Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:  Կայմները միացնել իրար և դնել նրա ծնոտների տակ։

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: Որ այն էլ ոչ ոքի կուլ չտար։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ Առաջարկությունս անցա՞վ միաձայն։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։

Ձուկը բացեց բերանը և խմեց ջուր։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

լողալ- լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել- զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։

յոթանասունհինգ երկու տասհազար

  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։

Հսկա ձուկ

Ճամփորդ նավ

Հետաքրքիր ճանապարհորդ

Փոքր ծով

  • Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։

Քաջ-անվախ

Հսկա-մեծ

Նորից-կրկին

Այժմ-հիմա

  • Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։

Խաղաղ-կատաղած

Չոր-թաց

Դուրս-ներս

Հանգիստ-անհագիստ

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Առաջին օր ՝

Ողջույն, բոլորին։ Արդեն մեկնարկվեց մեր ճամբարի երկրորդ շաբաթը։ Ես այսօր շատ ուրախ էի, որովհետև մեր ճամբարի երկրորդ շաբաթն է։ Մենք գնացինք արեցինք մայրենի ընկեր Քրիստինեն, կարդում էր ովա մասնակցելու քննություն և ասում է ում մոտ ինչ թերություն կա։ Հետո մենք ընդմիջում արեցինք և գնացինք մեր ընտրություններով։

Երկրորդ օր ՝

Ես այսօր շատ ուրախ էի, որովհետև մեր երկրորդ շաբաթն էր ճամբարի և երկրորդ օրը։ Մենք գնացինք ընկեր Հասմիկի հետ երգեցինք օտարալեզու երգ էր այդ երգերի և նոտաների հետ կարողեք ծանոթանալ Հասմիկ Մաթևոսյանի բլոգում։ Հետո մենք ընկեր Անիի հետ հեծանիվ քշեցինք և տեսանք ով ավելի արագ կվարի։ Դա կոչվում էր չորրորդ կանգառ: Եվ մեզ էր սպասում ուրախ լողափը։ Մենք գնացինք լողալու և մեր օրը ուրախ անցավ։

Երրորդ օր ՝

Այսօր ընկեր Քրիստինեն, մեզ սովորեցրեց թե ինչպես Word ֆայլը դարձնել PDF, քանի որ քննության ժամանակ մենք պետք է PDF-ի տեսքով ուղարկենք թեստերը։

Չորրորդ օր ՝

Այսօր մենք ընկեր ընկեր Հասմիկի հետ կրկնել ենք օտարալեզու երգ էր և սովորել ենք Հեյ ջան, Երևան երգը։ Եվ ընկեր Քրիստինեն պատրաստել էր մեր համար անակնկալ։ Եվ վաղը մենք գնալու ենք Կինո-Հայաստան դիտելու Օլիմպիկոս մուլտֆիլմը դիտելու։ Եվ կուտենք պաղպաղակ։

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Մայիսի 31-ին սկսվեց ամառային ճամբարը։ մեկնարկեցին նաև մայրենիի ևմաթեմատիկայի ստուգատեսները։Առաջին շաբաթվա ընթացքում ես ամփոփել եմ Երրորդ ուսումնական շրջանը։ Գրել եմ ստեղծագործական աշխատանք, որի վերնագիրը <<Չորս ընկերներ>> է։ Գնացել եմ ճամփորդության՝ Հունիսի երկուսի ճամփորդություն։ Պատմել եմ իմ հունիսի մեկի մասին։

Չորս ընկերներ

Ես և իմ ընկերները գնացել էինք տիեզերական հետախուզության, որի նպատակն էր հետ վերադարձնել Երկիր մոլորակից գողացած վաթսուն կիլոգրամանոց ադամանդը։ Այդ գործուղման ժամանակ մեր ընկերներից Ալեքսը մնաց այդ մոլորակի վրա։ Հենց այդ պահից էլ սկվսեց մեր տիեզերական արկածները։ Մենք սկսեցինք հետ վերադառնալ այդ մոլորակ։ Բայց տիեզերական գողերը կարողացան բռնել նաև մեր ընկեր Դանիելին և բանտ տանել։ Մնացինք երկու Արեգներով։ Մենք գտանք այդ բանտ տանող ճանապարհը, բայց այնտեղ լիքը կողպեքներ կային, որոնք բացվում էին հանելուկի ճիշտ պատասխանի դեպքում։ Առաջին կողպեքը բացվում էր, եթե այդ հանելուկին ճիշտ պատասխանեիր։ Հանելուկը հետևյալն էր՝ “Ինչպե՞ս են անվանում Մարս մոլորակը այլ կերպ”

Տարբերակներ՝ Ժանգոտ մոլորա՞կ, թե” Կարմիր մոլորակ։

Ես և Արեգը մտածեցինք, քննարկեցինք և որոշեցինք, որ դա Կարմիր մոլորակն է և դա ճիշտ պատասխանն էր։ Հարց երկրորդ՝ “Որո՞նք են սառցե մոլորակները”։ Տարբերակներ՝ Ուրան ևՆեպտունը, Յուպիտերը և Սատուրնը, Մերկուրին և Վեներան,Երկիր և Մարսը, Պլուտոնը ։

Ես և Արեգը մտածեցինք, քննարկեցինք, և որոշեցինք, որ Ուրանը և Նեպտունը ճիշտ պատասխանն էր։ Մենք հասանք վերջին հանելուկին։ “Այս կենդանիներից ո՞րը երբեք չի եղել տիեզերքում” ՝ կապիկ, կրիա, շուն, օձ։ Ես և Արեգը մտածեցինք, քննարկեցինք, և որոշեցինք, որ օձն է ճիշտ պատասխանը ։ Մենք Դանիելին ազատեցինք և փախանք, գնացինք հասանք այն մոլորակ, որտեղ Ալեքսին էինք թողել և տեսանք, որ Ալեքսին պետք չի օգնություն, այլ ադամանդի պաշտպաններին։ Նա կարողացել էր բոլորին հաղթել։Մենք Ալեքսին վերցրեցինք և ուղղորդվեցինք դեպի Մարսի վրայի Օլիմպիկուս սար, որպեսզի բռնեինք գողերի ղեկավարին։ Մենք նրան բռնեցինք և հետ վերադարձանք երկիր։ Ադամանդը մենք հանձնեցինք բանկ, գողին էլ՝ բանտ։

Հանելուկները վերցրել եմ “Տիեզերքում կորածները” գրքից։