Հայրս ուժեղ ծրագրավորման թիմի ղեկավարն էր։ Նա ինձ և եղբորս կանչում է իր մոտ և ասում է․
—Ես ձեզ տալիս եմ հիսուն օր ժամանակ, որպեսզի ինձ ասեք երկու բան, որը չկա ։
Ես ասացի․
—Լավ, հայրիկ։
Ես զբոսնում էի այգով և մտածում ինչ այնպիսի բան կա, որ չկա հայրիկի աշխատատեղում։Այդ ժամանակ եղբայրս տանը նստած կարդում էր “Ամենապիտանի բանը” հեքիաթը: Նա այդտեղից վերցնում է օրինակ և որոշում է, որ հացն է ամենապիտանի բանը, որը չկա հայրիկի աշխատատեղում։ Ես այդ ժամանակ հասկացա, որ դա ազատությունն է։Եվ այդ պահին մեր ժամանակը լրանում է։ Հայրը մեզ կանչում է իր մոտ և ասում եղբորս․
—Ի՞նչ կասես, որ իմ աշխատատեղում չկա։
Եղբարս պատասխանում է․
—Հաց չկա, հայրիկ, քո աշխատողները միշտ գնում են դրսում են սնվում։
—Լավ։ Իսկ դո՞ւ ինչ կասես, տղաս։
— Ազատություն չկա, միայն հանգստին կարող են դուրս գալ։
