- Կարդա՛ Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը: Կարդացել եմ։
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր անծեր բառի հոմանիշները: Անծեր-անտակ, անվերջ, անհատ։
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը: Երկյուղ-ահ։
- Գրի՛ր հարուստ-աղքատ, առատ-քիչ, ճոխ-աղքատ, խղճուկ, բախտավոր-անբախտ, բարություն-չարություն բառերի հականիշները:
- Գրի՛ր, թե ինչով է հարուստ Թումանյանը: Գանձերով (փոխաբերական իմաստ)։
- Փորձի՛ր բացատրել բանաստեղծության վերնագիրը: Հովհաննես Թումանյանը ուզում է ասել, որ նա հարուստ է ոչ թե փողով այլ հեքիաթներով և բանաստեղծություններով։
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են, ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես, որ արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»: