Էլեկտրաէներգիա
Էներգիա
երգ
գերի
նա
էլի
ակ
կա
կար
տար
Արեգ
գին
կետ
կին
իր
ներկ
Անի
Լայք
կեր
ներել
Արեն
անել
Էլեկտրաէներգիա
Էներգիա
երգ
գերի
նա
էլի
ակ
կա
կար
տար
Արեգ
գին
կետ
կին
իր
ներկ
Անի
Լայք
կեր
ներել
Արեն
անել
Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։
Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…
Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…
1918
1.Սովորիր բանաստեղծությունը բերանացի ։
2.Գրիր պատմություն «Երազանքիս ճանապարհին » վերնագրով։
Իմ երազանքը դա լինել ինքնաթիռի ղեկին։ Երազանքին հասնելու համար ես պետք է լավ իմանամ անգլերեն մաթեմաթիկա ֆիզիկա և ունենամ լավ տեսողություն և արագ կողնորոշում։ Շուտով իմ երազանքը կիրականա ուղակի ես կնստեմ ոչ թե իսկական ինքնաթիռի ղեկին այլ պարապելու վիռտուալ ինքնաթիռի ղեկին
3․Լրացնել բաց թողնված տառերը` օ կամ ո:
․․․դանաը թռչում է հն․․․րյա երկրի` Հայաստանի վրայով: Մի․․․րինակ հոնդյունից ձանձրացած` դիտում ենք բաց․․․թյա թանգարան համարվող յուր․․․րինակ լեռնաշխարհը: Վաղ․․․րդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազ․․․ծ արտերը, արծաթազ․․․ծ սառն․․․րակ գետակները: Փչում է մեղմ․․․րոր քամի, և մեղմ․․․րեն ․․․րորվում են ցորենի հոռթի ցանքատարածությունները: Որքան են սիրում հայերն իրնեց բն․․․րրանը ինչպես են տն․․․րինում երկրի բախտը և ամեն ինչ անում հ․․․գուտ նրա բարգավաճման: Հոգուտ ոտճանում է հարգանքն այս կենսախինդ ժողովրդի նկատմամբ, և հ․․․դս է ցնդում այն մտավախությունը, թե իր հողին արմատներով կառչած և քնքշորեն կապված Հայկա զարմը երբևէ կարող է պարտվել; Եթե անողոք դարերը ծնկի չբերեցին այս համառ ցեղին, էլ ին՞չը նրանց կարող է ընկճել: Ինքնաթիռն սկսում է վայրէջք: Պարզ․․․րոշ գծագրվում են երկվ․․․րյակ քույրեր Մասիսները, տարորոշվում են նորա․․․ճ շենքերը, օրեցոր ընդարձակվող Երևանը: Մեզ դիմավորում է նախ․․․րոք պատվիրված ավտոմեքենան, և մենք ուղեվորվում ենք դեպի քաղաքի կենտրոնում գտնվող գիշեր․․․թիկ դպրոցի շենքը, որը պիտի դառնա մեր հնգ․․․րյա օթևանը:
Իմ համար Թումանյանը դա մի հրաշալի անձնավորություն է։ Թումանյանի մայրը նա շատ ժլատ անձնավորությունն է։ Նա ավելի շատ խնամում էր իր երեխաններին։ Իսկ հայրը մի հրաշալի մարդ նա կարող էր իր երեխանների բերանից հանել հացը և անտուններին կերակրել։ Թումանյանը ավելի շատ նմանվել է իր հորը քան մորը։
Վահան Տերյանը իմ սրտում թողեց մի հրաշալի հետք։ Այդ հետք կարող է փոխել բոլորի կյանքը, ոնցվոր փոխեց իմը Տերյանի կյանքը եղել է շատ դաժան սակայն նրա ոոշմի գրածում չի խոսվում չարից։ Ես կսկսեմ խոսել միայն բարուց բոլոր իրավիճակներում։
08.02.23 ՕՐՎԱ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԱՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԸ ՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ։
Վահանի եղբայրներին՝ Ջավաղեցուն և Արամին ճանաչում էի վաղուց և գիտեի, որ նրանք եղբայր ունեն Լազարյան ճեմարանում, իսկ իրեն՝ Վահանին, առաջին անգամ տեսա Մոսկվայում, 1940թ. մարտ ամսին այցի էի գնացել Լազարյան ճեմարան: Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող-աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Ցույց էին տալիս ճեմարանի սրահները, գրադարանը, դահլիճը և այլ անկյուններ, պատմում էին ճեմարանի հինավուրց ավանդույթներից, մինչդեռ Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ՝ աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան կարմրում ու շփոթվում էր:
Continue reading “08.02.23ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԱՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԸ ՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ (մայրենի)”Հասցեատեր Վահան Տերյան
Հարգելի Տերյան ես միշտ ուզեցել եմ քո եղբայրը լինել նաև կուզենայ որ ժամանակի մեքենա հիմնեմ ու գամ քեզ բերեմ մեր ժամանակներ որովհետև մենք չունենք ուժեղ գրողներ: Ես քո հեքիաթները շատ եմ սիրում մեկ մեկ խառնում եմ Իսահակյանի հետ։ ես միշտ վստահ եմ եղել, որ դու ամեն ահյրենասեր մարդկանցից ես եղել։
Սիրով Արեգ 6.6
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…
1908
ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ — Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։
1.Սովորիր բանաստեղծությունը։
2.Գտիր բառակապակցությունները։
3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված կապացությունները։
4.Փորձի՜ր ինքնդ գտնել տեղեկություններ Վահան Տերյաի մասին և ներկայացնել վեց,յոթ նախադասությամբ։
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Բայական ածանցներն են՝
Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ: Կեղտ-աղտ, գութ-խիղճ, թախկիծ-մորմոք, տեսակետ-կարծիք, ավար-թալան, օրրան-հայրենիք։
1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:
2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք, օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:
3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:
Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:
Սկզբնապատճառ, մկնդեղ, մշտադալար, ձնծաղիկ, վարկյանաչափ։
1.Բնություն թղթե
վայրկյան որսալ
շեկլիկ հերակալ
ձուկ ուղտ
խաղալ չափում
ինձ նկարել
2. Ձյուն պատճառ
մուկ ոսկոր
այտ դեղ
միշտ կսկծալ
դառը դալար
սկիզբ ծաղիկ
Խելացիներս, բարի գալուստ ուսումնական նոր կիսամյակ։Մաղթում եմ բարի, ուրախ,արդյունավետ ամիսներ։Եկեք ծանոթանանք Վահան Տերյան բանաստեղծին։Կսիրեք նրան, քանի որ , նա գրել է գեղեցիկի և սիրո մասին, ԻՆՉՊԻՍԻՆ ԴՈՒՔ ԵՔ։
Գիտե՞ք, նա առաջինն է , ով գրել է բանաստեղծական շարքերով, կատարելության հասցրել գրական լեզուն, սկզբնավորել ազգային տաղաչափության վանկաշեշտային համակարգը:Տերյանը սեր է․․․նրա ներկայացրած սերն ուրիշ է։
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Տիգրան Մանսուրյանը Վահան Տերյաին մասին։
<<Ես միշտ վախեցել եմ Տերյան երգելուց, որովհետև ինքը թաթախուն է երաժշտության մեջ, և այնտեղ սեփական արահետը գտնել, սեփական ելևէջների ուղղությամբ գնալ, սեփական ռիթմը գտնել` դժվար է: Նրա ռիթմին եթե ենթարկվում ես` աշակերտական ընթերցանություն է դառնում ընդամենը: Եթե իր ռիթմը վերցնում, դարձնում ես քո երաժշտության ռիթմը` տխուր բան է ստացվում. «Սահուն քայլերով, աննշմա՛ր, որպես քնքուշ մութի թև…»: Եթե այդպես ես կարդալու, ավելի լավ է հեռու մնաս: ՈՒրեմն պետք է անվերջ հաղթահարվի և ստեղծագործաբար յուրացվի, երգե՛ս այսինքն, դո՛ւ երգես: Եվ երբեմն պատահում է, որ երջանիկ պահ է լինում հազվադեպ, երբ տեսնում ես, թե ինչպես` բանաստեղծությունն իբրև մարմին, ամբողջություն, առաջին տողից մինչև 6, 7, 8, 9, ա՛յ էսպես բառ առ բառ երաժշտությունը ճիշտ նույն օրենքով հյուսվում ու դառնում է նույնքան մարմին, ինչպես այդ բանաստեղծությունն է` ճշգրիտ նրան համապատասխանող, իրար վրա եկող մարմին: Այսինքն՝ ոչ թե միայն երգել, այլև նրա շարժման օրենքներով շարժվող երաժշտական մարմին ստեղծել: Դա երջանկություն է երաժշտի համար, այդպիսի համընկնումը` բառային շեշտերի, տրամաբանության, զգացողական ելևէջների, երբ որ դրանք, մեկ էլ տեսնում ես, ճիշտ կտոր են քո երաժշտության: Դրանք գերագույն հաճույքներ են ինձ համար, որովհետև ես պաշտում եմ հայոց լեզուն և հայոց լեզվի արքաներին, որոնցից մեկը, անշուշտ, Վահան Տերյանն է` իր փոքրաքանակ, երկու հատորով, բանաստեղծությունների երկու հատորով:
Հայտնի է, որ Տերյանը երաժշտության նկատմամբ շատ մեծ սեր է ունեցել, շատ մեծ: Նույնիսկ պատմում են, որ երբ գյուղում, փոքր տարիքում, լսում էր երաժշտական գործիքի ձայն, վերանում էր ամբողջությամբ, վերանում էր: Բնական է, որ էդ լեզվի, էդ երաժշտականության ներկայությունը իր բանաստեղծության մեջ` անշուշտ երաժիշտ մարդու, երաժիշտ հոգու արտահայտություն է: Եվ հանճարեղ Ռոմանոս Մելիքյանը, որ Տերյանի ընկերն ու մտերիմն էր, Պետերբուրգի կոնսերվատորիայում սովորելու տարիներին ստեղծեց տերյանական շարք` «Աշնան տողեր»: Անկախ Ռոմանոս Մելիքյանի տերյանական երգերից, երբ ուզում ես Տերյան երգել` պետք է ուշադիր լինել Ռոմանոս Մելիքյանի նկատմամբ: Դա կլինի Ռոմանոս Մելիքյանը` Տերյանի հետ, թե ոչ Տերյանի հետ, միևնույն է, էնտեղ է, Տերյանի մերձավոր երաժիշտ-ընկերն է նա: Ռոմանոս Մելիքյանն անկրկնելի մի երևույթ է, իմ կարծիքով՝ առայսօր ամբողջությամբ չգնահատված: Ինչո՞ւ, որովհետև նախ իր ամբողջ եռանդը, տարիները նվիրեց երաժշտական հանրային կյանքի կայացմանը Հայաստանում, կոնսերվատորիա հիմնեց, մասնակցեց Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը և ապա` մշակեց մի շարք ժողովրդական երգեր, գրեց ռոմանսներ և այլն: Նա չափազանց մեծ պատասխանատվություն ուներ ամեն մի փոքր գործի նկատմամբ, մանավանդ նրա էն նորարարական ոգին, որ ուղղակիորեն գալիս-մտնում էր 20-րդ դարի ամենաարդիական պրոբլեմների տարածք, երբեմն: Զարմանում ես, թե Ռոմանոս Մելիքյանը ինչպես է կարողացել ճշգրտության հասնելու, գունային անսովոր համադրություններ ստեղծելու, հնչյունի և բառի կապը կայացնելու միջոցով` աներևակայելի բարձունքների հասցնել հայ երգը, տերյանականը` մասնավորաբար: ՈՒրեմն, որտեղի՞ց է օգտվել Ռոմանոս Մելիքյանը: Տերյանին նվիրված աշխատություններում մասնագետները նշում են, որ, մի կողմից, եղել է իր համար քաղաքային երգը, մյուս կողմից` աշուղական արվեստը: Բայց սա մի ակունքն է միայն էս մտավոր զարգացումի, մյուսը էլի առեղծված է, որ ինքն է ստեղծել: Երբ Ռոմանոս Մելիքյանի փոքր ռոմանսը վերցնում ես ու տեսնում երկու ակորդ իրար կողքի, անսովոր, գեղեցիկ, նուրբ, և հանկարծ տեսնում ես, թե ինչպես էդ նույնը, նույն մեղեդիական ծալքեր բացահայտելիս` Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի երրորդ մասում է ներկայանում, նույնությամբ, զարմանում ես, ապշելու բան է: Այնպես որ փոքր գործերի մեջ ստեղծել է սաղմեր` մեծ գործ ծնելու, ինքը մնալով էդ ձևերի, չափերի մեջ: Ինչպես ասացի, Ռոմանոս Մելիքյանը Տերյանի մերձավորագույն երաժիշտ-ընկերն էր: Կապը կա, նրանց նամակագրությունը կա: Ռոմանոս Մելիքյանի գրած երաժշտությանը Տերյանը տեղյակ էր, սպասում էր, թե ե՞րբ պիտի գա, որ լսի նրա երաժշտությունը: Նույնիսկ նոտաներն էր խնդրում, որ կազմակերպի երգիչ-երգչուհիների կատարմամբ, դաշնամուրի նվագակցությամբ իր բանաստեղծությունները լսի Ռոմանոս Մելիքյանի երաժշտությամբ:>>
ԸՆՏՐԻՐ ՏԵՐՅԱՆԻՑ ՔՈ ԱՄԵՆԱՍԻՐԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ և ՎԱՂԸ ՊԱՏՄԻՐ ԴՐԱ ՄԱՍԻՆ։
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ։
1.Խաղող, հաղարջ, քաղաք բառերում ի՞նչ մաս կա, առանց որի մեր ճաշը համ չի ունենա:
2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա հորթ ասա՝ հորթ անձրևից հորթը թրջվեց»: Հորդ հորթ հորթ
3.Ունկնդիր, ունկավոր, ունկնախից բառերից ո՞րը «չի լսում»:
ունկնավոր
4.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:
5.Ո՞ր բառն է ավելորդ շարքում՝ տաբատ, քաղաք, դարակ, կատակ, պարապ:
6.Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . որը նաև ծաղիկ չէ:
7.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ: պատանի
8. Ո՞ր մրգի առաջին տառը հանենք, որ դառնա մարմին բառի հոմանիշը:
9. Պատանի, սնդիկ, անօրեն, թախտ, բառարան, նյարդ, բերք բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր: