Բառերի այնպիսի փոփոխությունը, որից կախված է նրանց պաշտոնը նախադասության մեջ կոչվում է հոլովում։
Հայերենում հոլովվում են գոյականը և որոշ դերանուններ։
Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովn ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:
Սեռական հոլով
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞ հարցերին: Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:
ուղղական- ծառ,ֆիզիկա
սեռական-ծառի,ֆիզիկայի
Ընթերցանություն
- Ավետիք Իսահակյան, Ռավեննայում
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին
Ու անցիր…
Հարցեր և առաջադրանքներ
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բացատրիր։
Անհուն-3. Անեզրական, անծայր, անվերջ, անսահման:
2.Դուրս գրիր ուղղական և սեռական հոլովներով դրված գոյականները
Արարատի, վարկյանի, կայծակների
3.Փորձիր մի քանի նախադասությամբ պատմել բանաստեղծությունը։
2.Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջող ձևով ՝ հոլովով գրիր թանգարան բառը։
Տարիներ շարունակ (թանգարանը) սիրով ընդունում էր այցելուներին։
(Թանգարանի) տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով։