Posted in Մայրենի, Ուսումնական նյութեր

Փաթիլը

Ես ապրում էի մի մոլորակում, որտեղ շատ ցուրտ էր։ Ես որոշեցի ճամփորդել մեր մոլորակով , որպեսզի գտնեմ այդ սառնության պատճառը։ Գնացի անտառ կախարդական ծառի մոտ, այն կախարդական էր, որովհետև կարողանում էր խոսել և շատ խելոք բաներ էր ասում։ Ես գնացի նրա մոտ և հարցրեցի․

— Ինչո՞ւ է մեզ մոտ այսքան ցուրտ։

Նա պատասխանում է․

— Ես այդ հարցի պատասխանը չգիտեմ, որովհետև իմ մտքի խնձորները վերջացել են ինձ բերես դրանցից, ես քեզ քո հարցի պատասխանը կասեմ։

Ես ասացի լավ,

Գնացի, որ, բերեմ մեկ էլ տեսնեմ երեք հատ է մնացել ու հերթ էր մտածեցի ասեմ ․։

— Ինձ այս խնձորները պետք են, որպեսզի մեր աշխարհը տաքացնեմ։ Տարա այդ խնձորները ծառի մոտ նա կերավ և ասաց։

— Թելով կապի՛ր ինձ և երկու մյուս կախարդական ծառերի հետ, որ մեր մտքերը կապվեն։

Ես թելով կապեցի իրենց և գնացի մեր մոտի ծառին էլի հարցրեցի,

Իսկ նա պատասխանեց․

—Որովհետև մենք ապրում ենք փաթիլի վրա։

Posted in Հորինուկներ, Մայրենի, Իմ ստեղծագոռծությունները

Ինձ համար ամենաթանկ բանը

Հայրս ուժեղ ծրագրավորման թիմի ղեկավարն էր։ Նա ինձ և եղբորս կանչում է իր մոտ և ասում է․

—Ես ձեզ տալիս եմ հիսուն օր ժամանակ, որպեսզի ինձ ասեք երկու բան, որը չկա ։

Ես ասացի․

—Լավ, հայրիկ։

Ես զբոսնում էի այգով և մտածում ինչ այնպիսի բան կա, որ չկա հայրիկի աշխատատեղում։Այդ ժամանակ եղբայրս տանը նստած կարդում էր “Ամենապիտանի բանը” հեքիաթը: Նա այդտեղից վերցնում է օրինակ և որոշում է, որ հացն է ամենապիտանի բանը, որը չկա հայրիկի աշխատատեղում։ Ես այդ ժամանակ հասկացա, որ դա ազատությունն է։Եվ այդ պահին մեր ժամանակը լրանում է։ Հայրը մեզ կանչում է իր մոտ և ասում եղբորս․

—Ի՞նչ կասես, որ իմ աշխատատեղում չկա։

Եղբարս պատասխանում է․

—Հաց չկա, հայրիկ, քո աշխատողները միշտ գնում են դրսում են սնվում։

—Լավ։ Իսկ դո՞ւ ինչ կասես, տղաս։

— Ազատություն չկա, միայն հանգստին կարող են դուրս գալ։

Posted in Մայրենի, Ուսումնական նյութեր

Մայրենի 11.15.2021

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր: Երկիր-աշխարհ, իմաստուն-խելացի, վեհ կամք-, շտեմարան-նկուղ, մառան, փափագ-ցանկություն, ուղի-ճանապարհ, բարքեր-ապրելակերպ։
  • Կանաչով նշված բառերի հականիշները գրի՛ր: Ամենապիտանի-անհրաժեշտ, վառեց-կրակ, իմաստուն-հիմար, լույս-մութ, լցնես-դատարկել, երիտասարդ-ծեր։

Posted in Մայրենի

Կյանքից թանկ աբանը

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը ,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին

Անծանոթ բառեր

բոսոր

դալկահար

  1. Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:
  2. Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը: Կյանք գին չունի
Posted in Մայրենի, Իմ ստեղծագոռծությունները

Եռագույնի տեսքով անտառը

Ես առավոտյան արթնացա և տեսա դեղին գույնի մեջ կորած անտառ։ Բարձրացա մի ծառ, որ տեսնեմ ինչ-որ տեղ կա, որը դեղին չէ նայում եմ ինձնից 40 մղոն հյուսիս-արևելք։ Քայլում եմ դեպի այդ կետ մոտավորապես․ 20 մղոն էի անցել, տեսա մի տնակ, վրան գրա՛ծ վաճառվում է։ Ես մտածում եմ, թե ով կարող է սա, վաճառել հետ գնացի հենվեցի։

Continue reading “Եռագույնի տեսքով անտառը”
Posted in Մայրենի, Ուսումնական աշուն, Ուսումնական նյութեր

Ուսումնական աշուն մայրենի

Գիրքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը): Ղազարոս Աղայան հազարան հավք ամբողջական տարբերակ
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը։ Նրա լացի առարցյունքները դառնում էին մարգարիտներ։
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Երեք քույրերը Խոսրով շահ թագավորը,նրա գլխավոր այգպահը և նրա որդիները ևաղջիկը
  • երեք քույրերի մեծը ևմիջինըսաստիկ նախանձկոտ և չար։
  • կռտսեթը բարի և համես։
  • Խոսրով շահ-բարի
  • գլխավոր այգպահը-մանկասեր
  • այգեպահի որդիները- բարի կամեցող
  • այգեպահի աղջիկը-գեղեցիկ
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:հետաքրքիր գեղեցիկ պատմվացք
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը: Երևակայական աշխհարի անսահման ճանապարհ։
  • Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:
Posted in Մայրենի, Ուսումնական նյութեր

ԱՆՏԱՌՈՒՄ

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում


Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր ծվեններ-Շորի՝ գործվածքի ևն պատռված փոքրիկ շերտ՝ կտոր, ծլանգ: եղյամն-խոնավ օդ։ Արծաթում -Արծաթելը, արծաթվելը: Փայտահատ- Անտառափայտ կտրող բանվոր:
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:Մշուշոտ է անտառում

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն: մեղմ աղմուկ

գ)Օրոր էր ասում աշունն անտառին: Քամին ճոճում է ծառերը

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:ջուր է նստել սնկի գլխին

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Ատառապահի տնակի դիմաց խարույկը իր խաղաղ ծուխներ ծածանում։ Որովհեև դա շատ սիրուն է նայվում
  2. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր: Հեղինակը ներկայացնում է աշունը ոնց է անցնում անտառում թե վոնց է քամին
  3. Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները, ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:
  4. Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան  բառերի հոմանիշները:
  5. կապույտ-կապտագույն
  6. մշուշ-մշուշ
  7. կածան-արահետ
  8. եղյամն-ցողուն
  9. հողմ-քամի
  10. որսկան-Որսորդ
Posted in Մայրենի, Ուսումնական նյութեր

Սարերի աշունը

Ես բարձրանում էի մի սար, որի բարձրությունը 1333350000 կմ էր։ Բարձրանալիս տեսա ինչ-որ գիծ որից հետո ճամփաբաժան էր։ Կար երկու ճանապարհ և մեջտեղը նստած էր մի ծերունի իմաստուն պապիկ։ Ես հարցրեցի․

— Ու են տանում այս ճանապաները։

—Առաջինը Արեգստան սարից իջացնելով երկրորդը անհայտա ով գնացելա ել հետ չի եկել։

—Ես Արեգստանում եղել եմ նոր տպավորթյուններ եմ ուզում։

— Դե սենց գնա բարի ճանապարհ։

ես գնացի և տեսա մի գեղեցիկ ձի։ Որի կոխքը գրված Էր, ով գա այս ճանպարհով այս ձին իրեն է պատկանում ես մտածեցի որ նա դեռ այս սարի վրա է ուրեմն բոլորը գնում են Արեգստան։ Ինչ անեմ ես կվերցնեմ։ Նրա անունը Մակար ամենա արագ արագությունը 90 կմ/ժ։ Նստեցի նրա վրա նա վազեց դեպի վեր։ Մեզ մնաց բարձրանլ 133 կմ ես նայեցի շուռջբոլորը և տեսա տիեզերքումենք միքիչ վերև արևնա։ Բարձրացանք մոտավոր 120 նայում եմ ինչքան է մնում բարձրանալու 13 կմ ։ Դրանից երկու րոպե հետո ձին սկսում է խոսալ մեր լեզվով նա ասում է

—ինչքա եմ հոգնել։

—հեսա կկանենք։

Մենք տեսանք խոտի դեզ մենք յնտեղ կանեցինք։ Նա հաց կերավ։ Մեզ մնաց 1կմ։ Հենց սարի գագաթից երևաց արևը շատ գեղեցիկ։Հետ գալուց կանգնեցինք ծերունու մոտ և նրան ասացինք այս ճանապարհը տանում է այս սարի գագաթ։

—պարզ է։

Այնտեղ երորդ ճանապարհ է բացվել մենք դրանով գնացինք հայտնվեցինք անծառ ճանապարհ որը մեզ անեց Խուստուփ լեռ։ Ես մոռացա նշել որ Խուսռուփից իջանք ճամփաբաժանին այնտեղ ամեն ինչը դեղի էր։

Posted in Մայրենի, Ուսումնական նյութեր

Վիլյամ Սարոյան “Գեղեցիկ Սպիտակ ձիու ամառը” առաջադրանք 29-30 սեպտեմբեր։Մաս 1-2

Մաս առաջին

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ, — ասաց նա։

Continue reading “Վիլյամ Սարոյան “Գեղեցիկ Սպիտակ ձիու ամառը” առաջադրանք 29-30 սեպտեմբեր։Մաս 1-2″