Posted in քիմիա

Ֆիզիկական և քիմիական երևույթներ.Հոկտեմբերի 9-13

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:
 

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝

Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:  

Ֆիզիկական երևույթները լինում են՝ 

  • Մեխանիկական (մարմինների շարժում),
  • Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը),
  • Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում),
  • Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը),
  • Էլեկտրական (կենցաղային սարքեր, կայծակ),
  • Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) և այլն:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:
Նոր նյութերի առաջացմամբ երևույթները` քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ:
Քիմիական երևույթներին`ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:
Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:
Քիմիական  երևույթների  օրինակներ.

  • Վառելանյութի այրվելը,
  • Երկաթի ժանգոտելը և այլն:

Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:

Քիմիական ռեակցիաների հատկանիշները

Քիմիական ռեակցիային ուղեկցող երևույթնեերն են.

Գույնի փոփոխությունը: Լուցկու հատիկի այրման ընթացքում նրա գույնը փոխվում է:
Համի փոփոխությունը: Միսը եփվելիս փոխում է համը:
Հոտի հայտնվելը կամ անհետանալը: Որոշ նյութերի փոխազդեցության դեպքում կարող է առաջանալ հոտ: Օրինակ, երբ կաթը թթվում է կամ փտում է, ապա տարածվում է յուրահատուկ տհաճ հոտ:
Գազի անջատումը կամ կլանումը: Որոշ քիմիական ռեկացիաների ընթացքում անջատվում է գազ` պղպղջակների տեսքով:
Ջերմության անջատումը կամ կլանումը: Թղթի կամ ցանկացած նյութի այրման ընթացքում ջերմություն է անջատվում:
Լույսի անջատումը: Այրման ընթացքում անջատվում է նաև լույս:
Նստվածքի առաջացումը կամ անհետացումը:

Քիմիական ռեակցիաների ընթանալու պայմաններ

Որպեսզի տեղի ունենան քիմիական ռեակցիաներ, անհրաժեշտ են որոշակի պայմաններ.
1. Փոխազդող նյութերի հպում: Այդ նպատակով պինդ նյութերը կարելի է մանրացնել:
2.Փոխազդող նյութերի ջերմաստիճանի փոփոխություն: Որոշ դեպքերում փոխազդող խառնուրդն անհրաժեշտ է անընդհատ տաքացնել: Իսկ այլ դեպքերում՝ ջերմությունն անհրաժեշտ է միայն ռեակցիան սկսելու համար:
3. Լույսի ազդեցություն: Արեգակի լույսի ազդեցությամբ կանաչում են տերևները, գունաթափվում են շորերը, ներկանյութերը:
4.Էլեկտրական հոսանքի առկայություն: Ջրի քայքայումը տեղի է ունենում միայն էլեկտրական հոսանք անցնելիս:
5. Ճնշումը: Գազային նյութերում քիմիական ռեակցիաների համար ճնշումը կարևոր պայման է:

Unknown's avatar

Author:

Ես Արեգ Տոնոյանն եմ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանում: Սիրում եմ ճամփորդել:

Leave a comment