Posted in Հորինուկներ, Մայրենի, Ուսումնական նյութեր

Կախարդական դդումը

դդումԼինում է չի լինում,  մի դդում  է լինում։  Նրան տեղից պոկում են, նրա արմատները նորից են կպնում։ Վերջը նրան մի ձև պոկեցին, տարան խանութ։ Խանութից նա փախավ, հասավ մի տուն այնտեղ նրան ուզում էին ուտել։ Երբ ուտում էին, նա նորից էր ստեղծվում։ Երբ սերմերը դնում էին  հողի տակ ,նրանք  փախնում էին մտնում դդմի մեջ։ Նա այնտեղից էլ  փախավ, գնաց, հասավ  իր հայրենիք՝ գյուղ, իր բարեկամների՝  հայրիկի, մայրիկի, տատիկի, պապիկի, քույրիկի և եղբոր մոտ։

Posted in Հորինուկներ, Մայրենի

Բարև, ձմեռ

Բարև, ձմեռ։ Ես շատ ուրախ եմ, որ դու եկար ,որովհետև հունվարին իմ հայրիկի և եղբոր, իսկ փետրվարին իմ ծնունդն է։ Ու դու նոր տարի է գալիս, դա իմ սիրած տոնն է, ուտել խմելու օրն է։ Նաև ձյուն և անձրև է գալիս, և հնարավորություն է տալիս ձնագնդիկ խաղալ և ձնեմարդ պատրաստել։

Posted in Հորինուկներ

Մկստանի աշունը

Լինում է չի լինում մի երկիր, որի մայրաքաղաքը Մկստանն է։

Այնտեղ հիմա աշունը է, անձրևի կաթիլների փոխարեն պանրի հատիկներ են թափվում։ Մկստանում ծառերի վրա միայն պանիր է աճում ։ Այնտեղ լողավազանում ջրի փոխարեն պանրի հատիկներ են լինում։ Եվ աշունը շագանակագույն է։

Posted in Հորինուկներ, Մայրենի

Չարաճճի ընկույզը

Lինում է, չի լինում մի մեծ ընկույզ է լինում և տղա է ու նրա անունը Չարիկ: Նա միշտ ուրախ է լինում ։ Մի անգամ նրան ծառի վրայից բռնեցին խանութի ճանապարհին: Մենակ նրան չէ, նրա հայրիկին էլ տարան վաճառելու: Նրանց միանգամից առան մյուս ընկույզների հետ և տարան: Երբ վերցրեցին, որ կոտրեն, նա խլռտաց, բայց չկարողացավ ազատվել, նրա բախտը չբերեց: Նրա հայրիկն էլ բռնեցին: Հետո ընկույզ մայրիկը հեռուստացույց նայելուց տեսավ, որ նրանք վտանգի մեջ են, արագ հասավ քաղաք և փրկեց նրանց։