
Իսահակ Նյուտոն (անգլ.՝ Isaac Newton[9], դեկտեմբերի 25 1642 (հունվարի 41643)[1][2][3][…], Վուլստորպ Մանոր, Լինքոլնշիր, Անգլիայի թագավորություն[4] – մարտի 20 (31), 1727[5][6][3][…], Քենսինգթոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[7]), անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատանքի հեղինակն է, որտեղ շարադրել է Տիեզերական ձգողականության օրենքը և մեխանիկայի երեք օրենքները, որոնք դասական մեխանիկայի հիմքն են։ Մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկը, գույնի տեսությունը, դրել է ժամանակակից ֆիզիկական օպտիկայի հիմքերը, ստեղծել է շատ այլ մաթեմատիկական և ֆիզիկական տեսություններ։
