Posted in Հորինուկներ, Մայրենի, Իմ ստեղծագոռծությունները

Ինձ համար ամենաթանկ բանը

Հայրս ուժեղ ծրագրավորման թիմի ղեկավարն էր։ Նա ինձ և եղբորս կանչում է իր մոտ և ասում է․

—Ես ձեզ տալիս եմ հիսուն օր ժամանակ, որպեսզի ինձ ասեք երկու բան, որը չկա ։

Ես ասացի․

—Լավ, հայրիկ։

Ես զբոսնում էի այգով և մտածում ինչ այնպիսի բան կա, որ չկա հայրիկի աշխատատեղում։Այդ ժամանակ եղբայրս տանը նստած կարդում էր “Ամենապիտանի բանը” հեքիաթը: Նա այդտեղից վերցնում է օրինակ և որոշում է, որ հացն է ամենապիտանի բանը, որը չկա հայրիկի աշխատատեղում։ Ես այդ ժամանակ հասկացա, որ դա ազատությունն է։Եվ այդ պահին մեր ժամանակը լրանում է։ Հայրը մեզ կանչում է իր մոտ և ասում եղբորս․

—Ի՞նչ կասես, որ իմ աշխատատեղում չկա։

Եղբարս պատասխանում է․

—Հաց չկա, հայրիկ, քո աշխատողները միշտ գնում են դրսում են սնվում։

—Լավ։ Իսկ դո՞ւ ինչ կասես, տղաս։

— Ազատություն չկա, միայն հանգստին կարող են դուրս գալ։

Posted in Հորինուկներ, Մայրենի, Ուսումնական գարուն

Պիցցայի մոլորակ

Իմ մոլորակը գտնվում է 1242 գալակտիկայում։ Այնտեղ ապրում է 70000000000 մարդ։ Մոլորակը պիցցայի տեսք ուներ։ Մոլորակում մի հաց ուտելու տեղ կար, որտեղ պիցցա չեն տալիս, այնտեղի պիցցան նույնիսկ ավելի համով է, քան հենց Իտալիայում։ Այնտեղի ամենագլխավոր օրենքը պիցցա սիրելն է, ով չի սիրում, նա մոլորակը պետք է լքի, և գան մեր գալակտիկայի մյուս մոլորակներից որը ուզում է, թող գնա։ Մեր արևը տարբեր ուտելիքներից է բաղկացած։

Posted in Հորինուկներ, Մայրենի, Ուսումնական նյութեր

Շատ բարձր սար

Մաս1

Ես բարձրանում էի մի սար, որի ճանապարհը անցնում է արևի մեջով։ Սարի գագաթը նույնիսկ Նեպտուն մոլորակից չի երևում։ Ես բարձրանում եմ ու բարձրանում և մին էլ մի լույս է երևում։ Արագ վազում եմ նրա մոտ տեսնում, ու տեսնում դա մեծ վիշապի կրակներ են։ Նա միանգամից հարձակվում է ինձ վրա։Մի մսի կտոր եմ հանում և տալիս իրեն, նա հանգստանում է և մարդկային ձայնով ասում․

-Դու այս սարն ես բարձրանու՞մ։

-Այո,- պատասխանում եմ ես։

Բարձրացի իմ պոչին, քեզ կօգնեմ։ Մենք բարձրանում ենք ու բարձրանում և ես զգում եմ, որ ցուրտ է, ես նրա բերանին մոտ եմ բերում մի փայտ, որը նա վառում է ու ես մոտ եմ բերում ինձ և տաքանում։ Մի քիչ էլ ենք բարձրանում և օդը քչանում է։ Մենք կանգնեցինք, ես իմ ջերմաչափով ստուգեցի քանի Ցելսիուս է, ես տեսա որ – 120 է նա կրակը ավելի ուժեղացրեց։ Մենք շաուրունակեցինք։ Հաջորդ օրը մենք հասանք Նեպտուն մոլորակ։ Այնտեղից մի քիչ էլ բարձրացանք և գագաթը երևաց մենք հասանք գագաթ։ Մենք բարձրացանք գագաթը և այնտեղից գեղեցիկ տեսարան բացվեց դեպի արեգակնային համակարգ։

Posted in Հորինուկներ, Մայրենի

Հսկա փաթիլը Ձմեռ պապիկի մոտ

Լինում է չի լինում մի մեծ փաթիլ է լինում։ Նա չի կարողանում ընկերանա իր տարիքայինների հետ, որովհետև նրան ոչ ոք չեն հավատում, որ նա ութ տարեկան է։ Նրան ասում են, որ երեսուներեք տարեկան փաթիլ է, ինչու է ուզում մեզ հետ խաղա։ Նա գնում է իր աշխարհը գտնելու։ Նա առաջինը գնում է լուսնի աշխարհ, այնտեղ գեղեցիկ էր, բայց դատարկ։ Նա գնաց արևի աշխարհ և վատ զգաց, այնտեղից թռավ ընկավ։ Նեպտունի աշխարհում նույնիսկ նրա համար էր ցուրտ։ Նա փախավ և ընկավ ձյան վրա, որտեղ մի գահ կար։ Նա նայեց, թե որտեղ է և տեսավ, որ ինչ-որ սարի գլխին է, որտեղ գահի վրա նստած էր Ձմեռ պապիկը։ Նա բարձրացավ սարի վրա և ասաց, որ երբ վերադառնա իր հայրենիք, Ձմեռ պապիկն այնպես անի, որ իր հետ ընկերանան։ Ձմեռ պապիկն ասաց, որ անպայման կկատարի իր ցանկությունը։ Հսկա փաթիլը լիքը լիքը փաթիլների հետ ընկերացավ։

Posted in Հորինուկներ, Մայրենի

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Շաուրնակություն

Եղնիկը գնում էր ու գալիս գնում էր ու գալիս երեխաներս ասեցին չի լինի մեր տւնը տանենեք անտառում դնենք։ Եղնիկը հենց լսումա գնում է իր ընկերների և ծնողների հետ գալիս։ Նրանք մեզ օգնեցին տունը բարձրացնենք դնենք մի մեծ կառքի վրա։ Օգնեցին տանենք մի բացատում դնենք։

Posted in osen, Հորինուկներ, Մայրենի

Ճանապարհ

Ես գնում էի մի ճանապարհով, որը տանում էր երկինք։ Ես գնում էի, գնում։  Ոչ մի բան չի երևում։ Մեկ էլ մի հատ ծառ, որի վրա աճում էին դեղձախնձորներ։ Ես բարձրանում էի ծառը, քաղում դեղձախնձորները և շարունակում  իմ  ճանապարհը։ Հենց հասա երկնքին, այնտեղից սիրուն տեսարան էր բացվում դեպի երկիր մոլորակ։ Իմ գնացած ճանապարհը ինձ ցույց էր տալիս, թե ինչքան սիրուն է մեր մոլորակը։

Հետ վերադառնալուց թեքվեցի, ուղղությունս փոխեցի ու սկսեցի բարձրանալ մի ծառազուրկ ճանապարհով, բարձրացա, բարձրացա, հայտնվեցի Խուստուփի գագաթին։

Ահա թե ուր տարավ ինձ իմ ճանապարհը։

Posted in osen, Հեռավար ուսուցում, Հորինուկներ, Ուսումնական նյութեր

Անսովոր ծաղիկը

Կար-չկար մի անսովոր ծաղիկ կար։ Նա այնքան գեղեցիկեր  որ տարա տուն պահեցի անցավ մի օր երկու օր երեք օր  և ես հերուստացուցեյ նայում և թեյ խմում   մեկել գնացի որ նրանց  ջուր բերեմ  որ ջրեմ մեկել տեսնեմ որ  նա թեյիս մոտ նստած     ուզումե  խմել և ես տեսնումեմ նրան և հականումեմ որ նա թիթեռնիկա  և հասկացա որ ցողունները խոտերեն։

This slideshow requires JavaScript.

Posted in Հորինուկներ, Մայրենի, Ուսումնական նյութեր

Մայրիկս նման է․․․

Իմ մայրիկը առյուծին և ձիու։ Առյուծին՝ ուժով, ձիուն՝ սիրունությամբ, թղթին՝ նիհարությամբ , ծաղիկին՝ քնքուշությամբ, Լամբորջինի  մեքենային՝ արագությամբ։ Ես նրան մարդկանցից  ամենաշատն եմ սիրում, իսկ Լամբորջինի մեքենան՝ մեքենաներից։

Posted in Հորինուկներ, Ուսումնական նյութեր

Շունն ու կատւն նոր ավարտ

– Համ ասիր,  համ չկարիր

Հոգնեցինք քու ձեռը ,

գլուխս սառեց, սառույց դարձավ։

Մյուս անգամ, որ գամ չեղավ, փողս կառնեմ , հետ կեթամ  իմ արվեստանոցը կշինեմ,

քեզ չեմ  թողի, որ գործ անես։

Կատուն ասաց․

-Հա ինչիս է պետք, սարքում ես, սարքի։