Ես հրաշք եմ, որովհետև ես լավ հեծանիվ եմ քշում, արագավազ եմ, ուժեղ եմ բարձր եմ ցատկում, խելքով տղա եմ, լավ եմ նկարում, շատ լավ եմ խաղում ֆուտբոլ, լավ եմ լողում և այլ լիքը բաներ։

Ես հրաշք եմ, որովհետև ես լավ հեծանիվ եմ քշում, արագավազ եմ, ուժեղ եմ բարձր եմ ցատկում, խելքով տղա եմ, լավ եմ նկարում, շատ լավ եմ խաղում ֆուտբոլ, լավ եմ լողում և այլ լիքը բաներ։

Ես հունվարի երկուսին հայրիկի ծնունդից հետո մորաքույրի հետ այցելեցի իրենց տուն։ Հետո առավոտը տատիկենց հետ տատիկի գյուղ՝ Սառնաղբյուր գնացինք։ Այնտեղ լիքը ձյուն կար։ Մենք իրիկունը ետ վերադարձանք քաղաք և պարզվեց, որ քաղաքում էլ է ձյուն գալիս, էնպես զարմացանք։ Դրանից մի քանի օր հետո գնացինք Աշտարակ հայրիկի ընկերոջ ամառանոցը։ Այնտեղ կրակ արեցինք, խորոված պատրաստեցինք։
Ճապոնիա
Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է։ Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է։

Կորեա
Ամանորի պարտադիր իրերից է գեղեցիկ զարդարված փոցխը։ Ամենայն հավանականությամբ հենց այդ փոցխի միջոցով են Ամանորի գիշերը «դիզում երջանկությունը»: Ի դեպ, Արևելքում տարածված են նաև ծննդյան տոնավաճառները, որտեղից կարելի է ձեռք բերել ոչ միայն հագուստ, կոշիկ, սնունդ և այլն, այլև երազանքներ, հույսեր և երջանկություն։ Այդ տոնավաճառում, օրինակ՝ կարելի է ձեռք բերել «դարումա»՝ փայտյա կամ փափուկ մի խաղալիք, որը բուդդայական պանթեոնից է։

Իսպանիա
Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա և շամպայն։ Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար։

Իտալիա
Ամանորի գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը՝ դրանք փոխարինելով նորերով։ Իտալացիները մեծ ուշադրություն են դարձնում, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարում։

Դանիա
Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա։ Այն ևս անակնկալով է։ Շիլայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքնված է ընկույզ կամ նուշ։ Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին։ Ում բաժին է հասնում թաքնված ընկույզը, նրան այդ տարի մեծ հաջողություն է սպասվում:

Օգտվել եմ Վիքիպեդիայից
Բարև ձմեռ պապիկ։ Նախ ես քեզ մաղթում եմ ուրախություն և առողջություն և հաջողակ հասնես եղնիկներիդ և նվերներիդ հետ։ Ես քեզնից ուզում եմ հավաքովի փայտե կամուրջ։
Ձ-Ձյան փաթիլները թափեցին։
Մ-Մայրիկը ուրախացավ ։
Ե-Երեխաները տնից դուրս ելան։
Ռ- Ռոբոտները վախեցան տնից դուրս չեկան։

Բարև, ձմեռ։ Ես շատ ուրախ եմ, որ դու եկար ,որովհետև հունվարին իմ հայրիկի և եղբոր, իսկ փետրվարին իմ ծնունդն է։ Ու դու նոր տարի է գալիս, դա իմ սիրած տոնն է, ուտել խմելու օրն է։ Նաև ձյուն և անձրև է գալիս, և հնարավորություն է տալիս ձնագնդիկ խաղալ և ձնեմարդ պատրաստել։
Ես նվիրում եմ կրթահամալիրին նոր դպրոցներ և սովորողներ և որ երկար դարեր պահպանվի մեր ավանդույթը և շնորհավոր քո 30 ամյակը, իմ սիրելի կրթահամալիր։
Lինում է, չի լինում մի մեծ ընկույզ է լինում և տղա է ու նրա անունը Չարիկ: Նա միշտ ուրախ է լինում ։ Մի անգամ նրան ծառի վրայից բռնեցին խանութի ճանապարհին: Մենակ նրան չէ, նրա հայրիկին էլ տարան վաճառելու: Նրանց միանգամից առան մյուս ընկույզների հետ և տարան: Երբ վերցրեցին, որ կոտրեն, նա խլռտաց, բայց չկարողացավ ազատվել, նրա բախտը չբերեց: Նրա հայրիկն էլ բռնեցին: Հետո ընկույզ մայրիկը հեռուստացույց նայելուց տեսավ, որ նրանք վտանգի մեջ են, արագ հասավ քաղաք և փրկեց նրանց։
Իսկական սեբաստացին բնություն սիրող է և սիրելով է անում բոլոր աշխատանքները։ Մենք առողջ ապրելակերպ ենք սիրում, որովհետև հեծանիվ ենք վարում, լողում ենք, ճամփորդում ենք և տարբեր խաղեր ենք խաղում և կավով ծեփում ենք, հետաքքրքիր բաներ ենք ուսումնաիրում։
Ես իմացա, որ թռչունները նաև մկներ ու օձեր են բռնում: