- Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ: պարզ նյութերի և թթվածնի օքսիդացման առցյունքներ
- Ո՞րն է օքսիդացման ռեակցիան: Պարզ նյութերի օքսիդացումը
- Ի՞նչ կիրառություն ունեն ձեզ ծանոթ օքսիդները: Ացխաթթու գազ Կիրառվում է հանքային ջրերի գազավորման մեջ է կիրառվում
Category: բնագիտություն
Բնագիտություն 09.14.22
Պատասխանել հարցերին։
- Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։ Այն երևութները որոնց ժամաբակ նյութի արտաքինը փոխվում է բայց ագրեգատայինը չէ։
- Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ։ Համի փոփոխումը արտաքինիի փոփոխումը հոտի փոփոխումը։
- Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների համար անհրաժռշտ մի քանի պայման։
Տնային առաջադրանք։
- Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։ լոցկու այրվելը, երկաթի ժանգոտելը
- Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։ Այո
Բնագիտություն 09.06.22
Հեշտ ծավալը հաշվելու մեթոդ
Քարոլորտ ամփոփիչ հարձեր
1.Ի՞նչ շերտերից է կազմված Երկիրը:
Երկիրը կազմված է մեջտեղ միջուկից, միջնապատյանից և երկրակեղևից:
2.Ի՞նչ է քարոլորտը:
Քարոլորտ են անվանում Երկրի միասնական թաղանթը որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից։
Ո՞ր պատասխանն է ճիշտ.
1. Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
ա) հարթակներում բ)երկրակեղևում
2. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
ա) նստվածքային բ) բազալտայինգ) Գրանիտային
Լրացրեք նախադասությունները:
1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում են սեյսմիկ գոտիներ:
2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմական տեսակ՝հարթավայր և լեռներ :
3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են գործող :
4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ :
5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են հարաբերական:
Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է: Ճիշտ է
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ:Սխալ է
3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Ճիշտ է
4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով: Սխալ է
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարությամբ: Ճիշտ է
Երկրաշարժ
Երկրաշարժի ժամանակ Երկրի կեղևը սկսում է ցնցվել, և եթե ցնցումներն ուժեղ են, դրանք կարող են նույնիսկ շենքեր քանդել: Այն վայրերում, ուր երկրաշարժներն ավելի հաճախ են լինում, շենքերը կառուցում են հատուկ ձևով, որ դիմանան ցնցումներին:
Երկրաշարժի ուժը չափվում է պայմանական միավորներով՝ բալերով: Մեկ բալից թույլ երկրաշարժերը չեն գրանցվում: Դրանք գրանցում են միայն հատուկ սարքերը: Մարդիկ երկրաշարժերը զգում են 3-4 բալ ուժգնության դեպքում: 7 բալից բարձր երկրաշարժերը համարվում են ավերիչ: Այն վայրերը, որտեղ երկրաշարժեր ավելի հաճախակի են տեղի ունենում, կոչվում է սեյսմիկ գոտիներ:
Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում է խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ, իսկ Երկրի մակերևույթին՝ օջախի վերևում գտնվող կետը կոչվում է երկրաշարժի վերնակենտրոն (էպիկենտրոն):
Սակայն շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է պաշտպանվել երկրաշարժի ժամանակ: Դա, իհարկե, կախված է այն բանից, թե մարդ որտեղ է գտնվում, երբ երկրաշարժ է սկսվում: Եթե շենքի ներսում եք և չեք հասցնի արագ դուրս գալ, ճիշտ կլինի թաքնվել որևէ ամուր կահույքի տակ, որպեսզի ընկնող իրերը ձեզ չվնասեն: Իսկ եթե դրսում եք, պիտի աշխատեք գնալ բաց տեղ՝ կառույցներից, ծառերից և հոսանքալարերից հեռու:
Ջրոլորտ
Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ:
Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:
Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանոսի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:
Մարդուն անհրաժեշտ քաղցրահամ ջրի ծավալը մեր մոլորակի վրա շատ չնչին է, ըստ որում՝ բաշխված է խիստ անհավասարաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակավության պատճառով առաջացել են անապատներ:Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:
Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում:
Հայտնի է, որ նյութերը տաքանալիս ընդարձակվում են, դրանց խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունը մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրը միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լուծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանազան նյութեր:
Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:
Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:
Աղի ջրերը պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերը նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճակում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:
Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրը, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակտերիաներ չի պարունակում:
Ջրի մյուս կարևոր հատկությունը ջերմունակությունն է, այսինքն՝ ջերմություն կլանելու և կուտակելու հատկությունը:
Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառվա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝ շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որպես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճանով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը՝ սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործընթացը. կլանված ջերմությունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:
Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
Օվկիանոսի, ցամաքի, մտնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը, որը կոչվում է ջրոլորտ: Ջրոլորտի երեք հիմնական բաղադրիչներն են՝ Համաշխարհային օվկիանոսը, ջուրը, ջրային գոլորշիները մտնոլորտում և ցամաքային ջրերը։
2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:
3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:
Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծված աղեր, կոչվում են քաղցրահամ։
4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:
Ջրի մյուս կարևոր հատկությունը ջերմունակությունն է, այսինքն՝ ջերմություն կլանելու և կուտակելու հատկությունը:
Ջուրր սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Ջուրը՝ սառույց, կամ գոլորշին հեղուկ դառնալիս, կլանված ջերմությունն անջատվում է և հաղորդվում շրջապատին: Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:
5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամանակ հետո շոգը մեղմվում է:
Ամառվա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝ շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որպես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճանով նվազել՝ մեղմացնելով շոգը:
Share this:

Lեռներ և հարթավարեր
1.Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը: Արտածին և ներծին: Ներծինը ստեղծում է հրաբուխներ, լեռներ, սարեր, իսկ արտածինը ոչնչացնում է դրանք: Արտածին ուժերին հարկավոր է բավական շատ ժամանակ ներածնի ստեղծածը ոչնչացնելու համար, իսկ ներածնին մի քանի վարկյան ստեղծելու համար:
Continue reading “Lեռներ և հարթավարեր”Իմ բույսը
Ես ունեմ անապատային ծաղիկներ որոնց ցանել եմ մեկ ամիս առաջ։ Ծաղիկների մաքսիմալ բարձրությունը 25սմ է իսկ գլխիկի լայնությունը 5 սմ։ Իմ ցանածներից տասնմեկը ծիլ են տվե
Քարոլորսի ներքին կազմվացքը

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից՝ ներքին և արտաքին: Ներքին շերտի ջերմաստիճանը հասնում է 6300°C-ի, արտաքինը՝ 6100 °C-ի: Միջուկի կենտրոնում ջերմաստիճանը հասնում է 6000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը՝ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:
Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:
Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է՝ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին՝ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներ են, օրինակ՝ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ :
Օգտակար հանածոներից են, օրինակ՝ նավթը, քարածուխը, տորֆը, բնական գազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ՝ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը՝ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ՝ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ՝ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:
Հարցեր
1.Ի՞նչ շերտերից են կազմված Երկիրը: Միջուկ, միջնապատյան, երկնակեղև
2. Ի՞նչ է քարոլորտը: Ամենա պինդ շերտերից մեկը։
3. Ինչպիսի՞ կարծր ապարներ կան: երկաթներ