1.Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը: Արտածին և ներծին: Ներծինը ստեղծում է հրաբուխներ, լեռներ, սարեր, իսկ արտածինը ոչնչացնում է դրանք: Արտածին ուժերին հարկավոր է բավական շատ ժամանակ ներածնի ստեղծածը ոչնչացնելու համար, իսկ ներածնին մի քանի վարկյան ստեղծելու համար:
Continue reading “Lեռներ և հարթավարեր”Category: բնագիտություն
Իմ բույսը
Ես ունեմ անապատային ծաղիկներ որոնց ցանել եմ մեկ ամիս առաջ։ Ծաղիկների մաքսիմալ բարձրությունը 25սմ է իսկ գլխիկի լայնությունը 5 սմ։ Իմ ցանածներից տասնմեկը ծիլ են տվե
Քարոլորսի ներքին կազմվացքը


Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից՝ ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100 °C-ի: Միջուկի կենտրոնում ջերմաստիճանը հասնում է 6000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ :
Օգտակար հանածոներից են, օրինակ՝ նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:
Հարցեր
1.Ի՞նչ շերտերից են կազմված Երկիրը: Միջուկ, միջնապատյան, երկնակեղև
2. Ի՞նչ է քարոլորտը: Ամենա պինդ շերտերից մեկը։
3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան: երկաթներ
Փղեր
Փղերին օգտագծում էին և օգտագործում էն պահում վատ պայմաններում խփում և վնասում այդ ամենը արվում էր կենդանու դուխը կոտրելու համար։
Ես Սահարա անապատում -մաս առաջին
Այս ամառ, ես իմ արձակուրդները անցկացրել եմ Եգիպտոսում։Եգիպտական արձակուրդներ իս ժամանակ գնացել եմ Սահարա անապատ, որտեղ այցելել եմ բեդուինների գյուղ և ծանոթացել նրանց ապրելակերպի հետ։ Բեդուինների գյուղում նստել եմ ուղտ։ Տեսել եմ օազիս։ Եվ կերել եմ բեդուինների կողմից պատրաստված լավաշ համեմատել եմ մեր լավաշի հետ։ Հայկական լավաշը ավելի լավն էր։ Ջիպերի մրցույթ եղավ, որը ծրագրից դուրս էր։ Նստել եմ բագի և կվադրացիկլ մեկ-մեկ էլ վարել, բայց մայրիկս իմ հետ էր։ Այտ ամենը դիտեք տեսանյութում ։)
Ամերիկայի հայտնագործումը. մաս2
Թագավորական թարգմանիչը կղզու բնակիչներին հարցեր է տալիս լատիներեն, հունարեն, անգամ հայերեն, բայց՝ անօգուտ: Նրան չեն հասկանում: Իսպանացիներին զարմացնում էր բնիկների ոսկյա զարդերի առատությունը, որը նրանք հեշտությամբ փոխանակում էին շատ հասարակ իրերի հետ: Այդ կղզին իսպանական տիրապետություն հայտարարելուց հետո, Կոլումբոսը շարունակում է նավարկել դեպի արևմուտք և հայտնագործում է Կուբա կղզին:
Կոլումբոսը կարծում էր, թե ինքը հասել է Չինաստանի արևելյան ափերը, Հնդկաստան, սակայն նա այստեղ չտեսավ ոչ հարուստ քաղաքներ, ոչ թանկարժեք քարեր ու ոսկի և ոչ էլ համեմունք: Փոխարենը նրանք առաջին անգամ ծանոթանում են ծխախոտի գործածությանը, կարտոֆիլի, լոլիկի, սեխի, եգիպտացորենի և եվրոպացիներին մինչ այդ անծանոթ շատ այլ մշակաբույսերի, որոնք հետագայում տարածվեցին բոլոր մայրցամաքներում:
Երկար փորձություններից ու մեծ արկածներից հետո 1493 թվականի հունիսի 16-ին Կոլումբոսը վերադառնում է Իսպանիա: Իսպանիայում նա ընդունվեց մեծ շուքով ու ցնծությամբ և թագավորական հրովարտակով մեծարվեց որպես ծովակալ և հայտնագործված երկրների փոխարքա: Նրա հաղթանակը լիակատար էր: Դրանից հետո Կոլումբոսը 1493-1504 թվականների ընթացքում ևս երեք անգամ ուղևորվեց դեպի արևմուտք, հայտնաբերեց նորանոր կղզիներ ու երկրներ, սակայն մինչև իր կյանքի վերջն էլ նա համոզված էր, որ հասել է Ասիայի արևելյան ափերին՝ Հնդկաստան: Նույնիսկ տեղաբնիկներին սխալմամբ հնդկացիներ անվանեց:
Կոլումբոսի մահից հետո մարդիկ իմացան, որ նրա հայտնաբերածը ոչ թե Ասիան է, այլ Նոր աշխարհ: Կոլումբոսի մեծագույն սխալը աշխարհագրական մեծագույն հայտնագործության պատճառ էր դարձել:
Իսկ ինչո՞ւ Նոր աշխարհը Կոլումբիա կոչվելու փոխարեն անարդարացիորեն Ամերիկա կոչվեց: Նոր աշխարհամասը Ամերիկա անվանվեց ի պատիվ մեկ այլ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի, որն առաջինը այն կարծիքը հայտնեց, որ Կոլումբոսը հայտնագործել է ոչ թե Ասիա տանող նոր ծովային ուղին, այլ Նոր աշխարհ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչո՞ւ էին եվրոպացիները ձգտում Հնդկաստան և Չինաստան հասնել ծովային ուղով։ Որովհետև մտածում էին որ կարճա
- Ինչպե՞ս էր ծրագրել Կոլումբոսը հասնել Հնդկաստան:

- Ի՞նչ նշանակություն ունեցան Կոլումբոսի ճանապարհորդությունները մարդկության համար: Ամերիկայի հայտնաագործումը
- Աշխարհի քարտեզով գտիր, թե աշխարհագրական ի՞նչ անուններ կան ի պատիվ Կոլումբոսի: կոլումբիա
- Ինչո՞ւ Նոր աշխարհը Ամերիկա կոչվեց: նրան նոր էին հայտնաբերել
Ամերիկա աշխարհամասը 1492 թվականին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը: Իսկ Ամերիկա այն կոչվել է ի պատիվ մեկ ուրիշ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի:
հղում հարաֆային ամերիկայի մասին https://youtu.be/3sF0V0_eGok
Ճամփորդություն Աֆրիկայով
Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպատակով, շրջանցեց Աֆրիկան հարավից, ապա հասավ Հնդկաստան և միաժամանակ ապացուցեց, որ Աֆրիկան առանձին մայրցամաք է: Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անանցանելի անապատային ավազաններով: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից առանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի 30 տարի կատարած ուսումնասիրությունները:
Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է: Օգտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Զամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թագուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնասիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդությունների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնագործումն էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:
Պարզվում է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:
Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնաբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին:
Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտնագործված Ամերիկայում
Հարցեր և առաջադրանքներ:
1.Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություններին:Վիկտորիա ջրվեղի հայտնագոտծումը տեղաբնիկներիվայրացական վերաբերմունքը
2.Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները: Ես- ըստ իս բացասական կողմը նայ է ,որ սևամորթներին վաճառելեն ստրկության նոր հայտնագործված ամերիկայու
Արեգ- դրական կողմը ,որ հայտնագործվել են նոր ջրվեժներ ու ամենակարևորը՝ Նեղոսի սնուցող վտակը՝ Սպիտակ Նեղոսը։
Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Զամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող՝ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:
Share this:
Ճանապարհորդություններ վաղ անցյալում. Մաս2
Մաս 2
Փյունիկիա հնագույն պետությունը գտնվում էր Միջերկրական ծովի արևելյան ափին: Այստեղ է ստեղծվել մեզ հայտնի ամենահին այբուբենը: Փյունիկեցիները հայտնագործել են Միջերկրական ծովի բազմաթիվ կղզիներ և հասել մինչև Ջիբրալթարի նեղուց: Ենթադրվում է, որ նրանք հասել են նույնիսկ մինչև Բրիտանական կղզիներ:
Փյունիկեցիները մեծ դեր են ունեցել եվրոպացիներին Արևելքի երկրների բարձր մշակույթին հաղորդակից դարձնելու գործում: Գիտնականները կարծում են, որ հենց փյունիկերեն «Ասու» և «Էրեբ» անուններն են, որ հին հունարենում դարձան «Ասիա» ու «Եվրոպա» և նրանցից էլ անցան մյուս ժողովուրդներին:
Հին հույներից շատ շատերն են հեռավոր ճանապարհորդություններ կատարել: Մեզ հայտնի հույն առաջին ճանապարհորդը համարվում է Հերոդոտոսը: Նա հին աշխարհի խոշորագույն ճանապարհորդն է: Հերոդոտոսն իր «Պատմություն» աշխատության մեջ շատ տեղեկություններ է հաղորդում իր այցելած երկրների ու նրանց բնակիչների սովորությունների, արհեստների մասին: Այդ աշխատության մեջ արժեքավոր տեղեկություններ կան Ք.ա. 5-րդ դարի Հայաստանի և նրա ու Միջագետքի երկրների միջև կատարվող առևտրի մասին:
Աշխարհը ճանաչելու գործում հին հույների համար մեծ նշանակություն ունեցան Ալեքսանդր Մակեդոնացու ռազմական արշավանքները: Ընդարձակելով իր տերության սահմանները՝ Ալեքսանդր Մակեդոնացին հասավ մինչև Հնդկաստան:
Հին Հռոմի տիրապետության ժամանակաշրջանում մարդկությանը հայտնի աշխարհի չափերը բավականին ընդարձակվեցին: Դրան մեծապես նպաստում էին տնտեսական աշխույժ կապերը և ռազմական արշավանքներն իրենցից դեպի արևմուտք, արևելք, հյուսիս և դեպի Աֆրիկա:
Առևտրական կապեր հաստատվեցին նույնիսկ հեռավոր Չինաստանի հետ:
Հեռավոր ժամանակներում մարդիկ փորձում էին Երկիրը պատկերել գծագրերի տեսքով: Դրանք էլ առաջին քարտեզներն էին հին աշխարհում:
Հին Հռոմում մեծ հաջողությամբ կազմում էին «ճանապարհային» քարտեզներ: Մեզ են հասել նաև այո ժամանակի հայտնի երկրների նկարագրությունները:
Ավստրալիայի հայտնագործումը
Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասարակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ: Ուշագրավ էր՝ հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին մոտենում է Ավստրալիայի հյուսիսային ափերին, հետո արևելյան ու հարավային ափերին: Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան էլ մեծ չէ: Սակայն հոլանդացիները այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝ անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապարհորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնասիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհորդություններ:
Կուկը 1769-1771 թվականներին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարավային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտնվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Զելանդիա կղզիներ: Նոր Զելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստրալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյուսիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայտարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»: Դրանից հետո Կուկը վերադառնում է Անգլիա:
Ջ. Կուկի վաստակը մարդկության առջև բարձր է գնահատվել, և նրա անունով են կոչվում ավելի քան 20 աշխարհագրական օբյեկտ՝ լեռ, կղզիներ, նեղուց:
Հետագայում, երբ ուսումնասիրվեցին Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի դարձան յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պարկավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն: Անգլիացիներն այստեղ բերեցին դինգո շանը, ճագարներին, որոնք նպաստավոր բնական պայմանների շնորհիվ վայրենացան և այնքան բազմացան, որ այժմ լուրջ վնասներ են հասցնում ոչ միայն մշակաբույսերի ցանքսերին, այլև վայրի բնությանը: Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է բավականին զարգացած մի պետություն՝ Ավստրալական Միությունը:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք: Երկրագնդի հավասարկշռության համար
- Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնագործել Ավստրալիան: Հոլանդացիները Աբել Թասմանի։Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում:
- Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաքներից: Ամբողջ մայրցամաքը մի պետություն է
Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում: Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ է աճում երկրագնդի հսկա ծառերից էվկալիպտը
Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են: Երկիր մոլորակի անգին հարստություններից մեկն էլ օդն է: Օդի շերտը, որը շրջապատում է Երկիրը, կոչվում է մթնոլորտ: Օդը մի քանի գազերի խառնուրդ է: Շնչելիս մենք օդից վերցնում ենք թթվածին գազը և արտաշնչում ածխաթթու գազ: Օդն անգույն է. թափանցիկ, անհամ և անհոտ, և մենք այն չենք տեսնում: Բայց բավական է քամի փչի, որ իսկույն զգանք օդի ուժը: Չէ՞ որ քամին օդն է՝ շարժման մեջ:
Քամին թույլ չի տալիս, որ մեծ քաղաքների կեղտոտ օդը տեղում մնա: Եթե քամի չլիներ, ամպերը կմնային ծովերի և օվկիանոսների վրա կուտակված, և ցամաքի վրա անձրև չէր տեղա:
Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:
Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու անաղարտ պահելու մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին: Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, անտառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանսպորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ: Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:
Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ավելանում է ածխաթթու գազի քանակը, ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը:
Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղտոտելն է:
Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Անտառները ոչ միայն օդը հարստացնում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:
Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ հիվանդության պատճառ դառնալ:
Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և, ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար: օդի և կյանքի
- Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:տրանսպորտային միջոցները
- Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը: բենիզինով
- Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք: պլաստիկ