Posted in Ուսումնական նյութեր, հայրենագիտությաուն

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում(Հայրենագիտություն)

Բաժին

Բարև ձեզ։ Ես Արեգ Տոնոյաննեմ։ Այսoր ես կներկայացնեմ ուսումնական երրորդ շրջանի ամփոփումը հայրենագիտության տեսանկյունից։ Ընկեր Հեղինեի հետ մենք արել են բազում նախագծեր օրինակ՝ դրանցից իմ ամենաշատ հավանածը, ճամփորդություն դեպի Երևանի ձիարձաները կամ հեծյալ արձաները։

Չորս ամենալավ նախագծերը

  1. Երևանի ձիարձաները կամ հեծյալ արձաները

2. Բագրատունյաց թագավորություն

3. Հայոց պետականության խորհդանիշները

4. Դավիթ Անհաղթի անունը կրող վայրեր

Շնորհակալություն ուշադրության համար։ ։D

Posted in Ուսումնական նյութեր, հայրենագիտությաուն

Բագրատունյաց թագավորություն

Բագրատունյաց շրջանի ի՞նչ ճարտարապետական կառույցներ են պահպանվել այսօր։

Հաղպատ, Սանահին, Սբ․ Խաչ եկեղեցի, Տաթևի վանքը, Ախթամար, Անի։

Բագրատունյաց թագավորություն

Աշոտ II Երկաթ 

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը
նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի,
որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:

Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։

Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:

Posted in հայրենագիտությաուն

Ձիարձաններ

Մենք զբոսնում էինք Երևանում ձիարձաները տեսնելու համար։ Տեսանք բոլոր ձիարձաները բացի Գայից։ Գնացինք մետրո։ մետրոից իջանք Զորավար Անդրանիկ կայարան։ Գնացինք Վարդան Մամիկոնյանի արձանը էնտեղից քայլեցինք դեպի հրապարակ։ Հրապարակի մետրով բաղրամյան։

Posted in հայրենագիտությաուն

Հայրենագիտություն

  • Բագրատունյաց շրջանի ի՞նչ ճարտարապետական կառույցներ են պահպանվել այսօր։ Անի քաղաք, Սանահին, Հաղպատ, Սբ Խաչ Եկեղեցի։
  • Բագրատունիների անունը կրող ի՞նչ վայրեր կան Երեւանում։ Բագրատունյաց պողոտա, Բագրատույաց թանգարան։
Posted in english, հայրենագիտությաուն

Կոնդ Kond

Հայերեն

Մենք մայսի հինգին գնացել ենք Կոնդ թաղամաս։ Այնտեղ մենք ծանոթացել ենք պարոն Նաիրիի հետ։ Նա մեզ տարել է Կոնդի ամենասիրուն վայրերը օրինակ մզկիթը և աղբյուրները։ Կոնդ մտնելիս այնպիսի տպավորությունա ոնցոր պոռտալի մեջով անցնես դեպի հին Երևան։

English

Today we went to Kond district. There we met Mr. Nairi. He took us to Kond’s favorite places, such as the Persian mosque of 16th century. To get the impression of entering Kond, go through the old portal to the old Yerevan.

Posted in հայրենագիտությաուն

Արձաններ

Ավետիկ Իսահակյան

Հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի հուշարձանը գտնվում է Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգում` Խանջյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, այժմյան Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը` Լիպարիտ Սադոյանը: Արձանի նյութերը` բրոնզ և գրանիտ:

Ավետիք Իսահակյանի հիշատակի հավերժացմանը նպատակաուղղված` ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշման /1958 թ. մարտ/ հիման վրա հայտարարվեց մրցույթ Երևանում նրա արձանը կանգնեցնելու համար:

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1965 թ. հունիսի 12-ին: Արարողությանը մասնակցել են ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը, Երևանի Ավ. Իսահակյանի անվան դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, մտավորականության ներկայացուցիչներ:

Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ Արմեն Տիգրանյանի արձանը դրվել է 1987 թ., Օղակաձև զբոսայգում: Արձանի նյութը բազալտ է, բարձրությունը` 5 մ, քանդակագործ` Արտաշես Հովսեփյան, ճարտարապետ՝ Էդմոնդ Տիգրանյան:

Հոանես Այվազովսյի

(Հովհաննես Այվազյան) (1817-1900 թթ.) – աշխարհահռչակ հայ ծովանկարիչ, մարտանկարիչ, կոլեկցիոներ, բարերար: 2003 թվականի մայիսի 1-ին, Երեւանի կենտրոնում Կամերային երաժշտության տան հարևանությամբ, բացվեց մեծ ծովանկարիչ Իվան Այվազովսկու (Հովհաննես Այվազյան) հուշարձանը: Հեղինակ – Յուրի Պետրոսյան: Հուշարձանը տեղադրված է մայրաքաղաքի գեղատեսիլ հրապարակներից մեկում և պատկերում է ծովային մեծ նկարչին ՝ վրձինն ու ներկապնակը ձեռքին:

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԵՐ

«Բարեկամության ձեռքեր» հուշարձանը գտնվում է Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգում: 1967 թ. հուշարձանի նախնական մանրամասերը Իտալիայի Կարարա քաղաքից բերվել են Երևան: Ըստ պաշտոնական համաձայնագրի` Երևանն ու Կարարան քույր քաղաքներ են 1973 թ-ից, սակայն նրանց միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 1960-ական թթ. սկզբին:

1965 թ. Կարարա քաղաքում կազմակերպվում է քանդակագործության բիենալե, որին Երևանից մասնակցում էր երիտասարդ քանդակագործ Արա Հարությունյանը, ով արդեն երեք խոշոր հուշարձանների («Սայաթ-Նովա», Գեղարդի «Առյուծ» և Կոմիտասի մահարձան) հեղինակ էր: Այցելելով Կարարայի նշանավոր մարմարի քարհանք` քանդակագործը նկատում է խոշոր արձանի մանրամասեր` ձեռքեր, ոտքերի մասեր, գլուխ: Պարզվել է, որ դրանք Քրիստոսի ապագա արձանի մասերն են, որը, հովանավորներ չունենալու պատճառով, քանդակագործը չի ավարտել: 1966 թ. Երևանի քաղխորհրդի պատվիրակությունը մեկնում է Կարարա: Ի նշան երկու քաղաքների բարեկամության` Կարարայի քաղաքապետարանը տվյալ մանրամասերն ուղարկում է Երևան: 1967 թ. քանդակագործ Արա Հարությունյանը Կարարայից բերված` Քրիստոսի արձանաձեռքերից ստեղծում է մի հորինվածք, որտեղ աջ ձեռքի մատնեմատը ծալված է` համարյա բթին կպած, և աջ ձեռքը տեղադրված է ձախ ձեռքի բացվածքի մեջ:

1967 թ. տեղի է ունենում «Բարեկամության ձեռքեր» հուշարձանի պաշտոնական բացման արարողությունը: Այդ օրվանից սկսած` հուշարձանը դառնում է Երևանի համայնապատկերի անբաժանելի մասը:

Սպասում

Հայկական քանդակագործությունը, սկիզբ առնելով հնագույն ժամանակներից և անցնելով պատմական տարբեր փուլերով,գրավել է իր ուրույն տեղը հայ ճարտարապետության մեջ։ Այժմ մայրաքաղաք Երևանում ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել քանդակների, որոնց ծագման մասին մեծամասամբ տեղեկություններ չունեն քաղաքացիները։ Ձեզ ենք ներկայացնում Օղակաձև զբոսայգու գողտրիկ անկյուններից մեկում կանգնած մի արձան, որի ստեղծման պատմությունը բավականին հետաքրքիր է և խորհրդանշական։ Արձանի անունն է «Սպասում»։ «Սպասում» արձանի մանրակերտը նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանը կերտել է 1930-ականներին՝ գիպսից: Նրա ծննդյան 90-ամյակի առթիվ 1989թ. դեկտեմբերի 29-ին ՀԽՍՀ կառավարությունը որոշեց Օղակաձև զբոսայգում տեղադրել «Սպասում» արձանը։ Արձանի ստեղծման աշխատանքները (ձուլում, տեղադրում) իրականացրին քանդակագործի զավակները (Սուրենը և Աննան) և 1999-ին Թարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ «Սպասում» բրոնզաձույլ արձանը նվիրեցին քաղաքամայր Երևանին: «Սպասում» դեկորատիվ արձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2000թ. հուլիսի 29-ին Օղակաձև զբոսայգում։ Բացմանը խոսք ասացին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը, քանդակագործի որդին` Սուրեն Թարյանը: Այս արձանի գիպսե կաղապարը տեղադրվել է Խարբերդի ճանապարհին: 2002 թվականին բրոնզաձույլ արձանի ձախ ոտքի մի մասը «մետաղակեր» վանդալները կտրեցին և տարան: Արձանը վերականգնեց ճանաչված դրվագող Ներսես Չարախչյանը Սուրեն Թարյանի նախաձեռնությամբ և միջոներով: Արձանի նյութը` բրոնզ, գրանիտ, բարձրությունը 1,8 մ է։ Արձանն առաջին հայացքից տպավորվում է իր խորհրդավորությամբ և անչափ համահունչ է այն անվանը, որը կրում է։