Posted in բնագիտություն, Բնագիտական

Ես Սահարա անապատում -մաս առաջին

Այս ամառ, ես իմ արձակուրդները անցկացրել եմ Եգիպտոսում։Եգիպտական արձակուրդներ իս ժամանակ գնացել եմ Սահարա անապատ, որտեղ այցելել եմ բեդուինների գյուղ և ծանոթացել նրանց ապրելակերպի հետ։ Բեդուինների գյուղում նստել եմ ուղտ։ Տեսել եմ օազիս։ Եվ կերել եմ բեդուինների կողմից պատրաստված լավաշ համեմատել եմ մեր լավաշի հետ։ Հայկական լավաշը ավելի լավն էր։ Ջիպերի մրցույթ եղավ, որը ծրագրից դուրս էր։ Նստել եմ բագի և կվադրացիկլ մեկ-մեկ էլ վարել, բայց մայրիկս իմ հետ էր։ Այտ ամենը դիտեք տեսանյութում ։)

Posted in բնագիտություն

Ամերիկայի հայտնագործումը. մաս2

Թագավորական թարգմանիչը կղզու բնակիչներին հարցեր է տալիս լատիներեն, հունարեն, անգամ հայերեն, բայց՝ անօգուտ: Նրան չեն հասկանում: Իսպանացիներին զարմացնում էր բնիկների ոսկյա զարդերի առատու­թյունը, որը նրանք հեշտությամբ փոխանակում էին շատ հասարակ իրերի հետ: Այդ կղզին իսպանական տիրապե­տություն հայտարարելուց հետո, Կոլումբոսը շարունակում է նավարկել դեպի արևմուտք և հայտնագործում է Կուբա կղզին:
Կոլումբոսը կարծում էր, թե ինքը հասել է Չինաստանի արևելյան ափերը, Հնդկաստան, սակայն նա այստեղ չտե­սավ ոչ հարուստ քաղաքներ, ոչ թանկ­արժեք քարեր ու ոսկի և ոչ էլ համե­մունք: Փոխարենը նրանք առաջին ան­գամ ծանոթանում են ծխախոտի գործա­ծությանը, կարտոֆիլի, լոլիկի, սեխի, եգիպտացորենի և եվրոպացիներին մինչ այդ անծանոթ շատ այլ մշակա­բույսերի, որոնք հետագայում տարած­վեցին բոլոր մայրցամաքներում:

Երկար փորձություններից ու մեծ արկածներից հետո 1493 թվականի հու­նիսի 16-ին Կոլումբոսը վերադառնում է Իսպանիա: Իսպանիայում նա ընդունվեց մեծ շուքով ու ցնծությամբ և թագավորական հրովարտակով մեծարվեց որպես ծովակալ և հայտ­նագործված երկրների փոխարքա: Նրա հաղթանակը լիակատար էր: Դրանից հետո Կոլումբոսը 1493-1504 թվականների ընթացքում ևս երեք անգամ ուղևորվեց դեպի արևմուտք, հայտնաբերեց նորանոր կղզիներ ու երկրներ, սակայն մինչև իր կյանքի վերջն էլ նա համոզված էր, որ հասել է Ասիայի արևելյան ափերին՝ Հնդկաստան: Նույնիսկ տեղաբնիկներին սխալմամբ հնդկացիներ անվանեց:
Կոլումբոսի մահից հետո մարդիկ իմացան, որ նրա հայտնաբերածը ոչ թե Ասիան է, այլ Նոր աշխարհ: Կոլումբոսի մեծագույն սխալը աշխար­հագրական մեծագույն հայտնագործության պատճառ էր դարձել:
Իսկ ինչո՞ւ Նոր աշխարհը Կոլումբիա կոչվելու փոխարեն անարդա­րացիորեն Ամերիկա կոչվեց: Նոր աշխարհամասը Ամերիկա անվանվեց ի պատիվ մեկ այլ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի, որն առաջինը այն կարծիքը հայտնեց, որ Կոլումբոսը հայտնագործել է ոչ թե Ասիա տանող նոր ծովային ուղին, այլ Նոր աշխարհ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին եվրոպացիները ձգտում Հնդկաստան և Չինաստան հասնել ծովային ուղով։ Որովհետև մտածում էին որ կարճա
  2. Ինչպե՞ս էր ծրագրել Կոլումբոսը հասնել Հնդկաստան:
  1. Ի՞նչ նշանակություն ունեցան Կոլումբոսի ճանա­պարհորդությունները մարդկության համար: Ամերիկայի հայտնաագործումը
  2. Աշխարհի քարտեզով գտիր, թե աշխարհագրական ի՞նչ անուններ կան ի պատիվ Կոլումբոսի: կոլումբիա
  3. Ինչո՞ւ Նոր աշխարհը Ամերիկա կոչվեց: նրան նոր էին հայտնաբերել

Ամերիկա աշխարհամասը 1492 թվականին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը: Իսկ Ամերիկա այն կոչվել է ի  պատիվ մեկ ուրիշ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի:

հղում հարաֆային ամերիկայի մասին https://youtu.be/3sF0V0_eGok

Posted in բնագիտություն

Ճամփորդություն Աֆրիկայով

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից, ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է: Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազաններով: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից առանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Զամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնագործումն էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:
Պարզվում է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:
Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնաբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին:
Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում

Հարցեր և առաջադրանքներ:

1.Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:Վիկտորիա ջրվեղի հայտնագոտծումը տեղաբնիկներիվայրացական վերաբերմունքը

2.Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները: Ես- ըստ իս բացասական կողմը նայ է ,որ սևամորթներին վաճառելեն ստրկության նոր հայտնագործված ամերիկայու

Արեգ- դրական կողմը ,որ հայտնագործվել են նոր ջրվեժներ ու ամենակարևորը՝ Նեղոսի սնուցող վտակը՝ Սպիտակ Նեղոսը։

Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարան­ցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Զամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող՝ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:

Share this:

Posted in բնագիտություն

Ճանապարհորդություններ վաղ անցյալում. Մաս2

Մաս 2

Փյունիկիա հնագույն պետությունը գտնվում էր Միջերկրական ծովի արևելյան ափին: Այստեղ է ստեղծվել մեզ հայտնի ամենահին այբուբենը: Փյունիկեցիները հայտնագործել են Միջերկրական ծովի բազմաթիվ կղզիներ և հասել մինչև Ջիբրալթարի նեղուց: Են­թադրվում է, որ նրանք հասել են նույնիսկ մինչև Բրիտանական կղզիներ:
Փյունիկեցիները մեծ դեր են ունեցել  եվրոպացիներին Արևելքի երկրների բարձր մշակույթին հաղորդակից դարձնելու գործում: Գիտնականները կարծում են, որ հենց փյունիկերեն «Ասու» և «Էրեբ» անուններն են, որ հին հունարենում դարձան «Ասիա» ու «Եվրոպա» և նրանցից էլ անցան մյուս ժողովուրդներին:

Հին հույներից շատ շատերն են հեռավոր ճանապարհորդություններ կատարել: Մեզ հայտնի հույն առաջին ճանապարհորդը համարվում է Հերոդոտոսը: Նա հին աշխարհի խոշորագույն ճանապարհորդն է: Հերոդոտոսն իր «Պատմություն» աշխատության մեջ շատ տեղեկություններ է հաղորդում իր այցելած երկրների ու նրանց բնակիչների սովորու­թյունների, արհեստների մասին: Այդ աշխատության մեջ արժեքավոր տեղեկություններ կան Ք.ա. 5-րդ դարի Հայաստանի և նրա ու Միջագետքի երկրների միջև կատարվող առևտրի մասին:
Աշխարհը ճանաչելու գործում հին հույների համար մեծ նշանակու­թյուն ունեցան Ալեքսանդր Մակեդոնացու ռազմական արշավանքները: Ընդարձակելով իր տերության սահմանները՝ Ալեքսանդր Մակեդոնացին հասավ մինչև Հնդկաստան:
Հին Հռոմի տիրապետության ժամանակաշրջանում մարդկությանը հայտնի աշխարհի չափերը բավականին ընդարձակվեցին: Դրան մեծա­պես նպաստում էին տնտեսական աշխույժ կապերը և ռազմական արշա­վանքներն իրենցից դեպի արևմուտք, արևելք, հյուսիս և դեպի Աֆրիկա:
Առևտրական կապեր հաստատվեցին նույնիսկ հեռավոր Չինաստանի հետ:
Հեռավոր ժամանակներում մար­դիկ փորձում էին Երկիրը պատ­կերել գծագրերի տեսքով: Դրանք էլ առաջին քարտեզներն էին հին աշխարհում:
Հին Հռոմում մեծ հաջողությամբ կազմում էին «ճանապարհային» քարտեզներ: Մեզ են հասել նաև այո ժամանակի հայտնի երկրների նկարագրությունները:

Posted in բնագիտություն

Ավստրալիայի հայտնագործումը

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ: Ուշագրավ էր՝  հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին  մոտենում է Ավստրալիայի հյուսիսային ափերին, հետո արևելյան ու հարավային ափերին:  Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի  ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները  այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնա­սիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհոր­դություններ:
Կուկը 1769-1771 թվա­կաններին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարա­վային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտնվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Զելանդիա կղզիներ: Նոր Զելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստրալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյու­սիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայ­տարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»: Դրանից հետո Կուկը վերադառնում է Անգլիա:
Ջ. Կուկի վաստակը մարդկության առջև բարձր է գնահատվել, և նրա անունով են կոչվում ավելի քան 20 աշխարհագրական օբյեկտ՝ լեռ, կղզիներ, նեղուց:

Հետագայում, երբ ուսումնասիրվեցին Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի դարձան յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պար­կավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն: Անգլիացիներն այստեղ բերեցին դինգո շանը, ճագարներին, որոնք նպաստավոր բնական պայմանների շնորհիվ վայրենացան և այնքան բազմացան, որ այժմ լուրջ վնասներ են հասցնում ոչ միայն մշակաբույսերի ցանքսերին, այլև վայրի բնությանը: Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է բավականին զարգացած մի պետություն՝ Ավստրալական Միությունը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք: Երկրագնդի հավասարկշռության համար
  2. Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնագործել Ավստրալիան: Հոլանդացիները Աբել Թասմանի։Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում:
  3. Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից: Ամբողջ մայրցամաքը մի պետություն է

Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում: Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ է աճում երկրագնդի հսկա ծառերից էվկալիպտը

Posted in բնագիտություն

Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են:  Երկիր մոլորակի անգին հարստություններից մեկն էլ օդն է:  Օդի շերտը, որը շրջապատում է Երկիրը,  կոչվում է մթնոլորտ: Օդը  մի քանի գազերի խառնուրդ է: Շնչելիս մենք օդից վերցնում ենք թթվածին  գազը  և   արտաշնչում ածխաթթու գազ: Օդն անգույն  է. թափանցիկ,  անհամ և անհոտ, և մենք այն չենք տեսնում: Բայց բավական է քամի փչի, որ իսկույն զգանք օդի ուժը: Չէ՞  որ քամին օդն է՝ շարժման մեջ:
Քամին թույլ չի տալիս, որ մեծ քաղաքների կեղտոտ օդը տեղում մնա: Եթե քամի չլիներ, ամպերը կմնային ծովերի և  օվկիանոսների վրա կուտակված, և ցամաքի վրա անձրև չէր տեղա:
Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:

Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու ա­նաղարտ պահելու մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին: Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, ան­տառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանս­պորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ: Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործ­վող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:
Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ա­վելանում է ածխաթթու գազի քանակը, ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը:
Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:
Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Անտառները ոչ միայն օդը հարստաց­նում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:
Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ  հիվանդության պատճառ դառնալ:
Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և, ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար: օդի և կյանքի
  2. Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:տրանսպորտային միջոցները
  3. Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը: բենիզինով
  4. Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք: պլաստիկ
Posted in բնագիտություն

բնագիտություն 21.10.20

Մեծությամբ հիներորդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:

Ողողվում է խաղաղ օվկիանոսի, Ատլանտյան օվկիանոսի և հնդկական օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով):
Անտարկտիդան ծածկված է —- կմ հաստությամբ սառույցով։ Այստեղ բուսականություն չկա, դրա համար էլ Անտարկտիդայում բնակվող կենդանիները սնվում են ծովային բույսերով և կենդանիներով։