Ես ապրում էի մի մոլորակում, որտեղ շատ ցուրտ էր։ Ես որոշեցի ճամփորդել մեր մոլորակով , որպեսզի գտնեմ այդ սառնության պատճառը։ Գնացի անտառ կախարդական ծառի մոտ, այն կախարդական էր, որովհետև կարողանում էր խոսել և շատ խելոք բաներ էր ասում։ Ես գնացի նրա մոտ և հարցրեցի․
— Ինչո՞ւ է մեզ մոտ այսքան ցուրտ։
Նա պատասխանում է․
— Ես այդ հարցի պատասխանը չգիտեմ, որովհետև իմ մտքի խնձորները վերջացել են ինձ բերես դրանցից, ես քեզ քո հարցի պատասխանը կասեմ։
Ես ասացի լավ,
Գնացի, որ, բերեմ մեկ էլ տեսնեմ երեք հատ է մնացել ու հերթ էր մտածեցի ասեմ ․։
— Ինձ այս խնձորները պետք են, որպեսզի մեր աշխարհը տաքացնեմ։ Տարա այդ խնձորները ծառի մոտ նա կերավ և ասաց։
— Թելով կապի՛ր ինձ և երկու մյուս կախարդական ծառերի հետ, որ մեր մտքերը կապվեն։
Ես թելով կապեցի իրենց և գնացի մեր մոտի ծառին էլի հարցրեցի,
Իսկ նա պատասխանեց․
—Որովհետև մենք ապրում ենք փաթիլի վրա։