Ընթերցանություն,Վիլյամ Սարոյան ,Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը
Հարցեր և առաջադրանքներ
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր։ Չկար.
2.Ինչերի հետ է համեմատվում Քրիստինեն,,դուրս գրիր համեմատությունները։
3.Ընտրիր քո սիրած փոքրիկ հատվածը պատմվածքում և դուրս գրիր գոյականները։
Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։
Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։
Զարմիկ, Մուրադ, կյանք, աշխարհ:
4..Բնութագրիր Արամին
Նա շատ բարի էր, արդար և ճիշտ արարքների կողմից էր, բարձր էր պահում իրենց պատիվը: Նաև շատ խելացի էր, պարզ ու հանգիստ:
5.Մուրադին՝ ա) մեղադրիր, բ) արդարացրու ,գ) բնութագրիր
Ես մեղադրում եմ Մուրադին ձիու գողության մեջ: Եթե ձին պետք էր նրանց, նրանք կարող էին ուղղակի քաղաքավարի խնդրել, և ժամանակավորապես ստանալ ձիուն:
Նաև ես արդարացնում եմ Մուրադին: Ինչ որ չափով դա այդքան էլ գողություն չի համարվում: Նրանք երեխաներ էին, և իրենց տարիքում դա այդքան էլ գողություն չէ: Ես կարծում եմ, որ մի կողմից կարելի Մուրադին արդարացնել, քանի որ նրանք շատ էին սիրում ձիերին:
Բնութագրեմ Մուրադին: Նա շատ խորամանկ, մյուս կողմից կարող եմ ասել նաև հիմար, կյանքին հեշտ նայող, ճարպիկ տղա էր: Տեսքը այնտեղ չէր նկարագրվում, բայց կարող եմ ասել, որ հոգու խորքում նա նույնպես շատ ազնիվ էակ էր:
3.Լրացուցիչ առաջադրանքներ
1.Տրված բառերը խմբավորիր ըստ խոսքի մասերի։
2.Հող,սղոց,բուժակ,փայտ,պտուտակ,վիրավոր,բուժել,բժիշկ,մաքուր,սրսկել,հարթ,կանաչ,զգուշորեն,կարգին,համառորեն,գարնանային,փայլուն։
Գոյական-վիրավոր, հող, սղոց, բուժակ, փայտ, պտուտակ, բժիշկ
Ածական — մաքուր, հարթ, կանաչ, գարնանային, փայլուն
Բայ- բուժել, սրսկել
Մակբայ — զգուշորեն, համառորեն, կարգին:
3.Կետերի փոխարեն գրիր ուն կամ յուն ածանցը։
ա ) Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ։
բ) Դողդոջուն ձայնը մատնեց , որ վախենում է։
գ) Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյունը ու բողոքը։
դ) Դալար սաղարթի սոսափյունը խաղաղություն էր բերում։