Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:
Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:
1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա: Իր կեցվացքի շնորհիվ
2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր: վեհ ու հպարտ
3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել: Արքա-թագավոր
խոշոր-մեծ
վեհ-վսեմ
կասկած- տարակույս
4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:
ոչ-այո
ծանր-թեթև
խոշոր- փոքր
մեծահոգի-սառնասիռտ
ոչնչացնել-վերածննել
կուշտ-սոոված
5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը: ընձառյուծին
6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։թաքնվում է, կոչել են ելել է, ասել, զիճել
7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։
700-յոթ հարյուր
800- ոթ հարյուր
300- երեք հարյուր
230- երկու հարյուր երեսուն
8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։
Նա սառնասիռտ որսի վրա բացահայտ է գնում՝ իր ուժգին մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների հզոր արքան որսի է ելել:
9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․
Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արդնանալ
10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝
-վածք- նստվաք, գրվածք, պատմվացք
-ային- տնային, սերուցքային, սարային
-ական- պետական տնտեսական, քաղաքական
-ակ- գնդակ, գետակ, տնակ
-եղեն- ծկնեղեն մրգեղեն մսեղեն
11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։
խոշոր ներկայացուցիչներից մեկը[1]։ Առյուծները խոշոր չափերի մկանոտ, բաշավոր կատուներ են, որոնց արտաքին բնութագրիչներն են կարճ, կլորավուն գլուխը, ցածր պարանոցը, շրջանաձև ականջները, ինչպես նաև երկար և մազոտ պոչը։ Առյուծների մոտ հստակորեն արտահայտված է սեռական տարբերակվածությունը (դիմորֆիզմը)․ արուների միջին համեմատական քաշը կազմում է 150-250 կգ, էգերինը՝ 120-182 կգ։