի այնպիսի փոփոխությունը, որից կախված է նրանց պաշտոնը նախադասության մեջ կոչվում է հոլովում։

Հայերենում հոլովվում են գոյականը և որոշ դերանուններ։

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովn ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

Սեռական հոլով

Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞ հարցերին: Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:

ուղղական- ծառ,ֆիզիկա

սեռական-ծառի,ֆիզիկայի

Ընթերցանություն

  1. Ավետիք Իսահակյան, Ռավեննայում

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին
Ու անցիր…

Հարցեր և առաջադրանքներ

1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բացատրիր։

Անհուն-3. Անեզրական, անծայր, անվերջ, անսահման:

2.Դուրս գրիր ուղղական և սեռական հոլովներով դրված գոյականները

Արարատի, վարկյանի, կայծակների

3.Փորձիր մի քանի նախադասությամբ պատմել բանաստեղծությունը։

2.Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջող ձևով ՝ հոլովով գրիր թանգարան բառը։

Տարիներ շարունակ (թանգարանը) սիրով ընդունում էր այցելուներին։

(Թանգարանի) տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով։

Posted in Մայրենի

Մայրենի 10.06.22

  1. Լրացնել բաց թողնված տառերը` գ կամ ք:

Զորք, կարագ, կարգադրել, վերք, պարգևատրել, նորոգել, երգել, տիեզերք, հոգնել, արևածագ, թագավոր, ձգել, սգավոր, միրգ, կարագ, մուգ, հագցնել, վագր, Գրիգոր, Սարգիս, օգտակար, Սուքիաս, գիրք, գորգ, մարգագետին, կառք, բերք:

2. Ղազարոս աղայան ,<<Ոսկի և երկաթ>>․գտնել իրար մոտ հոմանիշ բառերը․

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ․

-Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.

-Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք:
Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում
ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է
օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի
կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում
են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա:

-Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ուրիշի
լավությունը չես տեսնում:

Փայլել, շողալ / օրիորդ, հարս / փայլ, գեղեցկություն / գինդ, գնդասեղ / կոշտ, կոպիտ / զարդ, զարդարանք / զորություն, ժրություն / գութ, խնամք / փառք, պատիվ / հալվում, մաշվում / խոփ, ձևիչ / խարտոցեն, կարկատեն / ուրագ, կացին:

3. Խնդրում եմ տեղադրել համապատասխան տառերը․

դողէրոցք, լայնէկրան, չէիք, վայրէջք

ալևոր, ձևույթ, արևկա

մեղմօրոր, ամենօրյա, այդօրինակ, գիշեր..զ․․․ր։

Posted in Մայրենի

Մայրենի 01.10.22

Լրացնել բաց թողնված տառերը դ կամ թ:

Ընդհանուր, ընթացք, ժողովուրդ,  որդի, օթևան, բերդաքաղաք, գաղթական, , շփոթվել, շքերթ, որդ(ճիճու), որդ (խաղողի թուփ), սփրթնել,  արթնանալ, խաղաթուղթ, խենթանալ, ծաղկազարդ,հարթավայր:

Լրացնել բաց թողնված տառերը: (է կամ ե)

.երգ, էակ, ամենաէական, բարեկամ, էներգիա, վրաերթ, երես, էիր, էջահամար, որևէ, մանրէ, էինք, վերելք, գետեզր ,կիսաեփ, լայնէկրան ,վայրէջք, երանգ, եզր:

Լրացնել բաց թողնված տառերը: (օ կամ ո)

Բոլոր, որոշակի, ողկույզ, ամենօրյա, երրորդ, ողջ, հանրօգուտ, ոսկեզօծ, վեհորեն,օրեցօր,մեղմորեն, օգտակար, օրինակելի, նրբաոճ, բարձրորակ, մեղմօրոր, անօդ, կեսօր, ոսկեօղ,վատորակ, ոսկի, օդաչու, որակ, արագորեն, օրացույց, օդապարիկ,անորեն,ամանոր, որոշում:

2. Թարգմանել Եզոպոսի հետևյալ առակները

Զևսը տոնեց հարսանիքը և բոլոր կենդանիներին հյուրասիրեց: Միայն մեկ կրիա չի եկել։ Չհասկանալով, թե ինչ է եղել, հաջորդ օրը Զևսը նրան հարցրեց, թե ինչու մենակ չի եկել խնջույքին։
«Քո սեփական տունը լավագույն տունն է», – պատասխանեց կրիան:
Զևսը բարկացավ նրա վրա և ստիպեց նրան ամենուր տանել իր տունը։
Ուստի շատերի համար ավելի հաճելի է տանը համեստ ապրել, քան օտարների հետ հարուստ։

Posted in Մայրենի, Ուսումնական նյութեր

Իմ ընկերները

Ես ունեմ չորս մտերիմ ընկեր։ Կսկսեմ իմ առաջին ընկերից։ Ալեքսը, նա կարող էր իմ ընկերը չլինել եթե ես չտաի իմ խաղալիքը մի տղայի որը չար էր նա հետ չեր վերադարցնում իսկ Ալեքսը եկավ տեաավ ասաց

Հլը տուր իսկ այդ ժամանակ պարտեզում բոլորը իրենից վախենում էին։

Արեգը, Արեգի հետ ես ծանոթացել եմ միևնույն անուների շնորհիվ մենք ունենք շատ նմանություներ ունենք։

Դավիթը Աղաջանյանը, նրա հետ ոչվոք չի կարողանում մտերմանալ որովհետև նա լավ հայերեն լավ չի խոսում։

Դավիթը նրա հետ առաջինը ծանոթացել է իմ ընկեր Ալեքսը եսել նրա հետևից

Posted in Մայրենի

Մայրենի 26.09.2022

26.09.2022 երկուշաբթի

Սիրելի սովորեղներ, սկսում ենք ուսումնասիրել մայրենի լեզվի մի նոր բաժին, այն է ՝ դարձվածքներ։

Այսպիոսով, կան այնպիսի բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ փոխաբերական իմաստ են արտահայտում։Այսպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ։

օրինակ՝ Գլուխ կոտրել-ը դարձվածք է և նշանակում է << մի բանի համար չարչարվել, ճիգ գործադրել>>։

1․ Գրել տասը դարձվածք։

Գլուխ կոտրել, գլուխ պահել, քոռանամ ես, ականջ դնել, գրողը տանի

2. Լրացնել բաց թողնված տառերը։

lՆոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջայգին լցվել էր ոսկեզոծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն:

Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:

– Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն ան-

ամ ուրախացնում եմ մարդկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճուղերդ ես արդեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն:

Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.

– Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:

Posted in Մայրենի

Իմ ստեղծած խաղալիքը

Ես կուզենայ ստեղծել մի խաղալիք մեքենա։ Մեքենան ճանապարհին դնելիս նա կդարնա իրական։ Այդ խաղալիքը ստեծելուց ես կհեշտացնեմ լիքը-լիքը վարորդների գործը։ Այսքանով չի վերջանում նրա հնորոավորությունները նա նաև կկարողանա խոսել և կունենա ինքնակառավարման հնարավորություն կկարողաանա նաև ճանաչել ձեռքի չափը և կհասկանա թե միացնել ինքնակառավարոումը։ այսինքն կկարողանաք դա վստահել անչափահասներին։